https://arm.sputniknews.ru/20260730/rusakan-zvorqy-mek-orum-miangamic-4-bnakavajr-e-azatagrel-105226801.html
Ռուսական զորքը մեկ օրում միանգամից 4 բնակավայր է ազատագրել
Ռուսական զորքը մեկ օրում միանգամից 4 բնակավայր է ազատագրել
Sputnik Արմենիա
Այդ բնակավայրերի համար մարտեր են վարել «Հյուսիս» զորախմբավորման զինծառայողները։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T14:39+0400
2026-07-30T14:39+0400
2026-07-30T14:39+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
խարկով
դոնեցկ
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103920679_0:0:2911:1637_1920x0_80_0_0_37a8681e81cf9acc3e99c8f69c052f37.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ռուսական զորքը մեկ օրում միանգամից 4 բնակավայր է ազատագրել, հայտնել է ՊՆ–ն։Դրանք են՝ Յուրչենկովոն Խարկովի մարզում, Մոգրիցան և Մալայա Սլոբոդկան Սումիի մարզում, ինչպես նաև Կրասնոյարսկոյեն ԴԺՀ-ում։Յուրչենկովոն գտնվում է Խարկովի մարզի հյուսիս-արևելյան մասում, Բելի Կոլոդեզ գյուղի և երկաթուղային կայարանի մոտ։ Մոգրիցան գտնվում է Սումիի շրջանում՝ Պսյոլ գետի աջ ափին։ Մալայա Սլոբոդկան գտնվում է ավելի հյուսիս, մարզի սահմանային գոտում, Լոկնյա գետի վրա՝ M-02 մայրուղու մոտ։ Կրասնոյարսկոյեն գտնվում է Դոբրոպոլիեի շրջանում, ԴԺՀ-ի հյուսիս-արևմուտքում և Պոկրովսկից դեպի հյուսիս։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
խարկով
դոնեցկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103920679_180:0:2911:2048_1920x0_80_0_0_1ea76b5eb6cbab5d602115ce25a5e5b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, խարկով, դոնեցկ, հատուկ ռազմական գործողություն
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, խարկով, դոնեցկ, հատուկ ռազմական գործողություն
Ռուսական զորքը մեկ օրում միանգամից 4 բնակավայր է ազատագրել
Այդ բնակավայրերի համար մարտեր են վարել «Հյուսիս» զորախմբավորման զինծառայողները։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ռուսական զորքը մեկ օրում միանգամից 4 բնակավայր է ազատագրել, հայտնել է ՊՆ–ն։
Դրանք են՝ Յուրչենկովոն Խարկովի մարզում, Մոգրիցան և Մալայա Սլոբոդկան Սումիի մարզում, ինչպես նաև Կրասնոյարսկոյեն ԴԺՀ-ում։
«Հյուսիսային զորքախմբավորման ստորաբաժանումների զինծառայողները ակտիվ գործողությունների արդյունքում վերահսկողություն են հաստատել տվյալ բնակավայրերի նկատմամբ», – նշել է պաշտպանության նախարարությունը։
Յուրչենկովոն գտնվում է Խարկովի մարզի հյուսիս-արևելյան մասում, Բելի Կոլոդեզ գյուղի և երկաթուղային կայարանի մոտ։ Մոգրիցան գտնվում է Սումիի շրջանում՝ Պսյոլ գետի աջ ափին։ Մալայա Սլոբոդկան գտնվում է ավելի հյուսիս, մարզի սահմանային գոտում, Լոկնյա գետի վրա՝ M-02 մայրուղու մոտ։ Կրասնոյարսկոյեն գտնվում է Դոբրոպոլիեի շրջանում, ԴԺՀ-ի հյուսիս-արևմուտքում և Պոկրովսկից դեպի հյուսիս։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։