https://arm.sputniknews.ru/20260730/nerqaghaqakan-kajunutjun-unenq-vreqs-khabar-chka-pashinjany-moodysi-tvjalneri-masin-105217294.html
«Ներքաղաքական կայունություն ունենք, վրեքս խաբար չկա». Փաշինյանը` Moody's–ի տվյալների մասին
«Ներքաղաքական կայունություն ունենք, վրեքս խաբար չկա». Փաշինյանը` Moody's–ի տվյալների մասին
Sputnik Արմենիա
ՀՀ միջնաժամկետ տնտեսական աճի բարելավված հեռանկարներով` 2026–2027 թվականներին ակնկալվում է 5–5.5% տնտեսական աճ։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T12:42+0400
2026-07-30T12:42+0400
2026-07-30T12:42+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
վարկանիշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103633160_0:87:1670:1026_1920x0_80_0_0_9d1911fe01de74d0458eb3b237de9def.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ անդրադարձավ Moody's վարկանիշային գործակալության հրապարակած տվյալներին։Moody's–ը հուլիսի 28-ին հրապարակել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի վերաբերյալ իր որոշումը, որով ՀՀ սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայվել է «կայունից» «դրականի», իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատվել է Ba3 մակարդակում։Փաշինյանը նշեց` Moody's-ը վարկանիշի հեռանկարի փոփոխությունը պայմանավորում է հետևյալ հիմնական գործոններով, օրինակ` աշխարհաքաղաքական և քաղաքական ռիսկերի նվազում՝ պայմանավորված Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական բախման հավանականության նվազմամբ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, արտաքին գործընկերների դիվերսիֆիկացմամբ և ներքաղաքական կայունությամբ։Ըստ Փաշինյանի` միջնաժամկետ տնտեսական աճի բարելավված հեռանկարներով 2026–2027 թվականներին ակնկալվում է 5–5.5% տնտեսական աճ, որը կպայմանավորվի ներքին պահանջարկի կայունությամբ, ներդրումների աճով, ծառայությունների ոլորտի շարունակական զարգացմամբ և պետական ծախսերի ընդլայնմամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103633160_93:0:1577:1113_1920x0_80_0_0_0b8c3c089b0288f0b856fd64e50e2390.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, վարկանիշ
հայաստան, նիկոլ փաշինյան, վարկանիշ
«Ներքաղաքական կայունություն ունենք, վրեքս խաբար չկա». Փաշինյանը` Moody's–ի տվյալների մասին
ՀՀ միջնաժամկետ տնտեսական աճի բարելավված հեռանկարներով` 2026–2027 թվականներին ակնկալվում է 5–5.5% տնտեսական աճ։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ անդրադարձավ Moody's վարկանիշային գործակալության հրապարակած տվյալներին։
Moody's–ը հուլիսի 28-ին հրապարակել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի վերաբերյալ իր որոշումը, որով ՀՀ սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայվել է «կայունից» «դրականի», իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատվել է Ba3 մակարդակում։
Փաշինյանը նշեց` Moody's-ը վարկանիշի հեռանկարի փոփոխությունը պայմանավորում է հետևյալ հիմնական գործոններով, օրինակ` աշխարհաքաղաքական և քաղաքական ռիսկերի նվազում՝ պայմանավորված Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական բախման հավանականության նվազմամբ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, արտաքին գործընկերների դիվերսիֆիկացմամբ և ներքաղաքական կայունությամբ։
«Սա շատ կարևոր է. պարզվում է` ներքաղաքական կայունություն ունենք, վրեքս խաբար չկա»,– հավելեց Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի` միջնաժամկետ տնտեսական աճի բարելավված հեռանկարներով 2026–2027 թվականներին ակնկալվում է 5–5.5% տնտեսական աճ, որը կպայմանավորվի ներքին պահանջարկի կայունությամբ, ներդրումների աճով, ծառայությունների ոլորտի շարունակական զարգացմամբ և պետական ծախսերի ընդլայնմամբ։