00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Լինոփորագրությունը սխալներ չի ներում. երեխաները հաստոցով կերտել են Հայաստանի ապագան

Բաժանորդագրվել
Լինոփորագրությունը 19-20-րդ դարերից եկած տեխնիկա է, որը երեխաների մոտ ձևավորում է համբերատարություն, ուշադրության կենտրոնացում և ստեղծագործական ճկունություն։
Հայաստանում մեկնարկել է «Ապագայի Հայաստան. Լինոփորագրության լաբորատորիա» նախագիծը, որն իրականացվում է «Սարեր» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Երևանից, Աշտարակից, Ապարանից, Մարսելից ու Մոսկվայից 30 երեխաներ փորագրության միջոցով թղթին են հանձնել իրենց պատկերացրած Հայաստանը։
«Երբ տեսա պատրաստի աշխատանքները, թե ինչպես են երեխաները պատկերացնում երկինքը, կամ երբ նկարում են ծառ ու տակը գրում՝ «Ապագան արմատներից է սկսվում», հիացած էի», - Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի շրջանակում ասաց «Սարեր» ՀԿ–ի հիմնադիր նախագահ Էռնա Ռևազովան։
Նրա խոսքով` երեխաներն արդեն տիրապետում են մտքերը թղթին հանձնելու հմտությանը, և վստահեցնում է, որ նրանց պետք է հնարավորություն տալ պրոֆեսիոնալ հաստոցով աշխատելու, զգալու իրենց որպես իսկական տպագրիչներ։
Նկարիչ, գրաֆիկ և տպագրական գրաֆիկայի վարպետ Վիկտորյա Շաղբազյանն էլ ընդգծեց ընտրված տեխնիկայի յուրահատկությունը։
«Լինոփորագրությունը 19-20-րդ դարերից եկած տեխնիկա է։ Սա մի մեթոդ է, որը չի ներում սխալմունք, ինչը երեխաների մոտ ձևավորում է համբերատարություն, ուշադրության կենտրոնացում և ստեղծագործական ճկունություն, քանի որ սխալվելու դեպքում իրենք պետք է նոր լուծում գտնեն»,– ասաց նա։
Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը, Շառլ Ազնավուրի հրապարակում կկազմակերպվի բացօթյա ցուցահանդես-ինտերակտիվ միջոցառում։ Անցորդները կարող են ընտրել երեխաների փորագրած լինոլիումները և տեղում հաստոցով տպագրել Հայաստանի ապագայի իրենց նախընտրած պատկերը։ Պատրաստվելու են նաև նամականիշների հավաքածուներ, որոնք կուղարկվեն պատկան մարմիններին։
Անդրադառնալով «Սարեր» ՀԿ-ի հետագա ծրագրերին՝ Ռևազովան նշեց, որ իրենց նպատակն է անկախ արվեստագետներին հնարավորություն տալ և նորովի ներկայացնել հայկական մշակույթը՝ ժամանակակից հանդիսատեսին հասկանալի լեզվով։
«Մենք պետք է սարերի նման բարձր պահենք մեր արվեստը և աշխարհին զարմացնենք մեր ինքնությամբ»,– ընդգծեց նա։
Մանրամասները` տեսանյութում։
Լրահոս
0