https://arm.sputniknews.ru/20260729/hvormuzi-neghucum-voch-mi-teghasharzh-chi-irakanacvi-aranc-irani-tujltvutjan-shtabi-pet-105184696.html
Հորմուզի նեղուցում ոչ մի տեղաշարժ չի իրականացվի առանց Իրանի թույլտվության. շտաբի պետ
Հորմուզի նեղուցում ոչ մի տեղաշարժ չի իրականացվի առանց Իրանի թույլտվության. շտաբի պետ
Sputnik Արմենիա
Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T16:16+0400
2026-07-29T16:16+0400
2026-07-29T22:54+0400
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105203093_0:160:3072:1888_1920x0_80_0_0_f58167699054466cb12a96cbcc3740c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Իրանը վերահսկում է Հորմուզի նեղուցը, և այնտեղ ոչ մի տեղաշարժ հնարավոր չէ առանց իրանցի զինվորականների թույլտվության։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի շտաբի պետ Հաբիբոլլա Սայարին։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105203093_171:0:2902:2048_1920x0_80_0_0_ac5ce618ac03c5ed4af94674842dc85f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
Հորմուզի նեղուցում ոչ մի տեղաշարժ չի իրականացվի առանց Իրանի թույլտվության. շտաբի պետ
16:16 29.07.2026 (Թարմացված է: 22:54 29.07.2026) Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում:
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Իրանը վերահսկում է Հորմուզի նեղուցը, և այնտեղ ոչ մի տեղաշարժ հնարավոր չէ առանց իրանցի զինվորականների թույլտվության։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի շտաբի պետ Հաբիբոլլա Սայարին։
«Հորմուզի նեղուցում ոչ մի տեղաշարժ չի իրականացվի առանց Իրանի բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թույլտվության», - Սայարիի խոսքը մեջբերում է «Mehr» գործակալությունը:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։