https://arm.sputniknews.ru/20260729/jalal-harutjunjany-patizhy-kkri-aveli-meghm-pajmannerum-105177158.html
Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում
Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում
Sputnik Արմենիա
Ջալալ Հարությունյանն այսուհետ պատժի կրումը կշարունակի անվտանգային գոտու մեղմ պայմաններում։ 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T13:14+0400
2026-07-29T13:14+0400
2026-07-29T13:15+0400
ջալալ հարությունյան
պատիժ
բանտ
ազատազրկում
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
«վարդաշեն» քկհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0f/27193301_0:0:1024:577_1920x0_80_0_0_63da0ceeebbedecd26b52c4686c29cf9.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում։ Այս մասին գրում է MediaHub-ը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջալալ Հարությունյանը կալանքի պատիժը կկրի Վարդաշենի բանտում։Լրատվամիջոցի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է Ջալալ Հարությունյանի բողոքը Քրեակատարողական հիմնարկի պետի որոշման դեմ։Հիշեցնենք` 2025 թ. հունվարի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստում Ջալալ Հարությունյանի նկատմամբ մեղադրական վճիռ էր կայացվել։ Փետրվարի 6-ին կայացած նիստի ժամանակ էլ հանրային մեղադրողը պահանջել էր ՊԲ նախկին հրամանատարին ազատազրկման դատապարտել 6 տարի ժամկետով, իսկ տուժող կողմը` 8։Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածի հատկանիշներով։Հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դատավճիռը թողեց անփոփոխ. նա դատապարտվեց 5,5 տարով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0f/27193301_149:0:993:633_1920x0_80_0_0_36b5e64caa0605e89bd76e5283dc2c23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջալալ հարությունյան, պատիժ, բանտ, ազատազրկում, քրեակատարողական հիմնարկ (քկհ), «վարդաշեն» քկհ
ջալալ հարությունյան, պատիժ, բանտ, ազատազրկում, քրեակատարողական հիմնարկ (քկհ), «վարդաշեն» քկհ
Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում
13:14 29.07.2026 (Թարմացված է: 13:15 29.07.2026) Ջալալ Հարությունյանն այսուհետ պատժի կրումը կշարունակի անվտանգային գոտու մեղմ պայմաններում։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում։ Այս մասին գրում է
MediaHub-ը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Ջալալ Հարությունյանը կալանքի պատիժը կկրի Վարդաշենի բանտում։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է Ջալալ Հարությունյանի բողոքը Քրեակատարողական հիմնարկի պետի որոշման դեմ։
«Դատական դեպարտամենտից հաստատեցին մեր տեղեկությունները՝ նշելով՝ ազատազրկման կատարման պայմանները փոխվել են, և Ջալալ Հարությունյանն այսուհետ պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում»,–գրում է կայքը։
Հիշեցնենք` 2025 թ. հունվարի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստում Ջալալ Հարությունյանի նկատմամբ
մեղադրական վճիռ էր կայացվել։ Փետրվարի 6-ին կայացած նիստի ժամանակ էլ հանրային մեղադրողը պահանջել էր ՊԲ նախկին հրամանատարին ազատազրկման դատապարտել 6 տարի ժամկետով, իսկ տուժող կողմը` 8։
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածի հատկանիշներով։
Հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար
Ջալալ Հարությունյանի դատավճիռը թողեց անփոփոխ. նա դատապարտվեց 5,5 տարով։