https://arm.sputniknews.ru/20260731/marvokkvojic-mek-orum-shurj-60-hazar-mard-e-mtel-ispanakan-seuta-qaghaqapet-105272307.html
Մարոկկոյից մեկ օրում շուրջ 60 հազար մարդ է մտել իսպանական Սեուտա. քաղաքապետ
Մարոկկոյից մեկ օրում շուրջ 60 հազար մարդ է մտել իսպանական Սեուտա. քաղաքապետ
Sputnik Արմենիա
Մարոկկոյից իսպանական Սեուտա ներթափանցելու փորձի ժամանակ զոհված միգրանտների թիվը հասել է 34-ի: 31.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-31T17:10+0400
2026-07-31T17:10+0400
2026-07-31T17:12+0400
մարոկկո
իսպանիա
միգրանտ
ներգաղթ
սեուտա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105254795_0:150:1443:962_1920x0_80_0_0_3d697179e5552c77a3407f67b7259b21.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Մարոկկոյից մեկ օրում մոտ 60 հազար մարդ է ներթափանցել իսպանական Սեուտա։ Այս մասին հայտարարել է Սեուտայի քաղաքապետ Խուան Խեսուս Վիվասը։Վիվասը նաև հայտնել է, որ Մարոկկոյից Սեուտա ներթափանցելու փորձի ժամանակ զոհված միգրանտների թիվը հասել է 34-ի:Ֆինլանդիան Եվրոպային կոչ է արել աջակցել Շենգենյան գոտուց Իսպանիայի ժամանակավոր հեռացմանըՆշենք, որ Աֆրիկայի հյուսիսում սկսված մասշտաբային միգրացիոն ճգնաժամն ընդգրկում է երկու իսպանական էքսկլավ՝ Սեուտան և Մելիլյան: Այնտեղ են Մարոկկոյից ներթափանցել են հազարավոր մարդիկ՝ գործնականում չհանդիպելով անվտանգության ուժերի դիմադրությանը։ Ապօրինի միգրանտները շարունակում են մուտք գործել Եվրամիության տարածք ինչպես ցամաքով, այնպես էլ ծովով։Մեկնաբանելով իրավիճակը՝ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Սեուտայից ստացված տեսանյութերը վկայում են Եվրոպայի անվտանգության ուղիղ սպառնալիքների մասին: Նրա խոսքով՝ Հռոմը պատրաստ է դիմել ծայրահեղ միջոցների՝ ընդհուպ մինչեւ Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի գործողության կասեցման և սահմանի ամբողջական փակման, եթե Մադրիդը չկարողանա վերահսկողություն ապահովել իր սահմանների նկատմամբ:Փորձագետներն այս ներհոսքը կապում են Իսպանիայի ձախ կառավարության քաղաքականության հետ։ Ավելի վաղ Մադրիդը ապօրինի միգրանտների համար համաներման լայնածավալ ծրագիր էր սկսել, որին ընդգրկվելու համար հայտ էր ներկայացրել 1,3 մլն մարդ:Միգրացիոն քաոս Իսպանիայում. հազարավոր ապօրինի ներգաղթյալներ են ներխուժում Աֆրիկայից
մարոկկո
իսպանիա
սեուտա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105254795_57:0:1340:962_1920x0_80_0_0_e3cb6aa800390948fecb3bb6854011b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարոկկո, իսպանիա, միգրանտ, ներգաղթ, սեուտա
մարոկկո, իսպանիա, միգրանտ, ներգաղթ, սեուտա
Մարոկկոյից մեկ օրում շուրջ 60 հազար մարդ է մտել իսպանական Սեուտա. քաղաքապետ
17:10 31.07.2026 (Թարմացված է: 17:12 31.07.2026) Մարոկկոյից իսպանական Սեուտա ներթափանցելու փորձի ժամանակ զոհված միգրանտների թիվը հասել է 34-ի:
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Մարոկկոյից մեկ օրում մոտ 60 հազար մարդ է ներթափանցել իսպանական Սեուտա։ Այս մասին հայտարարել է Սեուտայի քաղաքապետ Խուան Խեսուս Վիվասը։
«Այս դրվագը հաշվի առնելով՝ մեր քաղաք մտածների թիվը կազմում է մոտ 60 հազար մարդ՝ այսինքն Սեուտայի բնակչության 70 տոկոսը», - ասել է նա լրագրողներին։
Վիվասը նաև հայտնել է, որ Մարոկկոյից Սեուտա ներթափանցելու փորձի ժամանակ զոհված միգրանտների թիվը հասել է 34-ի:
Նշենք, որ Աֆրիկայի հյուսիսում սկսված մասշտաբային միգրացիոն ճգնաժամն ընդգրկում է երկու իսպանական էքսկլավ՝ Սեուտան և Մելիլյան: Այնտեղ են Մարոկկոյից ներթափանցել են հազարավոր մարդիկ՝ գործնականում չհանդիպելով անվտանգության ուժերի դիմադրությանը։ Ապօրինի միգրանտները շարունակում են մուտք գործել Եվրամիության տարածք ինչպես ցամաքով, այնպես էլ
ծովով։
Մեկնաբանելով իրավիճակը՝ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Սեուտայից ստացված տեսանյութերը վկայում են Եվրոպայի անվտանգության ուղիղ սպառնալիքների մասին: Նրա խոսքով՝ Հռոմը պատրաստ է դիմել ծայրահեղ միջոցների՝ ընդհուպ մինչեւ Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի գործողության կասեցման և սահմանի ամբողջական փակման, եթե Մադրիդը չկարողանա վերահսկողություն ապահովել իր սահմանների նկատմամբ:
Փորձագետներն այս ներհոսքը կապում են Իսպանիայի ձախ կառավարության քաղաքականության հետ։ Ավելի վաղ Մադրիդը ապօրինի միգրանտների համար համաներման լայնածավալ ծրագիր էր սկսել, որին ընդգրկվելու համար հայտ էր ներկայացրել 1,3 մլն մարդ: