https://arm.sputniknews.ru/20260730/amnn-irani-ughghutjamb-harvatsneri-nvor-aliq-e-irakanacrel-105205363.html
ԱՄՆ–ն Իրանի ուղղությամբ հարվածների նոր ալիք է իրականացրել. զոհեր և վիրավորներ կան
ԱՄՆ–ն Իրանի ուղղությամբ հարվածների նոր ալիք է իրականացրել. զոհեր և վիրավորներ կան
Sputnik Արմենիա
Ըստ լրատվամիջոցների` ամերիկյան հրթիռներն արձակվել են Քուվեյթի տարածքից։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T07:51+0400
2026-07-30T07:51+0400
2026-07-30T08:28+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
զոհ
վիրավոր
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105206030_0:0:1921:1080_1920x0_80_0_0_0b8cb81d42a0191e2d54968a6ec900a9.jpg
ԱՄՆ–ն գիշերը Իրանի ուղղությամբ հարվածների նոր ալիք է իրականացրել։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել Է Իրանի դեմ զանգվածային հարվածների «հաջող» ավարտի մասին:Նշվում է, որ դա արվել է ի պատասխան ԱՄՆ զինված ուժերի վրա հարձակման երեկվա փորձի:CENTCOM-ը պնդում է, որ հարվածների նպատակը եղել է է՛լ ավելի նվազեցնել Իրանի և նրա դաշնակիցների կողմից ԱՄՆ ուժերի, առևտրային նավագնացության և հարևան Պարսից ծոցի երկրների համար սպառնալիքը։Հրամանատարությունը նշել է, որ հուլիսի 28-ին ԻՀՊԿ ուժերը մի քանի բալիստիկ հրթիռ են արձակել Իրանից՝ փորձելով հանկարծակի հարձակվել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերի վրա: Նշվում է, որ իրանական բոլոր հրթիռները հաջողությամբ չեզոքացվել են։CENTCOM-ը հիշեցրել է, որ այժմ ԱՄՆ-ի ավելի քան 50 հազար զինծառայողներ տեղակայված են Մերձավոր Արևելքում։Տարբեր աղբյուրների համաձայն՝ հարվածները հասցվել են Ղեշմ և Քիշ կղզիներին, ինչպես նաև Բանդար-Աբբաս, Բուշեր, Նուշահր, Սիրիկ և Նար-Աբբաս քաղաքներին:Ղեշմ կղզում հարվածի հետևանքով բնակելի տուն է փլուզվել, Փլատակներից 2 երեխայի մարմին են դուրս բերել։ Երեք մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են։ Որոշ տվյալներով՝ ևս երկու տուժածի հոսպիտալացրել են։Ըստ լրատվամիջոցների` ամերիկյան հրթիռներն արձակվել են Քուվեյթի տարածքից։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
США ударили по Ирану, на острове Кешм есть жертвы
Sputnik Արմենիա
США ударили по Ирану, на острове Кешм есть жертвы
2026-07-30T07:51+0400
true
PT1M44S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105206030_62:0:1502:1080_1920x0_80_0_0_068b55f79504283db123f43d82754f67.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, զոհ, վիրավոր, տեսանյութ, տեսանյութեր, видео
ամն, իրանի իսլամական հանրապետություն, զոհ, վիրավոր, տեսանյութ, տեսանյութեր, видео
ԱՄՆ–ն Իրանի ուղղությամբ հարվածների նոր ալիք է իրականացրել. զոհեր և վիրավորներ կան
07:51 30.07.2026 (Թարմացված է: 08:28 30.07.2026) Ըստ լրատվամիջոցների` ամերիկյան հրթիռներն արձակվել են Քուվեյթի տարածքից։
ԱՄՆ–ն գիշերը Իրանի ուղղությամբ հարվածների նոր ալիք է իրականացրել։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել Է Իրանի դեմ զանգվածային հարվածների «հաջող» ավարտի մասին:
Նշվում է, որ դա արվել է ի պատասխան ԱՄՆ զինված ուժերի վրա հարձակման երեկվա փորձի:
«CENTCOM–ի ստորաբաժանումները հարվածներ են հասցրել Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տասնյակ օբյեկտների, այդ թվում՝ ռազմական հրամանատարական կենտրոնների, հրթիռային և անօդաչու ապահովման օբյեկտների, դիտարկման և պաշտպանության առափնյա օբյեկտների, ինչպես նաև ծովային օբյեկտների ուղղությամբ», - ասված Է X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ:
CENTCOM-ը պնդում է, որ հարվածների նպատակը եղել է է՛լ ավելի նվազեցնել Իրանի և նրա դաշնակիցների կողմից ԱՄՆ ուժերի, առևտրային նավագնացության և հարևան Պարսից ծոցի երկրների համար սպառնալիքը։
Հրամանատարությունը նշել է, որ հուլիսի 28-ին ԻՀՊԿ ուժերը մի քանի բալիստիկ հրթիռ են արձակել Իրանից՝ փորձելով հանկարծակի հարձակվել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերի վրա: Նշվում է, որ իրանական բոլոր հրթիռները հաջողությամբ չեզոքացվել են։
CENTCOM-ը հիշեցրել է, որ այժմ ԱՄՆ-ի ավելի քան 50 հազար զինծառայողներ տեղակայված են Մերձավոր Արևելքում։
Տարբեր աղբյուրների համաձայն՝ հարվածները հասցվել են Ղեշմ և Քիշ կղզիներին, ինչպես նաև Բանդար-Աբբաս, Բուշեր, Նուշահր, Սիրիկ և Նար-Աբբաս քաղաքներին:
Ղեշմ կղզում հարվածի հետևանքով բնակելի տուն է փլուզվել, Փլատակներից 2 երեխայի մարմին են դուրս բերել։ Երեք մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են։ Որոշ տվյալներով՝ ևս երկու տուժածի հոսպիտալացրել են։
Ըստ լրատվամիջոցների` ամերիկյան հրթիռներն արձակվել են Քուվեյթի տարածքից։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։