https://arm.sputniknews.ru/20260729/avet-kvonjvorjanin-arnchvvogh-depqvov-kusakcutjan-nersum-qnnarkum-chka-nikvol-pashinjan-105186063.html
Ավետ Կոնջորյանին առնչվող դեպքով կուսակցության ներսում քննարկում չկա․ Նիկոլ Փաշինյան
Ավետ Կոնջորյանին առնչվող դեպքով կուսակցության ներսում քննարկում չկա․ Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը հիմք չի տեսնում, որ Ավետ Կոնջորյանի շուրջ ծագած աղմկահարույց պատմության պատճառով Հայկ Կոնջորյանի թեկնածությունը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում, վերանայվի։ 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T16:30+0400
2026-07-29T16:30+0400
2026-07-29T16:45+0400
հայկ կոնջորյան
ավետ կոնջորյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0c/95770728_0:72:1600:972_1920x0_80_0_0_70a1d0f3d2154e3bb473f9dd1a94f470.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՔՊ-ական Ավետ Կոնջորյանին առնչվող դեպքով կուսակցության ներսում այս փուլում քննարկում չկա։ Այսօր ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ինչ վերաբերում է Հայկ Կոնջորյանի՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու հարցի վերանայմանը, Փաշինյանը դրա համար հիմք չի տեսնում։ Նրա խոսքով՝ ՔՊ-ի ներսում կա վերահսկող վարչություն, եթե կարիք լինի, հանձնաժողովը կքննարկի և կներկայացնի վարչությանը։Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ ծեծել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին: ԶԼՄ-ները գրել էին, որ Կոնջորյանին Աբովյան քաղաքում իր տան շքամուտքի առաջ ծեծել են Կոտայքի մարզում բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանը, նրա ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը, Աբովյան համայնքի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը, շատերին հայտնի «Էլլարի Սաքոն», որը Նաիրի Հակոբյանի ընկերն է, Բաբկեն Հովակիմյանի ընկեր Գրիշա Գրիգորյանը և ոմն Ազատ Շահոյան:Համացանցում տեսագրություն է հրապարակվել, որում 4 տղամարդիկ մոտենում են գետնին ընկած տղամարդուն (ենթադրաբար Ավետ Կոնջորյանն է– խմբ.), սկսում են ոտքերով և բռունցքներով հարվածներ հասցնել նրան, ապա հեռանում են:ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ավետ Կոնջորյանը պարբերաբար անցել է Նաիրի Հակոբյանի տան կողքով և հայհոյանքներ հնչեցնել։ Makaryan News-ը տեսանյութ էր հրապարակել, որում արձանագրված էր այն դրվագներից մեկը, երբ Կոնջորյանը, պարեկային մեքենայի ուղեկցությամբ, անցնում է Նաիրի Հակոբյանի տան մոտով և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0c/95770728_177:0:1600:1067_1920x0_80_0_0_614e21af0692b6f52e1dc72fa84f6a16.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ կոնջորյան, ավետ կոնջորյան, նիկոլ փաշինյան
հայկ կոնջորյան, ավետ կոնջորյան, նիկոլ փաշինյան
Ավետ Կոնջորյանին առնչվող դեպքով կուսակցության ներսում քննարկում չկա․ Նիկոլ Փաշինյան
16:30 29.07.2026 (Թարմացված է: 16:45 29.07.2026) Փաշինյանը հիմք չի տեսնում, որ Ավետ Կոնջորյանի շուրջ ծագած աղմկահարույց պատմության պատճառով Հայկ Կոնջորյանի թեկնածությունը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում, վերանայվի։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՔՊ-ական Ավետ Կոնջորյանին առնչվող դեպքով կուսակցության ներսում այս փուլում քննարկում չկա։ Այսօր ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար են, և ՔՊ անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց որևէ մեկին չի նսեմացնում։ Կուսակցության ներսում քննարկում չկա։ Իրավական պրոցես է գնում․ նման դեպքեր եղել են, երբ իրավական գործընթաց է գնացել, իրավական գնահատական է հնչել, մարդիկ են հեռացվել կուսակցությունից, դրանից հետո կամ դրանից առաջ դատապարտվել են»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Հայկ Կոնջորյանի՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու հարցի վերանայմանը, Փաշինյանը դրա համար հիմք չի տեսնում։ Նրա խոսքով՝ ՔՊ-ի ներսում կա վերահսկող վարչություն, եթե կարիք լինի, հանձնաժողովը կքննարկի և կներկայացնի վարչությանը։
Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ ծեծել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին: ԶԼՄ-ները գրել էին, որ Կոնջորյանին Աբովյան քաղաքում իր տան շքամուտքի առաջ ծեծել են Կոտայքի մարզում բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանը, նրա ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը, Աբովյան համայնքի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը, շատերին հայտնի «Էլլարի Սաքոն», որը Նաիրի Հակոբյանի ընկերն է, Բաբկեն Հովակիմյանի ընկեր Գրիշա Գրիգորյանը և ոմն Ազատ Շահոյան:
Համացանցում
տեսագրություն է հրապարակվել, որում 4 տղամարդիկ մոտենում են գետնին ընկած տղամարդուն (ենթադրաբար Ավետ Կոնջորյանն է– խմբ.), սկսում են ոտքերով և բռունցքներով հարվածներ հասցնել նրան, ապա հեռանում են:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ավետ Կոնջորյանը պարբերաբար անցել է Նաիրի Հակոբյանի տան կողքով և հայհոյանքներ հնչեցնել։ Makaryan News-ը տեսանյութ էր հրապարակել, որում արձանագրված էր այն դրվագներից մեկը, երբ Կոնջորյանը, պարեկային մեքենայի ուղեկցությամբ, անցնում է Նաիրի Հակոբյանի տան մոտով և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում։