https://arm.sputniknews.ru/20260729/70-n-anc-hasakum-nvor-sksel-em-heqiat-grel-karvo-kirakvosjan-105183912.html
70-ն անց հասակում նոր սկսել եմ հեքիաթ գրել. Կարո Կիրակոսյան
70-ն անց հասակում նոր սկսել եմ հեքիաթ գրել. Կարո Կիրակոսյան
Sputnik Արմենիա
Կարո Կիրակոսյանի հեքիաթների շարքը բաղկացած է 7 մասից։ 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T20:35+0400
2026-07-29T20:35+0400
2026-07-29T20:39+0400
տեսանյութեր
տեսանյութ
հեքիաթ
շնորհանդես
երևան
կարո կիրակոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105181550_0:0:1600:901_1920x0_80_0_0_c247e0ac4a864a6be0418602931e19f8.jpg
«Հրաշագործ մանչուկը» մանկական գրքի շնորհանդեսի առիթով Հայաստան է ժամանել գրքի հեղինակը` պրոդյուսեր Կարո Կիրակոսյանը, որը հանրությանը հայտնի է «DEMQ SHOW», «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Ազնիվ գողեր» ֆիլմերից և «Մոլորվածը 25» նախագծից։Կարո Կիրակոսյանը 1992 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։ «Հրաշագործ մանչուկը» 7 հեքիաթներից բաղկացած շարքի առաջին տպագրությունն է։Նա նշում է, որ գրել սկսել է, երբ 70–ն անց էր և արդեն թոռնիկներ ուներ։«Ես չեմ պատկերացնում, որ մարդ կարող է նստել ու մտածել՝ «ուզում եմ հեքիաթ գրել»։ Դա ինքնաբուխ է եկել, ու գրելու ընթացքում ես միայն հաճույք եմ ստացել», - խոստովանում է Կիրակոսյանը։Հեքիաթագիրը նշում է, որ իր գրքի մեջ ամենակարևորը բարությունն է, ընկերասիրությունն ու ներողամտությունը։ Նա կարծում է, որ ոչ մի չարագործի պետք չէ չարով պատասխան տալ։Նշենք, որ գրքի հիման վրա պատրաստվում է աուդիո տարբերակ՝ Հրանտ Թոխատյանի ձայնագրությամբ, իսկ օգոստոսին լույս կտեսնի «Այլմոլորակային Զուզուն» գիրքը։Հրանտ Թոխատյանը Ֆրանսիայի հրապարակում հավաքված երեխաների համար հեքիաթ պատմեց. տեսանյութ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105181550_50:0:1473:1067_1920x0_80_0_0_3a6c22abc265dfc5c8e1ab7408656f08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, հեքիաթ, շնորհանդես, երևան, կարո կիրակոսյան, видео
տեսանյութեր, տեսանյութ, հեքիաթ, շնորհանդես, երևան, կարո կիրակոսյան, видео
70-ն անց հասակում նոր սկսել եմ հեքիաթ գրել. Կարո Կիրակոսյան
20:35 29.07.2026 (Թարմացված է: 20:39 29.07.2026) Կարո Կիրակոսյանի հեքիաթների շարքը բաղկացած է 7 մասից։
«Հրաշագործ մանչուկը» մանկական գրքի շնորհանդեսի առիթով Հայաստան է ժամանել գրքի հեղինակը` պրոդյուսեր Կարո Կիրակոսյանը, որը հանրությանը հայտնի է «DEMQ SHOW», «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Ազնիվ գողեր» ֆիլմերից և «Մոլորվածը 25» նախագծից։
Կարո Կիրակոսյանը 1992 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։ «Հրաշագործ մանչուկը» 7 հեքիաթներից բաղկացած շարքի առաջին տպագրությունն է։
«Թոռնիկներս ծնվել են ԱՄՆ-ում։ Հայերեն հասկանում են, բայց լավ չեն խոսում։ Որոշեցի գրել պատմություն, որտեղ հերոսները հենց իրենք են՝ իրենց անուններով ու բնավորությամբ։ Երբ սկսեցի ընթերցել նրանց համար, գտնելով իրենց պատմության մեջ՝ ավելի հետաքրքրվեցին։ Այստեղից էլ ծնվեց շարքի միտքը», - «Ուրիշ նորություններում» ասում է գրքի հեղինակը։
Նա նշում է, որ գրել սկսել է, երբ 70–ն անց էր և արդեն թոռնիկներ ուներ։
«Ես չեմ պատկերացնում, որ մարդ կարող է նստել ու մտածել՝ «ուզում եմ հեքիաթ գրել»։ Դա ինքնաբուխ է եկել, ու գրելու ընթացքում ես միայն հաճույք եմ ստացել», - խոստովանում է Կիրակոսյանը։
Հեքիաթագիրը նշում է, որ իր գրքի մեջ ամենակարևորը բարությունն է, ընկերասիրությունն ու ներողամտությունը։ Նա կարծում է, որ ոչ մի չարագործի պետք չէ չարով պատասխան տալ։
Նշենք, որ գրքի հիման վրա պատրաստվում է աուդիո տարբերակ՝ Հրանտ Թոխատյանի ձայնագրությամբ, իսկ օգոստոսին լույս կտեսնի «Այլմոլորակային Զուզուն» գիրքը։