00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:23
2 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ կառավարությունը 450 մլն դրամի աջակցություն կտրամադրի ձկնաբուծարաններին

© Sputnik / Aram NersesyanՁկնաբուծարան
Ձկնաբուծարան - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2026
Բաժանորդագրվել
Հայաստանում տարեկան արտադրվում է շուրջ 24 հազար տոննա ապրանքային ձուկ, որի ավելի քան 40 տոկոսն արտահանվում է հիմնականում Ռուսաստան։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը Արարատի և Արմավիրի մարզերում գործող արդյունագործական ձկնաբուծարաններին կտրամադրի շուրջ 450 մլն դրամի պետական աջակցություն՝ ձկան կեր ձեռք բերելու ծախսերը մասնակի փոխհատուցելու համար։
Էկոնոմիկայի նախարարության նախագծով նախատեսվում է շահառուներին փոխհատուցել 2026 թվականի առաջին կիսամյակում ձեռք բերված ձկան կերի մեկ ամսվա միջին փաստացի արժեքի 20 տոկոսը։
«Մեկ կիլոգրամի համար հաշվարկել ենք 900 դրամ արժեքը։ Այս ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է ՌԴ–ի կողմից ձկան ու ձկնամթերքի արտահանման սահմանափակումների արդյունքում ստեղծված որոշակի ֆինանսական դժվարություններով, որը ցանկանում ենք մեղմել։ Որ տնտեսվարողները, ինքնարժեքն իջեցնելով, կարողանան սպառումն ավելացնել, իհարկե, նաև արտաքին շուկաներում, հնարավորություն ունենան նոր շուկաներ գտնել»,–կառավարության նիստի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` ներկայացնելով նախագիծը։
Նրա խոսքով` փոխհատուցում կտրվի այն տնտեսվարողներին, որոնք սերտիֆիկացված կեր ձեռք կբերեն, որը կհամապատասխանի ԵՄ ու ԵԱՏՄ պահանջներին։
Նախագծում նշված է, որ նախարարության տվյալներով՝ Հայաստանում տարեկան արտադրվում է շուրջ 24 հազար տոննա ապրանքային ձուկ, որի ավելի քան 40 տոկոսն արտահանվում է հիմնականում Ռուսաստան։ Հանրապետությունում տարեկան օգտագործվում է մոտ 30 հազար տոննա ձկան կեր, որի միջին արժեքը կազմում է շուրջ 900 դրամ մեկ կիլոգրամի համար։
Հաշվարկների համաձայն՝ ձկան կերի տարեկան ձեռքբերման արժեքը կազմում է շուրջ 27 մլրդ դրամ, իսկ ամսական՝ 2,25 մլրդ դրամ։ Այդ պատճառով ծրագրի շրջանակում մեկ ամսվա աջակցության ծավալը գնահատվել է շուրջ 450 մլն դրամ։
Փոխվարչապետ Տիգրան Սարգսյանը հավելեց, որ աջակցությունը տրամադրվելու է ժամանակավոր, որ տնտեսվարողները հասցնեն շուկայում վերադասավորվել ու նոր շուկաներ գտել։
«Հաջորդ աջակցությամբ պետք է ավելի երկարաժամկետ բաղադրիչներ տրամադրել, այսինքն` կերի ծախսերը համաֆինանսավորելուց պետք է անցնենք զարգացման տրամաբանության, որտեղ հաշվի կառվի նաև վճարված հարկերը»,– նշեց Խաչատրյանը։
Հունիսի 26–ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ընդլայնել է սահմանափակումները դադարեցնելով Հայաստանից ձկնամթերքի մատակարարումը։ Կառավարության` հուլիսի 16–ի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ ՀՀ–ն Եվրոպական հանձնաժողովից պաշտոնապես թույլտվություն է ստացել հայկական արտադրության ձուկ–ձկնամթերք արտահանելու վերաբերյալ, ՀՀ–ին է փոխանցվել ընթացակարգերի ու պահանջների փաթեթը։ Պապոյանի խոսքով` ԵՄ երկրներ ձուկ–ձկնամթերք արտահանելու հետաքրքրություն է ցուցաբերել հայկական 5 ընկերություն։ Հայաստանյան ձկնաբույծները, սակայն, բողոքում են, որ մինչ օրս գոնե 1 կգ ձուկ Հայաստանից Եվրոպա չի արտահանվել։
Լրահոս
0