https://arm.sputniknews.ru/20260730/futbvolajin-evragavat-nvoan-vorakavvorman-3rd-pulum-e-pjuniky-lqum-e-pajqary-105243685.html
Ֆուտբոլային եվրագավաթ․ «Նոան» որակավորման 3–րդ փուլում է, «Փյունիկը» լքում է պայքարը
Ֆուտբոլային եվրագավաթ․ «Նոան» որակավորման 3–րդ փուլում է, «Փյունիկը» լքում է պայքարը
Sputnik Արմենիա
«Նոայի» հաջորդ մրցակիցը կլինի ԲԱՏԷ (Բելառուս) - «Սյոն» (Շվեյցարիա) զույգի հաղթողը, որոնց առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի (1:1)։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T22:32+0400
2026-07-30T22:32+0400
2026-07-30T22:39+0400
«նոա» ֆուտբոլային ակումբ
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
եվրոպա
գավաթ
փյունիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105241671_0:317:1536:1181_1920x0_80_0_0_97da1d0914dcb2465619f74eb765cca0.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» դուրս է եկել ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։ Պատասխան խաղում հայկական թիմը 2:1 հաշվով հաղթել է մոլդովական «Զիմբրուին» (ընդհանուր հաշիվը՝ 3:2)։Հայաստանի փոխչեմպիոնն ակտիվ է սկսել պատասխան հանդիպումը՝ աստիճանաբար ավելացնելով ճնշումը մոլդովական թիմի դարպասի ուղղությամբ։ Այդ ճնշումն ի վերջո հանգեցրել է հյուրերի դարպասը խփված առաջին գոլին։ 31-րդ րոպեին Մարին Յակոլիշի փոխանցումից հետո Գոռ Մանվելյանը գնդակն ուղարկել է դարպասի անկյունը։ Երկրորդ գոլը երևանցիները խփել են երկրորդ խաղակեսի հենց սկզբում։ Այս անգամ աչքի է ընկել Գուստավո Սանգարեն, որին փոխանցում է կատարել Էլդեր Ֆերեյրան։ «Զիմբրուին» հաջողվել է հաշվի տարբերությունը կրճատել միայն Ժոնատասի ջանքերով։«Նոան» ոչ–ոքի խաղաց մոլդովական «Զիմբրուի» հետԱբովյանում ընթացող այս խաղին զուգահեռ Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Փյունիկը» Երևանում հյուրընկալում էր հունգարական «Դեբրեցենին»։ Հունգարիայում կրած պարտությունը հայկական ակումբին ստիպում էր մտածել միայն գոլերի և հաղթանակի մասին։Փյունիկցիներն իսկապես ակտիվ սկսեցին խաղը, իսկ երկրորդ խաղակեսում նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրին։ Հունգարացիները շեշտը դրել էին հակագրոհների վրա, որոնք բավականին վտանգավոր էին, սակայն գոլ խփել չհաջողվեց ո՛չ տանտերերին, ո՛չ հյուրերին։ 0:0, և «Փյունիկը» երկու խաղերի արդյունքում (0:1) զիջեց «Դեբրեցենին» և ավարտեց պայքարը եվրագավաթներում։Նշենք, որ «Նոայի» հաջորդ մրցակիցը կլինի ԲԱՏԷ (Բելառուս) - «Սյոն» (Շվեյցարիա) զույգի հաղթողը, որոնց առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի (1:1)։«Նոան» դարձավ առաջին հայկական ակումբը, որը հեղինակավոր եվրագավաթի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105241671_0:328:1536:1480_1920x0_80_0_0_94b27b655625fb6a05907e136094305b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«նոա» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, եվրոպա, գավաթ, փյունիկ
«նոա» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, եվրոպա, գավաթ, փյունիկ
Ֆուտբոլային եվրագավաթ․ «Նոան» որակավորման 3–րդ փուլում է, «Փյունիկը» լքում է պայքարը
22:32 30.07.2026 (Թարմացված է: 22:39 30.07.2026) «Նոայի» հաջորդ մրցակիցը կլինի ԲԱՏԷ (Բելառուս) - «Սյոն» (Շվեյցարիա) զույգի հաղթողը, որոնց առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի (1:1)։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» դուրս է եկել ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։ Պատասխան խաղում հայկական թիմը 2:1 հաշվով հաղթել է մոլդովական «Զիմբրուին» (ընդհանուր հաշիվը՝ 3:2)։
Հայաստանի փոխչեմպիոնն ակտիվ է սկսել պատասխան հանդիպումը՝ աստիճանաբար ավելացնելով ճնշումը մոլդովական թիմի դարպասի ուղղությամբ։ Այդ ճնշումն ի վերջո հանգեցրել է հյուրերի դարպասը խփված առաջին գոլին։ 31-րդ րոպեին Մարին Յակոլիշի փոխանցումից հետո Գոռ Մանվելյանը գնդակն ուղարկել է դարպասի անկյունը։ Երկրորդ գոլը երևանցիները խփել են երկրորդ խաղակեսի հենց սկզբում։ Այս անգամ աչքի է ընկել Գուստավո Սանգարեն, որին փոխանցում է կատարել Էլդեր Ֆերեյրան։ «Զիմբրուին» հաջողվել է հաշվի տարբերությունը կրճատել միայն Ժոնատասի ջանքերով։
Աբովյանում ընթացող այս խաղին զուգահեռ Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Փյունիկը» Երևանում հյուրընկալում էր հունգարական «Դեբրեցենին»։ Հունգարիայում կրած պարտությունը հայկական ակումբին ստիպում էր մտածել միայն գոլերի և հաղթանակի մասին։
Փյունիկցիներն իսկապես ակտիվ սկսեցին խաղը, իսկ երկրորդ խաղակեսում նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրին։ Հունգարացիները շեշտը դրել էին հակագրոհների վրա, որոնք բավականին վտանգավոր էին, սակայն գոլ խփել չհաջողվեց ո՛չ տանտերերին, ո՛չ հյուրերին։ 0:0, և «Փյունիկը» երկու խաղերի արդյունքում (0:1) զիջեց «Դեբրեցենին» և ավարտեց պայքարը եվրագավաթներում։
Նշենք, որ «Նոայի» հաջորդ մրցակիցը կլինի ԲԱՏԷ (Բելառուս) - «Սյոն» (Շվեյցարիա) զույգի հաղթողը, որոնց առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի (1:1)։