https://arm.sputniknews.ru/20260728/npatak-ka-sevan-ev-rallyin-dardznel-mijazgajin-naev-kazmakerpel-dzmerajin-mrcashar-105142023.html
Նպատակ կա «Sevan EV Rally»–ին դարձնել միջազգային, նաև կազմակերպել ձմեռային մրցաշար
Նպատակ կա «Sevan EV Rally»–ին դարձնել միջազգային, նաև կազմակերպել ձմեռային մրցաշար
Sputnik Արմենիա
Արդեն 3 տարի անընդմեջ «Sevan Startup Summit»-ի տարածքում անցկացվում է «Sevan EV Rally»-ին, որի շրջանակներում բացառապես էլեկտրական մեքենաները Սևանի շուրջ... 28.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-28T14:19+0400
2026-07-28T14:19+0400
2026-07-28T14:19+0400
տեսանյութեր
սևան
էլեկտրամոբիլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1c/105136666_0:0:1920:1080_1920x0_80_0_0_c7b0fda940df13cada0d9a400cae382d.jpg
Արդեն 3 տարի անընդմեջ «Sevan Startup Summit»-ի տարածքում անցկացվում է «Sevan EV Rally»-ին, որի շրջանակներում բացառապես էլեկտրական մեքենաները Սևանի շուրջ կատարում են 212 կմ պտույտ։ Այս տարի այն կայացել է այսօր` հուլիսի 28–ին։Ռալլիի հիմնական մեխն այն է, որ թիմերը պետք է GPS-կորդինատներով գտնեն հատուկ կետերը։ Ավելի քան 20 էլեկտրոմոբիլներ մեկնարկում են 5-ական րոպե ինտերվալով: Ճանապարհին թիմերը հաղթահարում են քվեստային կետեր, պատասխանում ինտելեկտուալ հարցերի և հավաքում միավորներ:«Ամեն տարի փորձում ենք ընդլայնել «Sevan EV Rally»-ին` այս տարի, օրինակ, ավելացրել ենք կոնֆերանսի հատվածը, որտեղ քննարկելու ենք էլեկտրական մեքենաների հետ կապված հարցերը, խնդիրները և ապագայի տեսլականը։ Փորձում ենք նաև ռալլին մեկանգամյա միջոցառումից ընդլայնել և տարբեր է եղանակային պայմաններում միջոցառումներ անցկացնել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է «Sevan EV Rally»-ի համահիմնադիր Կարեն Դերձյանը։Քանի որ երթուղին անցնում է հանրային ճանապարհներով, այս տարի ներդրվել է GPS վերահսկողություն․ սահմանված արագությունները (30–90 կմ/ժ) գերազանցող թիմերը կզրկվեն միավորներից: Մրցույթին մասնակցում են ինչպես անհատներ, այնպես էլ պաշտոնական ավտոներկրողներ։
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1c/105136666_101:0:1541:1080_1920x0_80_0_0_d58768a1929d208ce36e06b7e5d1c6b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, սևան, էլեկտրամոբիլ, видео
տեսանյութեր, սևան, էլեկտրամոբիլ, видео
Նպատակ կա «Sevan EV Rally»–ին դարձնել միջազգային, նաև կազմակերպել ձմեռային մրցաշար
Արդեն 3 տարի անընդմեջ «Sevan Startup Summit»-ի տարածքում անցկացվում է «Sevan EV Rally»-ին, որի շրջանակներում բացառապես էլեկտրական մեքենաները Սևանի շուրջ կատարում են 212 կմ պտույտ։ Այս տարի այն կայացել է այսօր` հուլիսի 28–ին։
Ռալլիի հիմնական մեխն այն է, որ թիմերը պետք է GPS-կորդինատներով գտնեն հատուկ կետերը։ Ավելի քան 20 էլեկտրոմոբիլներ մեկնարկում են 5-ական րոպե ինտերվալով: Ճանապարհին թիմերը հաղթահարում են քվեստային կետեր, պատասխանում ինտելեկտուալ հարցերի և հավաքում միավորներ:
«Ամեն տարի փորձում ենք ընդլայնել «Sevan EV Rally»-ին` այս տարի, օրինակ, ավելացրել ենք կոնֆերանսի հատվածը, որտեղ քննարկելու ենք էլեկտրական մեքենաների հետ կապված հարցերը, խնդիրները և ապագայի տեսլականը։ Փորձում ենք նաև ռալլին մեկանգամյա միջոցառումից ընդլայնել և տարբեր է եղանակային պայմաններում միջոցառումներ անցկացնել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է «Sevan EV Rally»-ի համահիմնադիր Կարեն Դերձյանը։
Քանի որ երթուղին անցնում է հանրային ճանապարհներով, այս տարի ներդրվել է GPS վերահսկողություն․ սահմանված արագությունները (30–90 կմ/ժ) գերազանցող թիմերը կզրկվեն միավորներից: Մրցույթին մասնակցում են ինչպես անհատներ, այնպես էլ պաշտոնական ավտոներկրողներ։