https://arm.sputniknews.ru/20260728/rd-zvorqery-harvatsel-en-ukrainaji-navahangistnerin-ev-nranc-zu-i-hamar-gvortsvogh-naverin-105129321.html
ՌԴ զորքերը հարվածել են Ուկրաինայի նավահանգիստներին և նրանց ԶՈւ-ի համար գործող նավերին
ՌԴ զորքերը հարվածել են Ուկրաինայի նավահանգիստներին և նրանց ԶՈւ-ի համար գործող նավերին
Sputnik Արմենիա
Կիլեկտորային նավը ոչնչացվել է Նիկոլաևի նավահանգստում։ 28.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-28T10:54+0400
2026-07-28T10:54+0400
2026-07-28T10:55+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
նավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97907263_0:0:3153:1774_1920x0_80_0_0_2f7ab9d55819e95f8bb58af5bccf85eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Ռուսաստանցի զինվորականները հարվածներ են հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և Ուկրաինայի ԶՈւ-ի շահերի համար գործող ծովային նավերին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։Նշվում է, որ հարվածային դրոնները Սև ծովի հյուսիսարևմտյան հատվածում բեռնատար նավ են խոցել, որը ռազմական բեռներ էր մատակարարում Ուկրաինայի ԶՈւ-ի համար։Բացի այդ, Նիկոլաևի նավահանգստում ՌԴ ԶՈւ-ն կիլեկտորային (ստորջրյա բեռնման աշխատանքների համար նախատեսված օժանդակ նավ՝ խմբ․) նավ է ոչնչացրել։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97907263_424:0:3153:2047_1920x0_80_0_0_064812aa62d55a9e5b1aa0c6589187d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, նավ
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, նավ
ՌԴ զորքերը հարվածել են Ուկրաինայի նավահանգիստներին և նրանց ԶՈւ-ի համար գործող նավերին
10:54 28.07.2026 (Թարմացված է: 10:55 28.07.2026) Կիլեկտորային նավը ոչնչացվել է Նիկոլաևի նավահանգստում։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Ռուսաստանցի զինվորականները հարվածներ են հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և Ուկրաինայի ԶՈւ-ի շահերի համար գործող ծովային նավերին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է, որ հարվածային դրոնները Սև ծովի հյուսիսարևմտյան հատվածում բեռնատար նավ են խոցել, որը ռազմական բեռներ էր մատակարարում Ուկրաինայի ԶՈւ-ի համար։
Բացի այդ, Նիկոլաևի նավահանգստում ՌԴ ԶՈւ-ն կիլեկտորային (ստորջրյա բեռնման աշխատանքների համար նախատեսված օժանդակ նավ՝ խմբ․) նավ է ոչնչացրել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։