https://arm.sputniknews.ru/20260731/hajastani-haghtel-e-israjelin-shakhmati-ea-m18-patanineri-timajin-arajnutjunum-105288030.html
Հայաստանը հաղթել է Իսրայելին Շախմատի ԵԱ Մ18 պատանիների թիմային առաջնությունում
Հայաստանը հաղթել է Իսրայելին Շախմատի ԵԱ Մ18 պատանիների թիմային առաջնությունում
Sputnik Արմենիա
Հայաստանի թիմին հաղթական միավոր է բերել ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը։ 31.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-31T23:15+0400
2026-07-31T23:15+0400
2026-07-31T23:22+0400
շախմատ
շախմատիստ
հայաստան
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105287406_0:0:2048:1153_1920x0_80_0_0_5a420bf076c96942e8ba35d632ba1b44.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Չեխիայում ընթացող Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Նշվում է, որ միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանի, Բենիկ Ագասարովի և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։ Օգոստոսի 1–ին առաջնության վերջին խաղափուլն է։ Հիշեցնենք` հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Չեխիայի Պարդուբիցե քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնությունը:Հայաստանը ներկայացնում են միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանը, Բենիկ Ագասարովը, ՖԻԴԵ-ի վարպետներ Տիգրան Համբարձումյանը, Վաչե Հովակիմյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը։Հայաստանի թիմը մասնակից 18 թիմերի մեջ ունի 3-րդ վարկանիշը՝ զիջելով Ուկրաինայի և Իսրայելի թիմերին:
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105287406_74:0:1933:1394_1920x0_80_0_0_6198dd198e0c92d1de519f6f8b6953f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, շախմատիստ, հայաստան, իսրայել
շախմատ, շախմատիստ, հայաստան, իսրայել
Հայաստանը հաղթել է Իսրայելին Շախմատի ԵԱ Մ18 պատանիների թիմային առաջնությունում
23:15 31.07.2026 (Թարմացված է: 23:22 31.07.2026) Հայաստանի թիմին հաղթական միավոր է բերել ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Չեխիայում ընթացող Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմին: Տեղեկությունը
հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի թիմը 2.5:1.5 հաշվով հաղթել է Իսրայելի թիմին: Թիմին հաղթական միավոր է բերել ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանի, Բենիկ Ագասարովի և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։ Օգոստոսի 1–ին առաջնության վերջին խաղափուլն է։
Հիշեցնենք` հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Չեխիայի Պարդուբիցե քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնությունը:
Հայաստանը ներկայացնում են միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանը, Բենիկ Ագասարովը, ՖԻԴԵ-ի վարպետներ Տիգրան Համբարձումյանը, Վաչե Հովակիմյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը։
Հայաստանի թիմը մասնակից 18 թիմերի մեջ ունի 3-րդ վարկանիշը՝ զիջելով Ուկրաինայի և Իսրայելի թիմերին: