https://arm.sputniknews.ru/20260729/hameri-glkhaptujt-stepanavanum-inch-en-khvostanum-khvorvovatsi-13rd-paratvoni-kazmakerpichnery-105178753.html
Համերի գլխապտույտ Ստեփանավանում. ի՞նչ են խոստանում խորովածի 13–րդ փառատոնի կազմակերպիչները
Համերի գլխապտույտ Ստեփանավանում. ի՞նչ են խոստանում խորովածի 13–րդ փառատոնի կազմակերպիչները
Sputnik Արմենիա
Ցանկացողները կարող են Երևանից անվճար մեկնել Ստեփանավան և երեկոյան վերադառնալ։ 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T13:55+0400
2026-07-29T13:55+0400
2026-07-29T14:16+0400
հայաստան
ստեփանավան
խորոված
խորովածի փառատոն
սեդրակ մամուլյան
մշակույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/1214/46/12144647_0:0:1499:844_1920x0_80_0_0_89d96fec99c3bb1b3728674fd0548955.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. 4 տարվա դադարից հետո խորովածի 13-րդ փառատոնն այս տարի կանցկացվի ոչ թե Ախթալայում, այլ Ստեփանավանում։ Կազմակերպիչները միջոցառման հյուրերին խոստանում են 3-մետրանոց քյաբաբ, մրցույթներ և համերգներ։ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն ասուլիսի ժամանակ պարզաբանեց, թե ինչու է որոշվել փառատոնը տեղափոխել Ստեփանավան։Մամուլյանը հիշեցրեց, որ նախորդ տարիներին շատ տարբեր տեսակի խորովածներ են պատրաստվել` համեմված յուրահատուկ համեմունքներով, տևական ժամանակ հնացված և ծխեցված մսով, ինչպես նաև խորոված մրգերով։ Այս տարի նաև նախատեսվում է 3 մետր երկարությամբ քյաբաբ պատրաստել, ինչի համար հատուկ կրակարան է կառուցվել։Փառատոնի կազմակերպիչ Վլադիմիր Գևորգյանն էլ հավելեց` միջոցառումը Ստեփանավանում անցկացնելով որոշել են նոր շունչ տալ, բայց միևնույն ժամանակ պահպանել բոլոր ավանդույթները։«Այս տարի լինելու է նաև մրցույթ, որը գնահատելու է սերտիֆիկացված ժյուրին։ Լինելու է 3 անվանակարգ` «Լավագույն տեսք», «Լավագույն համ» և «Լավագույն մտահղացում»։ Մրցույթում նաև 2 գավաթ է տրվելու` «Բացարձակ հաղթող» և «Համայնքի ղեկավարի հատուկ մրցանակ»։ Ցանկանում ենք այնպես անել, որ մեր ռեստորանների համար մրցույթին մասնակցելը լինի ցանկալի ու պատվաբեր»,– նշեց Գևորգյանը։Փառատոնի ընթացքում մի նորամուծություն է լինելու` հաղթող մասնակիցներին որակի նշան է տրամադրվելու, որը կկարողանան փակցնել իրենց մուտքին։ Փառատոնի ընթացքում նաև համերգներ են լինելու` ելույթ են ունենալու մարզի անհատ կատարողներն ու խմբերը, իսկ Երևանից հրավիրվել են «Ethno colors» խումբը և երգիչ Գոռ Սուջյանը։ Միջոցառումը վարելու է լոռեցի հայտնի շոումեն Աղաս Մանուկյանը։Համայնքին 20 տաղավար անվճար է տրամադրվելու, որպեսզի տեղացիները կարողանան վաճառել իրենց գյուղմթերքը, ձեռագործ աշխատանքները, իրենց պատրաստած ուտեստները։Փառատոնի շրջանակում մի շարք տուրիստական գործակալություններ արդեն իսկ վաճառել են տուր փաթեթներ` Լոռի այցելող զբոսաշրջիկներին ներկայացնելով մարզի տեսարժան վայրերը` Լոռի բերդ, Ձորագետ, դենդրոպարկ և այլն։ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարկետինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանը նշեց, որ փառատոների մասնակցելու համար ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի ավելանում է, քանի որ մարդիկ ոչ միայն տեսարժան և պատմամշակութային վայրերն են ցանկանում տեսնել, այլև ուզում են ծանոթանալ հայաստանյան գաստրոնոմիային։Որոշում է կայացվել խորովածի համահայկական փառատոնն այսուհետև իրականացնել օգոստոսի առաջին շաբաթ օրը։Հիշեցնենք, որ խորովածի համահայկական փառատոնը սկսել է իրականացվել 2008 թվականից «Հյուսիսային դարպասներ» ծրագրի շրջանակում։
ստեփանավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1214/46/12144647_38:0:1371:1000_1920x0_80_0_0_b9405b1897270294ac820c187d12d5d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ստեփանավան, խորոված, խորովածի փառատոն, սեդրակ մամուլյան, մշակույթ
հայաստան, ստեփանավան, խորոված, խորովածի փառատոն, սեդրակ մամուլյան, մշակույթ
Համերի գլխապտույտ Ստեփանավանում. ի՞նչ են խոստանում խորովածի 13–րդ փառատոնի կազմակերպիչները
13:55 29.07.2026 (Թարմացված է: 14:16 29.07.2026) Ցանկացողները կարող են Երևանից անվճար մեկնել Ստեփանավան և երեկոյան վերադառնալ։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. 4 տարվա դադարից հետո խորովածի 13-րդ փառատոնն այս տարի կանցկացվի ոչ թե Ախթալայում, այլ Ստեփանավանում։ Կազմակերպիչները միջոցառման հյուրերին խոստանում են 3-մետրանոց քյաբաբ, մրցույթներ և համերգներ։ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն ասուլիսի ժամանակ պարզաբանեց, թե ինչու է որոշվել փառատոնը տեղափոխել Ստեփանավան։
«Ախթալայի հետ կապված մենք նպատակ էինք դրել հանրահռչակել տարածաշրջանը, խթանել զբոսաշրջությունը, տարածել ազգային խոհանոցը։ Այդ ամենն արդեն իրականություն է դարձել։ Այժմ վստահ եմ, որ Ստեփանավանը նույնպես կզարգանա. գաստրոտուրիզմի միջոցով հնարավոր է հանրահռչակել այս գողտրիկ անկյունը, ինչպես նաև սոցիալական, տնտեսական խնդիրներ լուծել»,– ասաց նա։
Մամուլյանը հիշեցրեց, որ նախորդ տարիներին շատ տարբեր տեսակի խորովածներ են պատրաստվել` համեմված յուրահատուկ համեմունքներով, տևական ժամանակ հնացված և ծխեցված մսով, ինչպես նաև խորոված մրգերով։ Այս տարի նաև նախատեսվում է 3 մետր երկարությամբ քյաբաբ պատրաստել, ինչի համար հատուկ կրակարան է կառուցվել։
Փառատոնի կազմակերպիչ Վլադիմիր Գևորգյանն էլ հավելեց` միջոցառումը Ստեփանավանում անցկացնելով որոշել են նոր շունչ տալ, բայց միևնույն ժամանակ պահպանել բոլոր ավանդույթները։
«Այս տարի լինելու է նաև մրցույթ, որը գնահատելու է սերտիֆիկացված ժյուրին։ Լինելու է 3 անվանակարգ` «Լավագույն տեսք», «Լավագույն համ» և «Լավագույն մտահղացում»։ Մրցույթում նաև 2 գավաթ է տրվելու` «Բացարձակ հաղթող» և «Համայնքի ղեկավարի հատուկ մրցանակ»։ Ցանկանում ենք այնպես անել, որ մեր ռեստորանների համար մրցույթին մասնակցելը լինի ցանկալի ու պատվաբեր»,– նշեց Գևորգյանը։
Փառատոնի ընթացքում մի նորամուծություն է լինելու` հաղթող մասնակիցներին որակի նշան է տրամադրվելու, որը կկարողանան փակցնել իրենց մուտքին։ Փառատոնի ընթացքում նաև համերգներ են լինելու` ելույթ են ունենալու մարզի անհատ կատարողներն ու խմբերը, իսկ Երևանից հրավիրվել են «Ethno colors» խումբը և երգիչ Գոռ Սուջյանը։ Միջոցառումը վարելու է լոռեցի հայտնի շոումեն Աղաս Մանուկյանը։
Փառատոնը կանցկացվի Ստեփանավանի «Ալեա» զբոսայգում օգոստոսի 1-ին` ժամը 12։00-ից մինչև 22։00-ն։ Ցանկացողները կարող են ժամը 11։00-ին Երևանի Հանրապետության հրապարակից ավտոբուսներով անվճար մեկնել Ստեփանավան, իսկ վերադարձը կիրականացվի ժամը 20։00-ին (նախապես պետք է գրանցվել Khorovats fest ինստագրամյան էջում)։
Համայնքին 20 տաղավար անվճար է տրամադրվելու, որպեսզի տեղացիները կարողանան վաճառել իրենց գյուղմթերքը, ձեռագործ աշխատանքները, իրենց պատրաստած ուտեստները։
Փառատոնի շրջանակում մի շարք տուրիստական գործակալություններ արդեն իսկ վաճառել են տուր փաթեթներ` Լոռի այցելող զբոսաշրջիկներին ներկայացնելով մարզի տեսարժան վայրերը` Լոռի բերդ, Ձորագետ, դենդրոպարկ և այլն։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարկետինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանը նշեց, որ փառատոների մասնակցելու համար ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի ավելանում է, քանի որ մարդիկ ոչ միայն տեսարժան և պատմամշակութային վայրերն են ցանկանում տեսնել, այլև ուզում են ծանոթանալ հայաստանյան գաստրոնոմիային։
Որոշում է կայացվել խորովածի համահայկական փառատոնն այսուհետև իրականացնել օգոստոսի առաջին շաբաթ օրը։
Հիշեցնենք, որ խորովածի համահայկական փառատոնը սկսել է իրականացվել 2008 թվականից «Հյուսիսային դարպասներ» ծրագրի շրջանակում։