https://arm.sputniknews.ru/20260801/amn-n-ev-israjely-lajnamasshtab-harvatsner-en-nakhapatrastum-irani-energetik-objektnerin-cbs-105292732.html
ԱՄՆ-ն և Իսրայելը լայնամասշտաբ հարվածներ են նախապատրաստում Իրանի էներգետիկ օբյեկտներին. CBS
ԱՄՆ-ն և Իսրայելը լայնամասշտաբ հարվածներ են նախապատրաստում Իրանի էներգետիկ օբյեկտներին. CBS
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահն ընդունել է, որ Իրանի դեմ «կետային» գործողությունը վերածվել է երկարատև արշավի՝ առանց հասկանալի ավարտի։ 01.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-01T10:24+0400
2026-08-01T10:24+0400
2026-08-01T10:25+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
իսրայել
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/01/105291554_0:0:1920:1080_1920x0_80_0_0_cbb0f5d920e7e82ecd3d468165ce75c9.jpg
ԱՄՆ-ն և Իսրայելը լայնամասշտաբ հարվածներ են նախապատրաստում Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, դրանք հնարավոր են արդեն հանգստյան օրերին։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։Հարվածները կարող են հասցվել առաջիկա հանգստյան օրերին։ Հնարավոր թիրախների թվում են էլեկտրակայաններն ու նավթավերամշակման գործարանները։Աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվել է գործողությունը մինչև երկուշաբթի ֆինանսական շուկաների բացվելը ավարտելու հնարավորությունը, սակայն ժամկետների վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։ Թրամփը դեռ վերջնական թույլտվություն չի տվել։Real America’s Voice-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահն ընդունել է, որ Իրանի դեմ «կետային» գործողությունը վերածվել է երկարատև արշավի՝ առանց հասկանալի ավարտի։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Трамп про войну с Ираном
Sputnik Արմենիա
Трамп про войну с Ираном
2026-08-01T10:24+0400
true
PT0M35S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/01/105291554_240:0:1680:1080_1920x0_80_0_0_e513340bbbaf6f1980bbedbdb87c6830.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, իսրայել, դոնալդ թրամփ, видео
ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, իսրայել, դոնալդ թրամփ, видео
ԱՄՆ-ն և Իսրայելը լայնամասշտաբ հարվածներ են նախապատրաստում Իրանի էներգետիկ օբյեկտներին. CBS
10:24 01.08.2026 (Թարմացված է: 10:25 01.08.2026) ԱՄՆ նախագահն ընդունել է, որ Իրանի դեմ «կետային» գործողությունը վերածվել է երկարատև արշավի՝ առանց հասկանալի ավարտի։
ԱՄՆ-ն և Իսրայելը լայնամասշտաբ հարվածներ են նախապատրաստում Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, դրանք հնարավոր են արդեն հանգստյան օրերին։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
«ԱՄՆ-ն և Իսրայելը ծրագրում են իրականացնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների ռմբակոծման՝ այս պահի դրությամբ ամենակոշտ արշավներից մեկը... Հարվածները հնարավոր են հանգստյան օրերին»,-հայտնում է ալիքը։
Հարվածները կարող են հասցվել առաջիկա հանգստյան օրերին։ Հնարավոր թիրախների թվում են էլեկտրակայաններն ու նավթավերամշակման գործարանները։
Աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվել է գործողությունը մինչև երկուշաբթի ֆինանսական շուկաների բացվելը ավարտելու հնարավորությունը, սակայն ժամկետների վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։ Թրամփը դեռ վերջնական թույլտվություն չի տվել։
Real America’s Voice-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահն ընդունել է, որ Իրանի դեմ «կետային» գործողությունը վերածվել է երկարատև արշավի՝ առանց հասկանալի ավարտի։
«Ամեն ինչ շատ վատ դասավորվեց։ Ես շատ ավելի լայնամասշտաբ աշխատանք եմ անում, քան ի սկզբանե հայտարարել էի։ Ես ծրագրում էի մտնել, ոչնչացնել ռազմական ներուժը և դուրս գալ։ Բայց հետո հասկացա՝ եթե մենք ուղղակի հեռանանք, ստիպված կլինենք որոշակի վերահսկողություն ապահովել, այլապես նրանք ամեն ինչ նորից կվերականգնեն։ Իսկ միակ պատճառը, թե ինչու ես միջամտեցի, այն է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ»,-ասել է ԱՄՆ առաջնորդը։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։