00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

2018–ից տեմպը դանդաղեց. Մանվելյանը` Իրանի հետ էներգետիկ կապերի և ռուսական գազի մասին

© Sputnik / Artak AghababyanԱրմեն Մանվելյան
Արմեն Մանվելյան - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2026
Բաժանորդագրվել
Փորձագետը համոզված է` նույնիսկ եթե տեխնիկական տեսանկյունից հնարավոր լինի մեծացնել իրանական գազի ներկրումը, այն չի կարող տնտեսական առումով փոխարինել ռուսական գազին։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Հայաստանը չի կարող դառնալ Իրանի էներգակիրների տարանցիկ երկիր և մեծ ծավալներով էլեկտրաէներգիա Իրան արտահանելու տեխնիկական հնարավորություն էլ չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ, էներգետիկ հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը` անդրադառնալով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի` Իրան կատարած այցին։
Խուդաթյանը հուլիսի վերջին աշխատանքային այցով եղել է Թեհրանում, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի և նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի հետ։ Կողմերը քննարկել են հայ-իրանական էներգետիկ համագործակցության խորացման, բնական գազի մատակարարումների ընդլայնման, ինչպես նաև համատեղ աշխատանքային խմբի ստեղծման հարցերը։ Հուլիսի 29-ին լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ Հայաստանը իրանական գազը չի դիտարկում որպես ռուսական գազի այլընտրանք։
Մանվելյանը ընդգծեց` հայ-իրանական համագործակցության էներգետիկ հատվածը կարևոր է, սակայն դրա զարգացման համար անհրաժեշտ է լուծել տարիներ շարունակ չավարտվող ենթակառուցվածքային խնդիրները։
«Հայաստանն այսօր Իրանի հետ աշխատում է «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով։ Այսինքն՝ Իրանից Հայաստան մատակարարվող գազի դիմաց Հայաստանը պետք է էլեկտրաէներգիա արտահանի Իրան։ Սակայն այսօր Հայաստանը տեխնիկական հնարավորություն չունի մեծ ծավալներով էլեկտրաէներգիա արտահանելու, քանի որ Հայաստան–Իրան 400 կՎ երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը շուրջ տասը տարի է՝ չի ավարտվում»,– ասաց Մանվելյանը։
Նրա խոսքով՝ եթե երրորդ բարձրավոլտ գիծը գոնե մինչև այս տարվա վերջ շահագործման հանձնվի, ապա հնարավոր կլինի զգալիորեն ընդլայնել գործող «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։
Անդրադառնալով նախագծի երկարաձգվող ժամկետներին՝ փորձագետը նշեց, որ դրա պատճառները ոչ միայն աշխարհաքաղաքական են, այլև ներքին կառավարման խնդիրներ կան։
«Պատճառը աշխարհաքաղաքական գործոններն են, բայց նաև իշխանությունների թույլ քաղաքական կամքը։ Նրանց իշխանության գալուց հետո շինարարության տեմպերը կտրուկ դանդաղեցին, իսկ որոշ փուլերում աշխատանքները գրեթե կանգ առան։ Այս նախագիծը պետք է ավարտված լիներ դեռ 5-6 տարի առաջ»,– ասաց նա։
Մանվելյանը կարծում է, որ հիմա Հայաստանը չի կարող դառնալ Իրանի էներգակիրների տարանցիկ երկիր։
«Դրա համար նոր ներդրումներ և լրացուցիչ ենթակառուցվածքներ են անհրաժեշտ։ Ժամանակին գործում էր «Հյուսիս–Հարավ» բարձրավոլտ էներգետիկ միջանցքի նախագիծը, որի շրջանակում 2016 թվականին ստորագրվել էր քառակողմ համաձայնագիր Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի միջև։ Սակայն այդ ծրագիրը փաստացի չիրականացավ»,– նշեց նա։
Փորձագետն ընդգծեց, որ եթե խոսքը վերաբերում է ոչ թե գործող փոխանակման ծրագրին, այլ Իրանից լրացուցիչ գազ ներմուծելուն, ապա առանցքային հարցը դրա գինն է։
«Այսօր Իրանը նույնպես բարդ իրավիճակում է, նրա գազային ենթակառուցվածքները տարբեր խնդիրների են բախվում։ Այդ պատճառով դժվար է խոսել Հայաստան մեծ ծավալներով գազ արտահանելու մասին։ Բացի այդ, դեռ հայտնի չէ, թե ինչ գնով կարող է այդ գազը վաճառվել Հայաստանին»,– ասաց Մանվելյանը։
Նրա համոզմամբ՝ նույնիսկ եթե տեխնիկական տեսանկյունից հնարավոր լինի մեծացնել իրանական գազի ներկրումը, այն չի կարող տնտեսական առումով փոխարինել ռուսական գազին։
«Տեխնիկապես դա հնարավոր է։ Հայաստան–Իրան գազատարը ժամանակին կառուցվել է հենց որպես այլընտրանքային ուղղություն և ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում կարող է ապահովել Հայաստանի ամբողջ պահանջարկը։ Սակայն այսօր այն օգտագործվում է մոտ 15 տոկոսի չափով։ Մյուս կողմից՝ իրանական գազը, ամենայն հավանականությամբ, կլինի զգալիորեն ավելի թանկ, քան ռուսականը»,– նշեց նա։
Մանվելյանի խոսքով՝ նույնիսկ եթե ապագայում ռուսական գազի գինը բարձրանա, դա դեռ չի նշանակի, որ իրանական գազը կդառնա ավելի շահավետ այլընտրանք։
«Իրանը, օրինակ, Թուրքիային գազ է վաճառում շուրջ 400 դոլարով։ Եթե նույնիսկ ռուսական գազի գինը բարձրանա, դա դեռ չի նշանակում, որ Իրանից հնարավոր կլինի ավելի էժան գազ գնել»,– եզրափակեց փորձագետը։
Հուլիսի 25–ին հայտնել էինք, որ Իրանը Հայաստանին առաջարկել է գազի մատակարարումների ընդլայնման նախագիծ ՀՀ կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Իսլամական Հանրապետության նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի հանդիպման ժամանակ։
Նշենք, որ Իրանից Հայաստան տարեկան մատակարարվում է ավելի քան 400 միլիոն խորանարդ մետր գազ (2025 թվականին՝ 477 միլիոն)՝ հայկական ջերմային էլեկտրակայանների մի մասի աշխատանքի համար։ Հայաստանի մյուս սպառողների համար գազը ներկրվում է Ռուսաստանից՝ տարեկան ավելի քան 2,2 միլիարդ խորանարդ մետր ծավալով (2025 թվականին՝ 2 միլիարդ 230 միլիոն)։
Լրահոս
0