https://arm.sputniknews.ru/20260731/arcakh-miutjuny-ekh-patgamavvorin-e-nerkajacrel-arcakhahajeri-ev-haj-gerineri-khndirnery-105266857.html
Արցախ Միությունը ԵԽ պատգամավորին է ներկայացրել արցախահայերի և հայ գերիների խնդիրները
Արցախ Միությունը ԵԽ պատգամավորին է ներկայացրել արցախահայերի և հայ գերիների խնդիրները
Sputnik Արմենիա
Հանդիպումից հետո ԵԽ պատգամավորը գրավոր հարցում է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին՝ տեղահանված հայերի անվտանգ և անխոչընդոտ վերադարձի իրավունքի իրացման պահանջով։ 31.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-31T14:47+0400
2026-07-31T14:47+0400
2026-07-31T14:54+0400
պատգամավոր
եվրոպական խորհուրդ
արցախ
բռնի տեղահանված
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105266687_0:0:1616:909_1920x0_80_0_0_7b85f06f43ff5d97cb440f04a7be9fce.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Արցախ Միության պատվիրակությունը, որի նախագահն Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն է, Երևանում հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզյուրի հետ՝ ներկայացնելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի դեմ տեղի ունեցած հանցագործությունները և իրավունքների վերականգնման հիմնական առաջնահերթությունները։ Ինչպես հայտնում են միությունից, հանդիպման առանցքում են եղել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը, արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանը և շուրջ 150000 արցախահայերի անվտանգ, արժանապատիվ ու հավաքական վերադարձի իրավունքին վերաբերող հարցեր։Պատվիրակությունը տիկին Մեզյուրին է փոխանցել 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդած զանգվածային բռնի տեղահանության, ինչպես նաև Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների այլ խախտումների վերաբերյալ վկայություններ։ Հատուկ անդրադարձ է արվել Բաքվում պահվող հայ պատանդների խնդրին։Պատվիրակությունը ներկայացրել է, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար անազատության մեջ պահել Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մի խումբ ներկայացուցիչների և այլ հայ գերիների: Նրանց նկատմամբ իրականացվում են շինծու դատավարություններ, որոնք Եվրախորհրդարանը, «Amnesty International»-ը և անկախ դիտորդները հետևողականորեն դատապարտել են որպես քաղաքականապես մոտիվացված և արդար դատաքննության որևէ չափանիշից զուրկ գործընթացներ:Պատվիրակությունը լուրջ մտահոգություն է հայտնել ՀՀ իշխանությունների և միջազգային միջնորդների կողմից առաջ մղվող «խաղաղության օրակարգի» վերաբերյալ՝ մատնանշելով Արցախի տեղահանված ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանության անտեսումը:«Բանակցային փաստաթղթերը չեն պարունակում որևէ դրույթ արցախցիների հավաքական վերադարձի և նրանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչն ուղղակիորեն Հայաստանի կառավարության անգործության արդյունք է»,- նշել է միության նախագահ Արտակ Բեգլարյանը:ՄԱԿ-ում խոսել են ռազմագերիների ու փախստականների մասին՝ առանց Բաքվի անունը տալուԵվրոպացի պատգամավորը նշել է, որ քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հանդուրժել Արցախի ժողովրդի էթնիկ զտումը, իսկ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի դրա համար:Հանդիպման արդյունքներով՝ Մեզյուրը գրավոր հարցում է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին տեղահանված հայերի անվտանգ և անխոչընդոտ վերադարձի իրավունքի իրացման պահանջով՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի պարտադիր կատարման ենթակա որոշումը: Նա նաև հարց է բարձրացրել, թե մարդու իրավունքների այս հիմնարար պարտավորությունն ինչ դեր պետք է ունենա Ադրբեջանի հետ ԵՄ քաղաքական և տնտեսական հարաբերություններում: Բողոքի նոտայով չեն բավարարվել. Ադրբեջանը որոշել է կասեցնել համագործակցությունը ԵԽ–ի հետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105266687_0:0:1440:1080_1920x0_80_0_0_48455c0fdd3e10f989dc46081588449d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատգամավոր, եվրոպական խորհուրդ, արցախ, բռնի տեղահանված, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ
պատգամավոր, եվրոպական խորհուրդ, արցախ, բռնի տեղահանված, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ
Արցախ Միությունը ԵԽ պատգամավորին է ներկայացրել արցախահայերի և հայ գերիների խնդիրները
14:47 31.07.2026 (Թարմացված է: 14:54 31.07.2026) Հանդիպումից հետո ԵԽ պատգամավորը գրավոր հարցում է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին՝ տեղահանված հայերի անվտանգ և անխոչընդոտ վերադարձի իրավունքի իրացման պահանջով։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Արցախ Միության պատվիրակությունը, որի նախագահն Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն է, Երևանում հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզյուրի հետ՝ ներկայացնելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի դեմ տեղի ունեցած հանցագործությունները և իրավունքների վերականգնման հիմնական առաջնահերթությունները։ Ինչպես հայտնում են
միությունից, հանդիպման առանցքում են եղել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը, արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանը և շուրջ 150000 արցախահայերի անվտանգ, արժանապատիվ ու հավաքական վերադարձի իրավունքին վերաբերող հարցեր։
Պատվիրակությունը տիկին Մեզյուրին է փոխանցել 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդած զանգվածային բռնի տեղահանության, ինչպես նաև Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների այլ խախտումների վերաբերյալ վկայություններ։ Հատուկ անդրադարձ է արվել Բաքվում պահվող հայ պատանդների խնդրին։
Պատվիրակությունը ներկայացրել է, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար անազատության մեջ պահել Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մի խումբ ներկայացուցիչների և այլ հայ գերիների: Նրանց նկատմամբ իրականացվում են շինծու դատավարություններ, որոնք Եվրախորհրդարանը, «Amnesty International»-ը և անկախ դիտորդները հետևողականորեն դատապարտել են որպես քաղաքականապես մոտիվացված և արդար դատաքննության որևէ չափանիշից զուրկ գործընթացներ:
«Այս անձինք պատանդներ են, այլ ոչ թե մեղադրյալներ: Եվրոպան պետք է նրանց ազատ արձակումը դիտարկի որպես Բաքվի հետ հարաբերությունների պարտադիր նախապայման, այլ ոչ թե էներգետիկ շահերի ստվերում մղված երկրորդական հարց»,- շեշտել է արտաքին կապերի աշխատանքային խմբի ղեկավար Արմինե Ալեքսանյանը:
Պատվիրակությունը լուրջ մտահոգություն է հայտնել ՀՀ իշխանությունների և միջազգային միջնորդների կողմից առաջ մղվող «խաղաղության օրակարգի» վերաբերյալ՝ մատնանշելով Արցախի տեղահանված ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանության անտեսումը:
«Բանակցային փաստաթղթերը չեն պարունակում որևէ դրույթ արցախցիների հավաքական վերադարձի և նրանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչն ուղղակիորեն Հայաստանի կառավարության անգործության արդյունք է»,- նշել է միության նախագահ Արտակ Բեգլարյանը:
Եվրոպացի պատգամավորը նշել է, որ քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հանդուրժել Արցախի ժողովրդի էթնիկ զտումը, իսկ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի դրա համար:
Հանդիպման արդյունքներով՝ Մեզյուրը գրավոր հարցում է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին տեղահանված հայերի անվտանգ և անխոչընդոտ վերադարձի իրավունքի իրացման պահանջով՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի պարտադիր կատարման ենթակա որոշումը: Նա նաև հարց է բարձրացրել, թե մարդու իրավունքների այս հիմնարար պարտավորությունն ինչ դեր պետք է ունենա Ադրբեջանի հետ ԵՄ քաղաքական և տնտեսական հարաբերություններում: