https://arm.sputniknews.ru/20260801/gishery-ukrainaji-zu-n-sev-tsvovum-hardzakvel-e-rvosatvomi-jermanavi-vra-navy-khvortakvel-e-105298936.html
Գիշերը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում հարձակվել է «Ռոսատոմի» ջերմանավի վրա, նավը խորտակվել է
Գիշերը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում հարձակվել է «Ռոսատոմի» ջերմանավի վրա, նավը խորտակվել է
Sputnik Արմենիա
Ալեքսեյ Լիխաչովի հաղորդմամբ՝ նավի անձնակազմի բոլոր 17 անդամները փրկվել են և իրենց նորմալ են զգում։ 01.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-01T14:16+0400
2026-08-01T14:16+0400
2026-08-01T14:16+0400
անօդաչու թռչող սարք (աթս)
«ռոսատոմ»
ուկրաինա
նավ
https://cdn.am.sputniknews.ru/img/305/74/3057489_0:83:1600:983_1920x0_80_0_0_f581520faca49521262350a2296a7e5b.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Գիշերը Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի ծովային դրոնների հարձակման հետևանքով խորտակվել է «Ռոսատոմի» կազմի մեջ մտնող FESCO ընկերությանը պատկանող «Յանինա» կոնտեյներանավը։ Այս մասին հայտարարել են պետական կորպորացիայում։Ինչպես հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից խորտակված «Յանինա» ջերմանավի անձնակազմի բոլոր 17 անդամները փրկվել են և իրենց բավարար են զգում։Լիխաչովը նաև անկեղծ շնորհակալություն է հայտնել Delphinus նավի միջազգային անձնակազմին՝ կապիտանի (Եգիպտոսի քաղաքացի) գլխավորությամբ, որը, չնայած դրոնների կողմից սպառնացող վտանգին, գիշերը շարժվել է դեպի աղետի վայր և փրկել է 16 մարդու։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/305/74/3057489_90:0:1510:1065_1920x0_80_0_0_00ea20cb4ac28858bc29d52fc8fe9f6f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անօդաչու թռչող սարք (աթս), «ռոսատոմ», ուկրաինա, նավ
անօդաչու թռչող սարք (աթս), «ռոսատոմ», ուկրաինա, նավ
Գիշերը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում հարձակվել է «Ռոսատոմի» ջերմանավի վրա, նավը խորտակվել է
Ալեքսեյ Լիխաչովի հաղորդմամբ՝ նավի անձնակազմի բոլոր 17 անդամները փրկվել են և իրենց նորմալ են զգում։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Գիշերը Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի ծովային դրոնների հարձակման հետևանքով խորտակվել է «Ռոսատոմի» կազմի մեջ մտնող FESCO ընկերությանը պատկանող «Յանինա» կոնտեյներանավը։ Այս մասին հայտարարել են պետական կորպորացիայում։
«Այսօր գիշեր Սև ծովի ջրատարածքում՝ Նովոռոսիյսկ քաղաքից 130 մղոն հեռու, Ուկրաինայի ԶՈւ-ի մարտական ծովային դրոնների հարձակման հետևանքով վնասվել և խորտակվել է «Յանինա» ջերմանավը, որը պատկանում է FESCO ընկերությանը (մտնում է «Ռոսատոմ» պետկորպորացիայի կազմի մեջ)»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից խորտակված «Յանինա» ջերմանավի անձնակազմի բոլոր 17 անդամները փրկվել են և իրենց բավարար են զգում։
«Ուզում եմ նշել անձնակազմի համաձայնեցված գործողությունները, որոնք այն իրավիճակում, երբ պարզ է դարձել, որ ջերմանավը խորտակվում է, կազմակերպված և առանց խուճապի լքել են նավը։ Անձնակազմի բոլոր 17 անդամները փրկվել են և իրենց նորմալ են զգում»,-ասել է Լիխաչովը, որի խոսքերը մեջբերվում են «Ռոսատոմի» հաղորդագրության մեջ։
Լիխաչովը նաև անկեղծ շնորհակալություն է հայտնել Delphinus նավի միջազգային անձնակազմին՝ կապիտանի (Եգիպտոսի քաղաքացի) գլխավորությամբ, որը, չնայած դրոնների կողմից սպառնացող վտանգին, գիշերը շարժվել է դեպի աղետի վայր և փրկել է 16 մարդու։