https://arm.sputniknews.ru/20260729/1-mard-zvohvel-e-mi-qanisy-viravvorvel-rdi-vra-ukrainaji-zu-harvatsneri-hetevanqvov-105165968.html
1 մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել ՌԴ–ի վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով
1 մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել ՌԴ–ի վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով
Sputnik Արմենիա
Ուկրաինական զորքերը պարբերաբար հրետակոծում են Ռուսաստանի տարածքը՝ օգտագործելով տարբեր միջոցներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր։ 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T09:01+0400
2026-07-29T09:01+0400
2026-07-29T09:01+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս)
ռոստովի մարզ
զոհ
վայլդբերիզ (wildberries)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1c/63616300_0:456:960:996_1920x0_80_0_0_a8455999412196fab6193cfde5f9df80.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Ուկրաինական զորքերը մի շարք հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի շրջանների, մասնավորապես՝ Ռոստովի և Ռյազանի մարզերի վրա։ Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ հրթիռային բեկորները ընկել են Տագանրոգում բնակելի շենքի վրա։ «Բնակելի շենքի վրա հրթիռային բեկորների ընկնելու հետևանքով մեկ կին զոհվել է, իսկ մեկ տղամարդ վիրավորվել է։ Բնակիչները տարհանվում են։ Ստեղծվել է ժամանակավոր ապաստարան», - Telegram-ում գրել է Սլյուսարը։ Իր հերթին, Ռյազանի մարզի մարզպետ Պավել Մալկովը հայտնել է, որ տարածաշրջանում անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելուց հետո վեց մարդ հոսպիտալացվել է։ Նա հավելել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորները հրդեհ են առաջացրել արդյունաբերական գոտում։Կան հաղորդագրություններ, որ Ռյազանում Wildberries-ի անձնակազմը տարհանվել է։ «Ընկերության` Ռյազանում գտնվող լոգիստիկ օբյեկտը տարհանվել է անվտանգության պահանջներին համապատասխան», - հայտնել է Wildberries-ի մամուլի ծառայությունը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
ռոստովի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1c/63616300_0:366:960:1086_1920x0_80_0_0_19ec72d8227f272ce5344fcd6aa12843.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), ռոստովի մարզ, զոհ, վայլդբերիզ (wildberries)
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), ռոստովի մարզ, զոհ, վայլդբերիզ (wildberries)
1 մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել ՌԴ–ի վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով
Ուկրաինական զորքերը պարբերաբար հրետակոծում են Ռուսաստանի տարածքը՝ օգտագործելով տարբեր միջոցներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Ուկրաինական զորքերը մի շարք հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի շրջանների, մասնավորապես՝ Ռոստովի և Ռյազանի մարզերի վրա։
Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ հրթիռային բեկորները ընկել են Տագանրոգում բնակելի շենքի վրա։ «Բնակելի շենքի վրա հրթիռային բեկորների ընկնելու հետևանքով մեկ կին զոհվել է, իսկ մեկ տղամարդ վիրավորվել է։ Բնակիչները տարհանվում են։ Ստեղծվել է ժամանակավոր ապաստարան», - Telegram-ում գրել է Սլյուսարը։
Իր հերթին, Ռյազանի մարզի մարզպետ Պավել Մալկովը հայտնել է, որ տարածաշրջանում անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելուց հետո վեց մարդ հոսպիտալացվել է։ Նա հավելել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորները հրդեհ են առաջացրել արդյունաբերական գոտում։
«Անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով արդյունաբերական գոտիներում հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները տեղում աշխատում են։ Վեց մարդ հոսպիտալացվել է։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, բժշկական անձնակազմն անհրաժեշտ օգնություն է ցուցաբերում», - Telegram-ում նշել է Մալկովը։
Կան հաղորդագրություններ, որ Ռյազանում Wildberries-ի անձնակազմը տարհանվել է։ «Ընկերության` Ռյազանում գտնվող լոգիստիկ օբյեկտը տարհանվել է անվտանգության պահանջներին համապատասխան», - հայտնել է Wildberries-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։