00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան հարվածել են Իրաքին. կան զոհեր և վիրավորներ

Բաժանորդագրվել
Մերձավոր Արևելքում լարվածությունը մնում է բարձր։ Հարվածներ են հասցնում թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Իրանը։ Ինչ է կատարվել մինչ այս ժամը։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգների և Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրաքի արևելքում գտնվող Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված թիրախներին։
Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ԻՀՊԿ ուժերը Իրանից մի քանի բալիստիկ հրթիռ են արձակել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերի վրա անակնկալ հարձակման փորձի շրջանակներում։
«ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կործանիչները հարվածել են Իրաքի արևելքում գտնվող մի քանի ահաբեկչական լոգիստիկ օբյեկտների և զենքի պահեստների՝ վճռական պատասխան տալով վերջին 72 ժամվա ընթացքում ԻՀՊԿ-ի կողմից իրականացված ավելի քան 30 անօդաչու թռչող սարքերի հարձակումներին», - ասվում է CENTCOM-ի կողմից X սոցիալական մեդիա հարթակում տեղադրված հայտարարության մեջ։
Հրամանատարությունը պնդում է, որ ամերիկյան ուժերի վրա հարձակումներն անհաջող են եղել։ «2026 թվականի փետրվարից մինչև ապրիլ Իրանի հետ կապված ահաբեկչական խմբավորումները ավելի քան 600 հարձակման փորձ են իրականացրել Իրաքում ԱՄՆ քաղաքացիների և օբյեկտների դեմ։ ԻՀՊԿ-ն և նրա ահաբեկչական կողմնակիցները պետք է դադարեցնեն այս հարձակումները՝ ԱՄՆ-ի հետագա ռազմական գործողությունները կանխելու համար», - հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
Ըստ «Al Mayadeen»–ի, այսօր վաղ առավոտյան Իրաքի մի քանի շրջանների և ռազմական շտաբների են ավիահարվածներ են հասցվել, որոնք համընկել են երկրում թիրախներին հարվածելու ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի համատեղ հայտարարության հետ։ Իրաքի պաշտոնյաները հաստատել են, որ ավիահարվածների հետևանքով զոհվել է ութ մարդ, վիրավորվել՝ չորսը։
Ըստ աղբյուրի` ավիահարվածը թիրախավորել է Հյուսիսային Իրաքի Նինվեի հարթավայրում գտնվող Ժողովրդական զորքերի (ԺԶՈՒ) պատկանող ճամբարը, իսկ Բաբիլից հյուսիս լսվել է պայթյուն։ Հաղորդվել է, որ հարձակման են ենթարկվել Վասիտ նահանգի Ալ-Սուվեյրա շրջանում, ինչպես նաև Հարավային Իրաքի Բասրա նահանգի Ալ-Դեյր շրջանում գտնվող ռազմական շտաբները։
Իր հերթին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ իր օդատիեզերական ուժերը մի քանի բալիստիկ հրթիռ են արձակել ԱՄՆ ավիաբազայի և Հորդանանում գտնվող ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարական կետի վրա։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ-ի շարունակական սպառնալիքներին և Իրանի գործերին անօրինական միջամտությանը ի պատասխան։
«ԱՄՆ պաշտոնյաների սպառնալիքները և մեր գործերին նրանց անօրինական միջամտությունը պետք է դադարեցվեն», - հայտարարել է ԻՀՊԿ-ն։ Զինվորականները հավելել են, որ Իրանի դիմադրությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի իր սպառնալիքները, անօրինական միջոցառումները և ագրեսիան։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
Լրահոս
0