https://arm.sputniknews.ru/20260731/adtsn-tghamardu-e-dzerbakalel-vor-tvjalner-e-havaqagrel-ukrainaji-hamar-105262826.html
ԱԴԾ–ն տղամարդու է ձերբակալել, որ տվյալներ է հավաքագրել Ուկրաինայի համար
ԱԴԾ–ն տղամարդու է ձերբակալել, որ տվյալներ է հավաքագրել Ուկրաինայի համար
Sputnik Արմենիա
Քրեական գործ է հարուցվել ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու հոդվածով։ 31.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-31T13:19+0400
2026-07-31T13:19+0400
2026-07-31T13:20+0400
ռուսաստան
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ուկրաինա
ձերբակալություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105253176_0:0:1920:1080_1920x0_80_0_0_114f3d8f5ec68c60395474ea318c136b.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզում Մոսկվայի մարզի 50-ամյա բնակիչ է ձերբակալվել, որը մեղադրվում է Ռուսաստանում արգելված «Արտպոդգոտովկա» ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների մասին տեղեկությունները Ուկրաինայի հատուկ ծառայություններին փոխանցելու մեջ։ Այս մասին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեն և Անվտանգության դաշնային ծառայությունը։Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, 2023 թվականին տղամարդը դարձել է Ռուսաստանում արգելված «Արտպոդգոտովկա» ահաբեկչական կազմակերպության անդամ և ակտիվ մասնակցություն է ունեցել դրա գործունեությանը։ Աշխատելով լոգիստիկ տրանսպորտային ընկերությունում` նա տեղեկություններ է հավաքել ՌԴ 7 տարածաշրջաններում գտնվող, ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների մասին և փոխանցել դրանք ուկրաինական հատուկ ծառայություններին՝ Ռուսաստանի ազգային անվտանգությունը խաթարելու համար։ԱԴԾ–ն ձերբակալել է Կիևի գործակալի, որն ահաբեկչություն էր ծրագրում Բելգորոդում. կադրերԱԴԾ-ի տվյալներով՝ քննչական գործողությունների ընթացքում գործով անցնող անձը խոստովանել է, որ, «Արտպոդգոտովկա» կազմակերպության և դրա առաջնորդ Վյաչեսլավ Մալցևի (ՌԴ իրավապահների տվյալներով` 2018 թվականից բնակվում է Ֆրանսիայում, համագործակցում է ֆրանսիական և ուկրաինական հատուկ ծառայությունների հետ և գտնվում է միջազգային հետախուզման մեջ) շահերից ելնելով, հետևել է ռուսական ռազմական ձեռնարկություններին։Պետրենկոն հայտնել է, որ ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 205.5 հոդվածի 2-րդ մասով (մասնակցություն ահաբեկչական կազմակերպության գործունեությանը)։ Դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը։ԱԴԾ-ն նշել է, որ «Արտպոդգոտովկան» ստեղծվել է 2013 թվականին՝ Ռուսաստանում զինված ապստամբություն նախապատրաստելու և իշխանությունը զավթելու համար։ Հատուկ ծառայությունների տվյալներով՝ ռազմական հատուկ գործողության սկսվելուց հետո կազմակերպության ղեկավարությունը և որոշ անդամներ տեղափոխվել են Ֆրանսիա և սկսել են համագործակցել ուկրաինական կողմի հետ։Գերատեսչությունը նաև հայտնել է, որ 2020-2022 թվականներին Մալցևի և նրա կողմնակիցների գործունեության մասին բազմիցս տեղեկացրել են Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչությանը, սակայն Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են արտահանձնել նրան։ԱԴԾ-ի տվյալներով՝ 2022 թվականից ի վեր իրավապահ մարմինները կանխել են «Արտպոդգոտովկա» շարժման 251 մասնակիցների գործունեությունը, որոնք պատասխանատվության են ենթարկվել ահաբեկչության և ծայրահեղականության, ինչպես նաև պետական դավաճանության հոդվածներով։ՌԴ ԱԴԾ–ն Կիևի գործակալի է ձերբակալել. նա ծրագրել էր ավտոմեքենա պայթեցնել
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Кадры задержания и допроса участника террористической организации "Артподготовка"* публикует ФСБ России
Sputnik Արմենիա
Кадры задержания и допроса участника террористической организации "Артподготовка"* публикует ФСБ России
2026-07-31T13:19+0400
true
PT3M29S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105253176_76:0:1516:1080_1920x0_80_0_0_427c2401d4c3fdb2541133060ba07e9c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ուկրաինա, ձերբակալություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ուկրաինա, ձերբակալություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
ԱԴԾ–ն տղամարդու է ձերբակալել, որ տվյալներ է հավաքագրել Ուկրաինայի համար
13:19 31.07.2026 (Թարմացված է: 13:20 31.07.2026) Քրեական գործ է հարուցվել ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու հոդվածով։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզում Մոսկվայի մարզի 50-ամյա բնակիչ է ձերբակալվել, որը մեղադրվում է Ռուսաստանում արգելված «Արտպոդգոտովկա» ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների մասին տեղեկությունները Ուկրաինայի հատուկ ծառայություններին փոխանցելու մեջ։ Այս մասին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեն և Անվտանգության դաշնային ծառայությունը։
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, 2023 թվականին տղամարդը դարձել է Ռուսաստանում արգելված «Արտպոդգոտովկա» ահաբեկչական կազմակերպության անդամ և ակտիվ մասնակցություն է ունեցել դրա գործունեությանը։ Աշխատելով լոգիստիկ տրանսպորտային ընկերությունում` նա տեղեկություններ է հավաքել ՌԴ 7 տարածաշրջաններում գտնվող, ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների մասին և փոխանցել դրանք ուկրաինական հատուկ ծառայություններին՝ Ռուսաստանի ազգային անվտանգությունը խաթարելու համար։
ԱԴԾ-ի տվյալներով՝ քննչական գործողությունների ընթացքում գործով անցնող անձը խոստովանել է, որ, «Արտպոդգոտովկա» կազմակերպության և դրա առաջնորդ Վյաչեսլավ Մալցևի (ՌԴ իրավապահների տվյալներով` 2018 թվականից բնակվում է Ֆրանսիայում, համագործակցում է ֆրանսիական և ուկրաինական հատուկ ծառայությունների հետ և գտնվում է միջազգային հետախուզման մեջ) շահերից ելնելով, հետևել է ռուսական ռազմական ձեռնարկություններին։
Պետրենկոն հայտնել է, որ ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 205.5 հոդվածի 2-րդ մասով (մասնակցություն ահաբեկչական կազմակերպության գործունեությանը)։ Դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը։
ԱԴԾ-ն նշել է, որ «Արտպոդգոտովկան» ստեղծվել է 2013 թվականին՝ Ռուսաստանում զինված ապստամբություն նախապատրաստելու և իշխանությունը զավթելու համար։ Հատուկ ծառայությունների տվյալներով՝ ռազմական հատուկ գործողության սկսվելուց հետո կազմակերպության ղեկավարությունը և որոշ անդամներ տեղափոխվել են Ֆրանսիա և սկսել են համագործակցել ուկրաինական կողմի հետ։
Գերատեսչությունը նաև հայտնել է, որ 2020-2022 թվականներին Մալցևի և նրա կողմնակիցների գործունեության մասին բազմիցս տեղեկացրել են Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչությանը, սակայն Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են արտահանձնել նրան։
ԱԴԾ-ի տվյալներով՝ 2022 թվականից ի վեր իրավապահ մարմինները կանխել են «Արտպոդգոտովկա» շարժման 251 մասնակիցների գործունեությունը, որոնք պատասխանատվության են ենթարկվել ահաբեկչության և ծայրահեղականության, ինչպես նաև պետական դավաճանության հոդվածներով։