Թունավորում Լոռու մարզում. հարսանիքից հետո 21 մարդ հիվանդանոց է տեղափոխվել
17:55 29.07.2026 (Թարմացված է: 18:33 29.07.2026)

© Photo : ՀՀ առողջապահության նախարարություն
Բաժանորդագրվել
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, ժամկետ է սահմանվել խախտումները վերացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Լոռու մարզի Ճոճկան համայնքում հարսանիքից հետո 21 մարդ հիվանդանոց է տեղափոխվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
ՍԱՏՄ–ի մարզային կենտրոնը ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) Լոռու մասնաճյուղից հուլիսի 27-ին բանավոր հաղորդագրություն է ստացել սննդային թունավորման մասին:
«Արձանագրվել է, որ Լոռու մարզի Ճոճկան համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Մերուժան Ասլանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում («Lori Peak» միջոցառումների անցկացման վայր) հուլիսի 26-ին անցկացվել է միջոցառում (հարսանիք), որից մի քանի ժամ հետո մասնակիցների մոտ ի հայտ են եկել թունավորման ախտանիշներ։ Թունավորվածներից 15-ը հոսպիտալացվել են Նոյեմբերյան քաղաքի, իսկ 6-ը՝ Ալավերդու բժշկական կենտրոն»,– ասված է հաղորդագրությունում։
Տեսչական մարմնի տեսուչները նույն օրը վերահսկողական միջոցառումներ են սկսել «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում: Առկա կերակրատեսակներց կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր հետազոտության: Արդյունքները կհրապարակվեն:

«Lori Peak» միջոցառումների անցկացման վայր
© Photo : press office of the Food Safety Inspection Body of RA
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են նաև սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝
սանհանգույցի դուռը բացվում է անմիջապես խոհանոցի մեջ,
խոհանոցի պատերի որոշ հատվածներ հարթ չեն, չեն պահվում նորոգ վիճակում, պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող, ոչ թունավոր նյութերից,
սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները՝ սեղանների, սառնարանի դարակաշարերը, պատրաստված չեն հարթ, մաքրվող, ախտահանվող, քայքայամաշման (կոռոզիայի) չենթարկվող նյութերից:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, ժամկետ է սահմանվել խախտումները վերացնելու համար։

1/4
© Photo : press office of the Food Safety Inspection Body of RA
«Lori Peak» միջոցառումների անցկացման վայր

2/4
© Photo : press office of the Food Safety Inspection Body of RA
«Lori Peak» միջոցառումների անցկացման վայր

3/4
© Photo : press office of the Food Safety Inspection Body of RA
«Lori Peak» միջոցառումների անցկացման վայր

4/4