https://arm.sputniknews.ru/20260730/pashinjany-vorvoshum-chuni-vov-kpvokharini-ruben-rubinjanin-turqiaji-het-banakcutjunnerum-105219615.html
Փաշինյանը որոշում չունի` ով կփոխարինի Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ բանակցություններում
Փաշինյանը որոշում չունի` ով կփոխարինի Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ բանակցություններում
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Թուրքիայի հետ դեռևս պետք է քննարկվի բանակցությունների ձևաչափը։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T13:07+0400
2026-07-30T13:07+0400
2026-07-30T13:07+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ռուբեն ռուբինյան
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104129715_0:0:1601:901_1920x0_80_0_0_ef876c898b77898c94d00f6e6e879b76.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ որոշում չունի, թե ով կփոխարինի Ռուբեն Ռուբինյանին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցչի պաշտոնում։ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ հարցը դեռևս քննարկումների փուլում է։Նշենք, որ Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է ԱԺ նախագահի թեկնածու։ Նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի պաշտոնավարել որպես Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: Նոր գումարման ԱԺ–ի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2–ին։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104129715_5:0:1429:1068_1920x0_80_0_0_ca223923d5133654052dde12823e5b7a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ռուբեն ռուբինյան, թուրքիա
հայաստան, նիկոլ փաշինյան, ռուբեն ռուբինյան, թուրքիա
Փաշինյանը որոշում չունի` ով կփոխարինի Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ բանակցություններում
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Թուրքիայի հետ դեռևս պետք է քննարկվի բանակցությունների ձևաչափը։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ որոշում չունի, թե ով կփոխարինի Ռուբեն Ռուբինյանին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցչի պաշտոնում։ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ հարցը դեռևս քննարկումների փուլում է։
«Որոշում չունեմ նաև այն պատճառով, որ Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափում պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակում աշխատանքը, ինչ տրամաբանությամբ, ինչ ձևաչափով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ»,– ասաց Փաշինյանը։
Նշենք, որ Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է ԱԺ նախագահի թեկնածու։ Նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի պաշտոնավարել որպես Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: Նոր գումարման ԱԺ–ի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2–ին։