https://arm.sputniknews.ru/20260730/nikvol-pashinjann-aknarkec-jri-sakagni-bardzracman-masin-105220188.html
Նիկոլ Փաշինյանն ակնարկեց ջրի սակագնի բարձրացման մասին
Նիկոլ Փաշինյանն ակնարկեց ջրի սակագնի բարձրացման մասին
Sputnik Արմենիա
Ջրամատակարարման համակարգի համար լուրջ ներդրումներ են հարկավոր։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T13:16+0400
2026-07-30T13:16+0400
2026-07-30T13:16+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ջուր
https://cdn.am.sputniknews.ru/img/970/67/9706737_0:0:1164:656_1920x0_80_0_0_8ef12e7dec80778aa69cf795846374a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Հայաստանի ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է, և լուրջ ներդրումներ են անհրաժեշտ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ջրի որակի խնդիրներին։ Նա միաժամանակ ակնարկեց, որ ներդրումները կարող են բարձրացնել ջրի սակագինը։Փաշինյանը հիշեցրեց, որ դեռ պատգամավոր եղած ժամանակներից է առնչվել այն խնդրին, որ մարդիկ հրաժարվում են ընդհանուր համակարգից և իրենց համար ֆիլտրերով ջուր բերում աղբյուրներից։«Ես հիշում եմ այդ ֆիլտրերի շուրջ հավաքված տիղմը, բայց այդ ջուրն էին խմում, քանի որ հրաժարվում էին ջրաչափ տեղադրել և այլն։ Պետք է ստանդարտներով առաջնորդվել, իսկ ստանդարտն այն է, որ այդ ամենը պետք է ներառվի սակագնի մեջ»,– ընդգծեց վարչապետը։Ինչ վերաբերում է Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերին, նա հայտարարեց, թե մանրամասների չի տիրապետում, սպասում է բոլոր կառույցների հիմնավորված պատասխանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/970/67/9706737_97:0:1164:800_1920x0_80_0_0_6205d2cae6eb99878189e9bdf45e2457.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ջուր
հայաստան, նիկոլ փաշինյան, ջուր
Նիկոլ Փաշինյանն ակնարկեց ջրի սակագնի բարձրացման մասին
Ջրամատակարարման համակարգի համար լուրջ ներդրումներ են հարկավոր։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Հայաստանի ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է, և լուրջ ներդրումներ են անհրաժեշտ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ջրի որակի խնդիրներին։ Նա միաժամանակ ակնարկեց, որ ներդրումները կարող են բարձրացնել
ջրի սակագինը։
«Սակայն խնդիրը միայն ներդրումը չէ․ մեզ թվում է՝ միայն խողովակը քաշեցինք, ու հարցը լուծվեց։ Այդ խողովակը քաշելուց հետո ամենօրյա սպասարկում է անհրաժեշտ, դրա համար՝ այլ ներդրումներ։ Ստանդարտն այն է, որ այս ամենը պետք է ներառվի սակագնի մեջ, ու մենք պետք է առնչվենք այդ խնդրին»,– ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց, որ դեռ պատգամավոր եղած ժամանակներից է առնչվել այն խնդրին, որ մարդիկ հրաժարվում են ընդհանուր համակարգից և իրենց համար ֆիլտրերով ջուր բերում աղբյուրներից։
«Ես հիշում եմ այդ ֆիլտրերի շուրջ հավաքված տիղմը, բայց այդ ջուրն էին խմում, քանի որ հրաժարվում էին ջրաչափ տեղադրել և այլն։ Պետք է ստանդարտներով առաջնորդվել, իսկ ստանդարտն այն է, որ այդ ամենը պետք է ներառվի սակագնի մեջ»,– ընդգծեց վարչապետը։
Ինչ վերաբերում է Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերին, նա հայտարարեց, թե մանրամասների չի տիրապետում, սպասում է բոլոր կառույցների հիմնավորված պատասխանին։