https://arm.sputniknews.ru/20260730/hh-karavarutjan-pahustajin-fvondic-178-mln-dram-ktrvi-varchafest-2026i-anckacmany-105212940.html
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ կտրվի «Վարչաֆեստ 2026»–ի անցկացմանը
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ կտրվի «Վարչաֆեստ 2026»–ի անցկացմանը
Sputnik Արմենիա
«Վարչաֆեստ 2026»–ը կանցկացվի Սևանա լճի ափին։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T11:45+0400
2026-07-30T11:45+0400
2026-07-30T11:46+0400
հայաստան
վարչապետ
փառատոն
սևանա լիճ
https://cdn.am.sputniknews.ru/img/2241/32/22413201_0:0:1600:901_1920x0_80_0_0_02d189fa3e841c8d59d37c5ee4c48282.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն 954.6 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ) կտրամադրվի «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ–փառատոնի կազմակերպման և անցկացման համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած հիմնավորման համաձայն` մրցույթ–փառատոնի նպատակն է բացահայտել և խրախուսել Հայաստանի երիտասարդական երաժշտախմբերի գործունեությունը, նպաստել կենդանի երաժշտության զարգացմանը, ստեղծել ստեղծագործական համագործակցության և մասնագիտական աճի նոր հնարավորություններ, ինչպես նաև ձևավորել ամենամյա ավանդական մշակութային իրադարձություն, որը կհարստացնի Հայաստանի երաժշտական փառատոնային կյանքն ու ներկապնակը:«Վարչաֆեստ 2026»–ը կանցկացվի Սևանա լճի ափին։ Մասնակից երաժշտական խմբերից լավագույնները 10 մլն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդից կարժանանան մրցանակների։Ըստ այդմ` գլխավոր մրցանակը կլինի 4 մլն դրամ, առաջին մրցանակը՝ 3 մլն դրամ, 2–րդ մրցանակը՝ 2 մլն դրամ, 3–րդ մրցանակը՝ 1 մլն դրամ։«Վարչաֆեստ 2026»-ը ՀՀ կառավարության աջակցությամբ և ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող երիտասարդական երաժշտական նոր մրցույթ-փառատոն է: Միջոցառման եզրափակիչ փուլը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 22-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2241/32/22413201_0:0:1424:1068_1920x0_80_0_0_0b5f98877f85918710a0272edf08c373.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վարչապետ, փառատոն, սևանա լիճ
հայաստան, վարչապետ, փառատոն, սևանա լիճ
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ կտրվի «Վարչաֆեստ 2026»–ի անցկացմանը
11:45 30.07.2026 (Թարմացված է: 11:46 30.07.2026) «Վարչաֆեստ 2026»–ը կանցկացվի Սևանա լճի ափին։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն 954.6 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ) կտրամադրվի «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ–փառատոնի կազմակերպման և անցկացման համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած հիմնավորման համաձայն` մրցույթ–փառատոնի նպատակն է բացահայտել և խրախուսել Հայաստանի երիտասարդական երաժշտախմբերի գործունեությունը, նպաստել կենդանի երաժշտության զարգացմանը, ստեղծել ստեղծագործական համագործակցության և մասնագիտական աճի նոր հնարավորություններ, ինչպես նաև ձևավորել ամենամյա ավանդական մշակութային իրադարձություն, որը կհարստացնի Հայաստանի երաժշտական փառատոնային կյանքն ու ներկապնակը:
«Նմանատիպ փառատոների անհրաժեշտությունը առավել ակնհայտ է մարզային և բացօթյա մշակութային միջոցառումների համատեքստում: Այսօրինակ փառատոները իրենց մեջ ներառում են մրցութային բաղադրիչ, ստեղծագործական միջավայր և միտված են մշակութային ակտիվության նոր կենտրոնների ձևավորմանը, ինչպես նաև մշակութային զբոսաշրջության խթանմանը, տնտեսության զարգացմանը»,– վստահեցրել են ԿԳՄՍՆ–ից։
«Վարչաֆեստ 2026»–ը կանցկացվի Սևանա լճի ափին։ Մասնակից երաժշտական խմբերից լավագույնները 10 մլն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդից կարժանանան մրցանակների։
Ըստ այդմ` գլխավոր մրցանակը կլինի 4 մլն դրամ, առաջին մրցանակը՝ 3 մլն դրամ, 2–րդ մրցանակը՝ 2 մլն դրամ, 3–րդ մրցանակը՝ 1 մլն դրամ։
«Վարչաֆեստ 2026»-ը ՀՀ կառավարության աջակցությամբ և ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող երիտասարդական երաժշտական նոր մրցույթ-փառատոն է: Միջոցառման եզրափակիչ փուլը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 22-ին։