00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մխիթար Հայրապետյանին փոխարինողին արդեն գտել են. «Ժողովուրդ»

© Photo : press office of the Ministry of High-Tech Industry of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2026
Բաժանորդագրվել
Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը չի վերանշանակվի
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում Մխիթար Հայրապետյանին կարող է փոխարինել «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Դավիթ Թադևոսյանը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Իշխանական շրջանակներում վերջին օրերին ակտիվ քննարկվում է հենց Դավիթ Թադևոսյանի թեկնածությունը»,- գրում է պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ Դավիթ Թադևոսյանի կենսագրության վերաբերյալ բաց աղբյուրներում տեղեկությունները սահմանափակ են։ Հայտնի է, որ նա ղեկավարում է Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում գործող «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ն՝ որպես տնօրենի պաշտոնակատար։
Նրա անունը հանրային դաշտում առավել տեսանելի է դարձել 2025 թվականի մարտին, երբ այն ժամանակվա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը այցելել էր Նորատուսի ռադիոցանց։ Այցի ընթացքում Թադևոսյանը նախարարին ներկայացրել էր ընկերության տեխնիկական ենթակառուցվածքները, կապի հնարավորությունները և զարգացման ծրագրերը։
Պարբերականը գրում է, որ հենց այդ այցից հետո է Թադևոսյանի անունը սկսել շրջանառվել բարձր տեխնոլոգիական ոլորտի պետական կառավարման շրջանակներում։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին կայացած կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը չի վերանշանակվի, չնայած, որ հունիսի 25-ին էլ հայտարարել էր, թե կառավարության կազմում փոփոխություններ չի նախատեսում։ ԶԼՄ–ներն էլ գրում են, որ Փաշինյանն ու Հայրապետյանը լուրջ տարաձայնություններ ունեն` IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման գործընթացի շուրջ։ Նշվում է, թե Փաշինյանը հայտարարել է, որ նախարարը թերացել է այս համակարգի ներդրման գործընթացի կազմակերպման հարցում։ Խոսվում էր նաև, որ տարեվերջին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններին Հայրապետյանը կարող է առաջադրվել որպես ՀՖՖ նախագահ։ Ներկայիս ղեկավարն արդեն հայտարարել է, որ չի առաջադրվի հաջորդ ընտրությանը։
Լրահոս
0