https://arm.sputniknews.ru/20260731/turqiajum-brnkvats-antarajin-hrdehi-epikentrvonum-jermastitshany-441-astitshani-e-hasel-105265214.html
Թուրքիայում բռնկված անտառային հրդեհի էպիկենտրոնում ջերմաստիճանը 441 աստիճանի է հասել
Թուրքիայում բռնկված անտառային հրդեհի էպիկենտրոնում ջերմաստիճանը 441 աստիճանի է հասել
Sputnik Արմենիա
Հրդեհի մարման համար 9 ուղղաթիռ, 3 ինքնաթիռ, 42 հրշեջ մեքենա, 9 ջրցան և 4 բուլդոզեր է ուղարկվել։ 31.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-31T14:09+0400
2026-07-31T14:09+0400
2026-07-31T14:10+0400
թուրքիա
հրդեհ
անտառ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28616468_0:48:3205:1851_1920x0_80_0_0_55c97ec93cdaa6cae6bd95f3e1ea647c.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Թուրքիայի Այդըն նահանգի Չինե շրջանում բռնկված անտառային հրդեհի էպիկենտրոնում ջերմաստիճանը հասել է 441 աստիճանի, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին։Թուրքական ԶԼՄ–ները նշում են, որ արևմտյան Չինե շրջանում հրդեհի մարման համար 9 ուղղաթիռ, 3 ինքնաթիռ, 42 հրշեջ մեքենա, 9 ջրցան և 4 բուլդոզեր է ուղարկվել։Ավելի վաղ այդ շրջանում հրդեհի հետևանքով վնասվել էր 5 տուն, ևս 30 բնակելի տներից մարդիկ տարհանվել էին որպես նախազգուշական միջոց։ 4 բնակավայրից դուրս են բերել նաև ընտանի կենդանիներին։Յումաքլիի խոսքով՝ անտառային հրդեհների մարման աշխատանքները շարունակվում են նաև Բալըքեսիր նահանգում։ Գործողությանը մասնակցում են 5 ինքնաթիռ, 6 ուղղաթիռ, արտակարգ իրավիճակների նախարարության 850 աշխատակից և 55 կամավոր։ Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում 4 մարդ է տուժել, այդ թվում՝ 2 հրշեջ և անտառտնտեսության մեկ աշխատակից։ Ռիսկի գոտուց մի քանի բնակավայրերի բնակիչներ են տարհանվել։Թուրքիան անտառային խոշոր հրդեհների դեմ է պայքարում միանգամից մի քանի նահանգում։Կրետեում հրդեհների պատճառով ավելի քան 7 հազար մարդ է տարհանվել
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28616468_194:0:2925:2048_1920x0_80_0_0_bf7c4821908c500e535e44a3207057b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հրդեհ, անտառ
Թուրքիայում բռնկված անտառային հրդեհի էպիկենտրոնում ջերմաստիճանը 441 աստիճանի է հասել
14:09 31.07.2026 (Թարմացված է: 14:10 31.07.2026) Հրդեհի մարման համար 9 ուղղաթիռ, 3 ինքնաթիռ, 42 հրշեջ մեքենա, 9 ջրցան և 4 բուլդոզեր է ուղարկվել։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Թուրքիայի Այդըն նահանգի Չինե շրջանում բռնկված անտառային հրդեհի էպիկենտրոնում ջերմաստիճանը հասել է 441 աստիճանի, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին։
«Չինե շրջանում հրդեհաշիջման աշխատանքները օդից և ցամաքից կշարունակվեն, մինչև կրակն ամբողջությամբ մարվի։ Ջերմատեսիլային նկարահանումը ցույց է տվել, որ կրակի էպիկենտրոնում ջերմաստիճանը 441 աստիճանի է հասել։ Քամու ուղղությունն անընդհատ փոխվում է, այդ իսկ պատճառով հրշեջները աշխատում են դժվար պայմաններում»,– ասել է նա։
Թուրքական ԶԼՄ–ները նշում են, որ արևմտյան Չինե շրջանում հրդեհի մարման համար 9 ուղղաթիռ, 3 ինքնաթիռ, 42 հրշեջ մեքենա, 9 ջրցան և 4 բուլդոզեր է ուղարկվել։
Ավելի վաղ այդ շրջանում հրդեհի հետևանքով վնասվել էր 5 տուն, ևս 30 բնակելի տներից մարդիկ տարհանվել էին որպես նախազգուշական միջոց։ 4 բնակավայրից դուրս են բերել նաև ընտանի կենդանիներին։
Յումաքլիի խոսքով՝ անտառային հրդեհների մարման աշխատանքները շարունակվում են նաև Բալըքեսիր նահանգում։ Գործողությանը մասնակցում են 5 ինքնաթիռ, 6 ուղղաթիռ, արտակարգ իրավիճակների նախարարության 850 աշխատակից և 55 կամավոր։ Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում 4 մարդ է տուժել, այդ թվում՝ 2 հրշեջ և անտառտնտեսության մեկ աշխատակից։ Ռիսկի գոտուց մի քանի բնակավայրերի բնակիչներ են տարհանվել։
Թուրքիան անտառային խոշոր հրդեհների դեմ է պայքարում միանգամից մի քանի նահանգում։