https://arm.sputniknews.ru/20260729/rus-blvogeri-nkatmamb-hajastanum-gvorts-en-harucel-reelvov-hajerin-viravvorelu-hamar-105178390.html
Ռուս բլոգերի նկատմամբ Հայաստանում գործ են հարուցել reel–ով հայերին վիրավորելու համար
Ռուս բլոգերի նկատմամբ Հայաստանում գործ են հարուցել reel–ով հայերին վիրավորելու համար
Sputnik Արմենիա
Գործի նախաքննությունը դեռ շարունակվում է։ 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T13:46+0400
2026-07-29T13:46+0400
2026-07-29T13:49+0400
բլոգեր
վարդավառ
քրեական գործ
հհ քննչական կոմիտե
ատելություն
նադեժդա պիրոժկովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0c/104526698_0:79:1500:923_1920x0_80_0_0_5973816a4e8d90ceb64024a2583a0b14.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ, որը reel–ի միջոցով վիրավորել է հայերին։ Այս մասին «Вот Так»–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։Նշենք, որ բլոգերը «Ինստագրամի» իր էջում հուլիսի 14-ին տեսանյութ էր հրապարակել, որտեղ հայերին առնետներ է անվանել ու վրդովվել է, որ Վարդավառին իրեն ջրել են։ Նա նաև Վարդավառի ընթացքում իրար ու անցորդներին ջրող քաղաքացիներին անվանել է անտակտ ու նշել, որ դա ագրեսիայի դրսևորում է։ Այս reel–ին կտրուկ արձագանքել են հայ օգտատերերը և ռուսական սփյուռքի մի մասը։Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նախաքննությունը շարունակվում է։Նշենք, որ Պիրոժկովայի էջից կարելի է ենթադրել, որ նա Հայաստանում է ապրում 2025 թվականի գարնանից։«Չգիտեի, որ Հայաստանն այսքան գեղեցիկ է». ինչպես բլոգերը բացահայտեց նախնիների երկիրը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0c/104526698_83:0:1418:1001_1920x0_80_0_0_b12e877b7d930e145c38e927461a0392.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բլոգեր, վարդավառ, քրեական գործ, հհ քննչական կոմիտե, ատելություն, նադեժդա պիրոժկովա
բլոգեր, վարդավառ, քրեական գործ, հհ քննչական կոմիտե, ատելություն, նադեժդա պիրոժկովա
Ռուս բլոգերի նկատմամբ Հայաստանում գործ են հարուցել reel–ով հայերին վիրավորելու համար
13:46 29.07.2026 (Թարմացված է: 13:49 29.07.2026) Գործի նախաքննությունը դեռ շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ, որը reel–ի միջոցով վիրավորել է հայերին։ Այս մասին «Вот Так»–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Նշենք, որ բլոգերը
«Ինստագրամի» իր էջում հուլիսի 14-ին տեսանյութ էր հրապարակել, որտեղ հայերին առնետներ է անվանել ու վրդովվել է, որ Վարդավառին իրեն ջրել են։ Նա նաև Վարդավառի ընթացքում իրար ու անցորդներին ջրող քաղաքացիներին անվանել է անտակտ ու նշել, որ դա ագրեսիայի դրսևորում է։ Այս reel–ին կտրուկ արձագանքել են հայ օգտատերերը և ռուսական սփյուռքի մի մասը։
«ՔԿ–ում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշված էջի օգտատերը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել և ներկայանացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու հոդվածով»,– նշել են ՔԿ–ից։
Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նախաքննությունը շարունակվում է։
Նշենք, որ Պիրոժկովայի էջից կարելի է ենթադրել, որ նա Հայաստանում է ապրում 2025 թվականի գարնանից։