https://arm.sputniknews.ru/20260729/stacvum-e-eatm-n-katvatsahar-e-ev-chi-ashkhatum-pashinjany-meknabanel-e-putini-het-zrujcy-105185235.html
Եթե այդ հարցն արագ չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկիզբը. Փաշինյանը` արտահանման մասին
Եթե այդ հարցն արագ չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկիզբը. Փաշինյանը` արտահանման մասին
Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի՝ այլընտրանքներ ունենալու քաղաքականության լեգիտիմությունն ընդունել են նաև ՌԴ գործընկերները։ 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T16:21+0400
2026-07-29T16:21+0400
2026-07-29T16:47+0400
նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
վլադիմիր պուտին
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105184438_0:0:1241:698_1920x0_80_0_0_cd1b6805618482dc2868976be6e6398e.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանի խնդիրները ԵԱՏՄ արտահանման հարցում առաջացել են այն բանից հետո, երբ ՀՀ-ն որդեգրել է այլընտրանքներ ունենալու քաղաքականություն։ Այսօր ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին՝ Փաշինյանը նշեց, որ երկխոսությունը հիմնականում ստացվել է։Նա շեշտեց, որ այլընտրանքներ ունենալու քաղաքականության լեգիտիմությունն ընդունել են նաև ՌԴ գործընկերները։ Այլ բան է, թե այդ այլընտրանքը երբ պետք է իրացվի։Ինչ վերաբերում է արտահանումների սահմանափակմանը, Փաշինյանը հայտարարեց, թե դա ոչ թե Հայաստանինն է, այլ ԵԱՏՄ-ինը։«Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկիզբը»,- շեշտեց Փաշինյանը։Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանի իշխանությունը ՌԴ–ի հետ հարաբերություններում ճգնաժամ ստեղծելու խնդիր չի դրել իր առջև։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ վերջի սկիզբը. Փաշինյանը` արտահանման սահմանափակումների մասին
Sputnik Արմենիա
Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ վերջի սկիզբը. Փաշինյանը` արտահանման սահմանափակումների մասին
2026-07-29T16:21+0400
true
PT2M56S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105184438_129:0:1060:698_1920x0_80_0_0_8de366073ccb47b08b5d5ad7bab3de55.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, վլադիմիր պուտին, տեսանյութեր, տեսանյութ, видео
նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, վլադիմիր պուտին, տեսանյութեր, տեսանյութ, видео
Եթե այդ հարցն արագ չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկիզբը. Փաշինյանը` արտահանման մասին
16:21 29.07.2026 (Թարմացված է: 16:47 29.07.2026) Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի՝ այլընտրանքներ ունենալու քաղաքականության լեգիտիմությունն ընդունել են նաև ՌԴ գործընկերները։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանի խնդիրները ԵԱՏՄ արտահանման հարցում առաջացել են այն բանից հետո, երբ ՀՀ-ն որդեգրել է այլընտրանքներ ունենալու քաղաքականություն։ Այսօր ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին՝ Փաշինյանը նշեց, որ երկխոսությունը հիմնականում ստացվել է։
«Երկխոսության առնվազն մի քանի հարցերի շուրջ մենք եկանք ընդհանուր ըմբռնման։ Ամենակարևորը, որ ՀՀ-ն ունի լեգիտիմ իրավունք ինքն իր համար այլընտրանքներ ձևավորելու։ Ես ՌԴ նախագահին ասացի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը և գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ ՀՀ ժողովուրդն էլ քվեարկել է դրա օգտին։ ՀՀ-ն միշտ և բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ, և այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է»,- նշեց Փաշինյանը։
Նա շեշտեց, որ այլընտրանքներ ունենալու քաղաքականության լեգիտիմությունն ընդունել են նաև ՌԴ գործընկերները։ Այլ բան է, թե այդ այլընտրանքը երբ պետք է իրացվի։
Ինչ վերաբերում է արտահանումների սահմանափակմանը, Փաշինյանը հայտարարեց, թե դա ոչ թե Հայաստանինն է, այլ ԵԱՏՄ-ինը։
«Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկիզբը»,- շեշտեց Փաշինյանը։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։ ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանի իշխանությունը ՌԴ–ի հետ հարաբերություններում ճգնաժամ ստեղծելու խնդիր չի դրել իր առջև։