https://arm.sputniknews.ru/20260730/vosku-shukaji-vagharshy-dati-e-tvel-kgmsnin-zhvoghvovurd-105208039.html
Ոսկու շուկայի Վաղարշը դատի է տվել ԿԳՄՍՆ–ին. «Ժողովուրդ»
Ոսկու շուկայի Վաղարշը դատի է տվել ԿԳՄՍՆ–ին. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
«Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ–ն շուրջ 200 հազար դոլար փոխհատուցում է պահանջում նախարարությունից։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T09:48+0400
2026-07-30T09:48+0400
2026-07-30T17:41+0400
հայաստան
ոսկի
շուկա
վաղարշ աբրահամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/09/55099944_0:109:1600:1009_1920x0_80_0_0_57afa6014f9e328c590671c8a0087469.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. «Ոսկու աշխարհ» տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին (առավել հայտնի է որպես «Ոսկու շուկայի Վաղարշ») պատկանող «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ–ն վարչական դատարան է դիմել ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության։ Այս մասին տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը։Պարբերականը գրում է, որ դատական վեճը կապված է «Գողություն հայկական ձևով» ֆիլմի արտադրության հետ։ «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ–ն հայցով պահանջում է ընդունել իր համար բարենպաստ վարչական ակտ և տրամադրել օրենքով նախատեսված պետական աջակցությունը։Թերթը պարզել է, որ ընկերությունը զգալի ներդրումներ է արել ֆիլմի արտադրության համար և այժմ պահանջում է, որ նախարարությունը վերադարձնի այդ ծախսերի օրենքով նախատեսված 25 տոկոսը։Ըստ ներկայացված հաշվարկների՝ պահանջվող գումարը կազմում է շուրջ 200 հազար դոլար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/09/55099944_136:0:1559:1067_1920x0_80_0_0_6302f92b1d252b2f68cc139da33147dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ոսկի, շուկա, վաղարշ աբրահամյան
հայաստան, ոսկի, շուկա, վաղարշ աբրահամյան
Ոսկու շուկայի Վաղարշը դատի է տվել ԿԳՄՍՆ–ին. «Ժողովուրդ»
09:48 30.07.2026 (Թարմացված է: 17:41 30.07.2026) «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ–ն շուրջ 200 հազար դոլար փոխհատուցում է պահանջում նախարարությունից։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. «Ոսկու աշխարհ» տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին (առավել հայտնի է որպես «Ոսկու շուկայի Վաղարշ») պատկանող «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ–ն վարչական դատարան է դիմել ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության։ Այս մասին տեղեկացնում է
«Ժողովուրդ» օրաթերթը։
Պարբերականը գրում է, որ դատական վեճը կապված է «Գողություն հայկական ձևով» ֆիլմի արտադրության հետ։ «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ–ն հայցով պահանջում է ընդունել իր համար բարենպաստ վարչական ակտ և տրամադրել օրենքով նախատեսված պետական աջակցությունը։
«Ընկերությունը դատարանից պահանջում է պարտավորեցնել ԿԳՄՍ նախարարությանը՝ 2026 թ. ապրիլի 21–ին ներկայացված հայտի հիման վրա ընդունել վարչական ակտ, որով «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ–ին կտրամադրվի «Գողություն հայկական ձևով» ֆիլմի արտադրության նպատակով կատարված և փաստացի ներդրված դրամական ծախսերի 25 տոկոսի չափով փոխհատուցում»,– նշված է հրապարակման մեջ։
Թերթը պարզել է, որ ընկերությունը զգալի ներդրումներ է արել ֆիլմի արտադրության համար և այժմ պահանջում է, որ նախարարությունը վերադարձնի այդ ծախսերի օրենքով նախատեսված 25 տոկոսը։
Ըստ ներկայացված հաշվարկների՝ պահանջվող գումարը կազմում է շուրջ 200 հազար դոլար։