https://arm.sputniknews.ru/20260729/hungarian-argelapakel-e-ukrainaji-em-andamakcutjan-shurj-banakcutjunnery-ft-105182267.html
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի` ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները. FT
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի` ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները. FT
Sputnik Արմենիա
Հունգարական կողմը դեմ է Ուկրաինայի անդամակցության արագացված ընթացակարգին։ 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T15:00+0400
2026-07-29T15:00+0400
2026-07-29T15:01+0400
հունգարիա
ուկրաինա
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105180001_0:0:3072:1728_1920x0_80_0_0_63d51cc42bb9e5576b1d90c8dcf03614.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հունգարիան տեխնիկական խորհրդակցությունների ընթացքում արգելափակել է Ուկրաինայի` Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ երկու կետերի շուրջ բանակցային գործընթացի մեկնարկը։ Տեղեկությունը հայտնում է բրիտանական «Financial Times» (FT) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:Նշվում է, որ ստեղծված հանգամանքներում ԵՄ պաշտոնատար անձինք կարծում են` Հունգարիայի աջակցությունը պահպանելու համար «քաղաքականապես ներգործելու» անհրաժեշտություն կլինի։Բացի այդ, հունգարական կողմը դեմ է Ուկրաինայի անդամակցության արագացված ընթացակարգին։ Ինչպես հայտարարել է երկրի ներկայացուցիչը (անունը չի նշվում), Կիևը «չպետք է ավելի արտոնյալ վերաբերմունք ստանա», քան Արևմտյան Բալկանների թեկնածուները, որոնք տարիներ շարունակ պայքարում են ԵՄ–ի պայմանները բավարարելու համար:ԵՄ անդամակցության բանակցային գործընթացը ներառում է 33 բաժին (գլուխ), որոնք ընդգրկված են 6 կլաստերում։ Բանակցությունների մեկնարկը միությանն անդամակցելու ժամկետ չի սահմանում և ԵՄ անդամագրում չի երաշխավորում: Օրինակ՝ Չեռնոգորիան, որի հնարավոր անդամակցությունը սպասվում է 2027 թվականին, բանակցում է արդեն 14 տարի։ Անդամակցության իրական հեռանկար չունեցող Թուրքիան շուրջ 21 տարի մասնակցում է ԵՄ անդամակցության բանակցություններին:Ուկրաինան «Բանդերայի դրոշով» ԵՄ չի մտնի. Լեհաստանի պաշտպանության նախարար
հունգարիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105180001_52:0:2783:2048_1920x0_80_0_0_0e9681b9cf48b8d9b110669a81203174.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունգարիա, ուկրաինա, բանակցություններ
հունգարիա, ուկրաինա, բանակցություններ
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի` ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները. FT
15:00 29.07.2026 (Թարմացված է: 15:01 29.07.2026) Հունգարական կողմը դեմ է Ուկրաինայի անդամակցության արագացված ընթացակարգին։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հունգարիան տեխնիկական խորհրդակցությունների ընթացքում արգելափակել է Ուկրաինայի` Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ երկու կետերի շուրջ բանակցային գործընթացի մեկնարկը։ Տեղեկությունը հայտնում է բրիտանական «Financial Times» (FT) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ Բուդապեշտը հետաձգել է երկրորդ և երրորդ կլաստերների բացումը, որոնք վերաբերում են միասնական շուկային ինտեգրվելուն, ինչպես նաև տնտեսական և սոցիալական քաղաքականությունն ընդլայնելուն:
Նշվում է, որ ստեղծված հանգամանքներում ԵՄ պաշտոնատար անձինք կարծում են` Հունգարիայի աջակցությունը պահպանելու համար «քաղաքականապես ներգործելու» անհրաժեշտություն կլինի։
Բացի այդ, հունգարական կողմը դեմ է Ուկրաինայի անդամակցության արագացված ընթացակարգին։ Ինչպես հայտարարել է երկրի ներկայացուցիչը (անունը չի նշվում), Կիևը «չպետք է ավելի արտոնյալ վերաբերմունք ստանա», քան Արևմտյան Բալկանների թեկնածուները, որոնք տարիներ շարունակ պայքարում են ԵՄ–ի պայմանները բավարարելու համար:
ԵՄ անդամակցության բանակցային գործընթացը ներառում է 33 բաժին (գլուխ), որոնք ընդգրկված են 6 կլաստերում։ Բանակցությունների մեկնարկը միությանն անդամակցելու ժամկետ չի սահմանում և ԵՄ անդամագրում չի երաշխավորում: Օրինակ՝ Չեռնոգորիան, որի հնարավոր անդամակցությունը սպասվում է 2027 թվականին, բանակցում է արդեն 14 տարի։ Անդամակցության իրական հեռանկար չունեցող Թուրքիան շուրջ 21 տարի մասնակցում է ԵՄ անդամակցության բանակցություններին: