https://arm.sputniknews.ru/20260801/marvokkvojic-seuta-tapancelu-pvordzeri-hetevanqvov-zvohvats-migrantneri-tivy-hasel-e-67-i-105298286.html
Մարոկկոյից Սեուտա թափանցելու փորձերի հետևանքով զոհված միգրանտների թիվը հասել է 67-ի
Մարոկկոյից Սեուտա թափանցելու փորձերի հետևանքով զոհված միգրանտների թիվը հասել է 67-ի
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվում էր 61 զոհված միգրանտի մասին։ 01.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-01T13:45+0400
2026-08-01T13:45+0400
2026-08-01T13:45+0400
սեուտա
իսպանիա
մարոկկո
միգրանտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105279216_0:374:2976:2048_1920x0_80_0_0_958f832a37f1a6f92ff05598a79fcf06.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Մարոկկոյից իսպանական Սեուտա թափանցելու փորձի հետևանքով զոհված միգրանտների թիվը հասել է 67-ի։ Այս մասին հայտնում է RTVE հեռուստաալիքը։Ավելի վաղ Cadena SER ռադիոկայանը հայտնել էր 61 զոհի մասին։Հուլիսի 30-ին հազարավոր երիտասարդ մարոկկացիներ հավաքվել են Մարոկկոյի և իսպանական Սեուտայի (իսպանական էքսկլավ, որը ցամաքից շրջապատված է Մարոկկոյի տարածքով- խմբ.) սահմանին։ Իսպանիայի ներքին գործերի նախարարության և տեղական իշխանությունների վերջին տվյալներով՝ մեկ օրում Սեուտա է անցել 40,000-ից մինչև 60,000 անօրինական միգրանտ։ Իսպանիայի իշխանությունները շտապ կարգով ամրապնդել են սահմանը ոստիկանության և զինվորականների լրացուցիչ ուժերով՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։Իսպանիայի և Մարոկկոյի իրավապահ մարմինների տվյալներով՝ այս լայնամասշտաբ ճգնաժամի խթան են հանդիսացել սոցցանցերում հնչող կոչերը, որոնցով զանգվածաբար տարածվում էին միգրանտների գործողությունները համակարգող հրահանգներն ու տեսանյութերը։Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Մարոկկոյից պահանջել է հետ կանչել իսպանական Սեուտա մտած միգրանտներին և հայտարարել է, որ Մադրիդը պետք է անկլավում իրավիճակը վերահսկողության տակ վերցնի։ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կոչ է արել դադարեցնել սահմանի ապօրինի հատումները։ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Իսպանիային հիշեցրել է Շենգենի գծով պարտավորությունների մասին։ Եվրոպական և միջազգային հարցերով ավստրիացի նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերը հայտարարել է, որ Իսպանիայում տիրող իրավիճակը խաթարում է վստահությունը ԵՄ-ի նկատմամբ։ Նա նաև սպառնացել է, որ Իսպանիային կհանեն Շենգենի գոտուց։
սեուտա
իսպանիա
մարոկկո
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105279216_341:0:3072:2048_1920x0_80_0_0_352acc5af32be6da5f3733f0c020d0e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեուտա, իսպանիա, մարոկկո, միգրանտ
սեուտա, իսպանիա, մարոկկո, միգրանտ
Մարոկկոյից Սեուտա թափանցելու փորձերի հետևանքով զոհված միգրանտների թիվը հասել է 67-ի
Ավելի վաղ հաղորդվում էր 61 զոհված միգրանտի մասին։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Մարոկկոյից իսպանական Սեուտա թափանցելու փորձի հետևանքով զոհված միգրանտների թիվը հասել է 67-ի։ Այս մասին հայտնում է RTVE հեռուստաալիքը։
Ավելի վաղ Cadena SER ռադիոկայանը հայտնել էր 61 զոհի մասին։
Հուլիսի 31-ին Սեուտայի քաղաքապետ-նախագահ Խուան Խեսուս Վիվասը հայտարարել էր, որ մեկ օրում Մարոկկոյից Սեուտա է թափանցել շուրջ 60 հազար մարդ։ 20minutos թերթը, հղում անելով Իսպանիայի ոստիկանությունում իր աղբյուրներին, հայտնել էր, որ շուրջ 53 հազար միգրանտ ինքնակամ վերադարձել է Մարոկկո։
Հուլիսի 30-ին հազարավոր երիտասարդ մարոկկացիներ հավաքվել են Մարոկկոյի և իսպանական Սեուտայի (իսպանական էքսկլավ, որը ցամաքից շրջապատված է Մարոկկոյի տարածքով- խմբ.) սահմանին։ Իսպանիայի ներքին գործերի նախարարության և տեղական իշխանությունների վերջին տվյալներով՝ մեկ օրում Սեուտա է անցել 40,000-ից մինչև 60,000 անօրինական միգրանտ։ Իսպանիայի իշխանությունները շտապ կարգով ամրապնդել են սահմանը ոստիկանության և զինվորականների լրացուցիչ ուժերով՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։
Իսպանիայի և Մարոկկոյի իրավապահ մարմինների տվյալներով՝ այս լայնամասշտաբ ճգնաժամի խթան են հանդիսացել սոցցանցերում հնչող կոչերը, որոնցով զանգվածաբար տարածվում էին միգրանտների գործողությունները համակարգող հրահանգներն ու տեսանյութերը։
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին արդեն հայտարարել է, որ իսպանական անկլավ անօրինական ներգաղթյալների հոսքի պատճառով դիտարկում է Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի գործողության կասեցումը։ Ֆինլանդիան և Դանիան միացել են այս առաջարկին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Մարոկկոյից պահանջել է հետ կանչել իսպանական Սեուտա մտած միգրանտներին և հայտարարել է, որ Մադրիդը պետք է անկլավում իրավիճակը վերահսկողության տակ վերցնի։ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կոչ է արել դադարեցնել սահմանի ապօրինի հատումները։ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Իսպանիային հիշեցրել է Շենգենի գծով պարտավորությունների մասին։ Եվրոպական և միջազգային հարցերով ավստրիացի նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերը հայտարարել է, որ Իսպանիայում տիրող իրավիճակը խաթարում է վստահությունը ԵՄ-ի նկատմամբ։ Նա նաև սպառնացել է, որ Իսպանիային կհանեն Շենգենի գոտուց։