00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:48
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Ինքնաբուխ չէին». ինչու էին Ադրբեջանում հայկական օրհներգի ժամանակ սուլում

Բաժանորդագրվել
Անկախ նրանից, թե Հայաստանում քանի անգամ կգոռան «խաղաղություն», Ադրբեջանում շարունակում է գործել ատելության պետական մեխանիզմը։
Ադրբեջանում ընթացող մարզական մրցաշարերի ընթացքում հայ մարզիկների հաղթանակների, Հայաստանի օրհներգի հնչելու պահին հանդիսատեսի սուլոցներն ու վիրավորական բառերը չեն կարող դիտարկվել որպես լոկ հասարակական կամ էմոցիոնալ արձագանք: «Աբովյան Time» հաղորդաշարի շրջանակում այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նշենք, որ Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում հայ մարզիկների պարգևատրման ժամանակ, երբ հնչում էր ՀՀ օրհներգը, դահլիճից սուլոցներ էին լսվում։
«Առաջին հայացքից շատերին կարող է թվալ, թե նման պահվածքը երկու երկրների միջև պատերազմական հակամարտության սպասելի հետևանք է՝ կասեն` սպասելի էր, որ կարող են սուլոցներ լինել: Սակայն չպետք է մոռանալ, որ խոսքը Ադրբեջանի՝ դասական բռնապետական համակարգ ունեցող պետության մասին է, որտեղ հանրային յուրաքանչյուր միջոցառում և գործընթաց գտնվում է պետական ապարատի խիստ վերահսկողության տակ և խիստ գրաքննվում է: Եվ, բնականաբար, հայ մարզիկների մասնակցությունն ու նրանց շուրջ տեղի ունեցող իրադարձությունները չէին կարող վերահսկողության տակ չլինել»,– ասաց Աբրահամյանը:
Հետևաբար, նրա խոսքով, մրցաշարի ընթացքում սուլոցները ոչ թե ինքնաբուխ են, այլ Ադրբեջանի պետական մարմինների կողմից լիովին վերահսկվող և թույլատրված գործընթաց:
«Ադրբեջանում հակահայկական քաղաքականությունն ու ատելության քարոզն ունեն խոր ինստիտուցիոնալ բնույթ: Սրանից որևէ նահանջ չի եղել։ Անկախ նրանից, թե Հայաստանում քանի անգամ կգոռան «խաղաղություն», կամ ինչպես կարձագանքեն դրան միջազգային դերակատարներն ու եվրոպացիները, իրողությունը չի փոխվում։ Սա մի համակարգ է, որը դրված է դեռևս հանրակրթական դպրոցների ու դասագրքերի մակարդակով և տարիներ շարունակ արմատավորվում է հասարակության մեջ»,– ընդգծեց Աբրահամյանը:
Նա հավելեց՝ քանի դեռ ատելության պետական մեխանիզմը շարունակում է գործել, առաջիկա տարիներին որևէ էական ու լուրջ փոփոխություն ակնկալելն ավելորդ է:
Լրահոս
0