https://arm.sputniknews.ru/20260728/kamvo-arejani-veraberjal-qreakan-gvortsy-mutqagrvel-e-hh-hakakvorupcivon-dataran-105128759.html
Կամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան
Կամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետի խորհրդականի նկատմամբ հանրային քրեական հետապնդում ՀՀ դատախազությունը հարուցել էր հուլիսի 21–ին։ 28.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-28T10:41+0400
2026-07-28T10:41+0400
2026-07-28T10:59+0400
կամո արեյան
հակակոռուպցիոն դատարան
օտարել
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/18/78708999_0:83:1601:983_1920x0_80_0_0_b605c9378575a4f77ac6053dcf16b808.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է դատարան և մակագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Նշենք, որ Սարգիս Պետրոսյանը նաև ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն է եղել։Արեյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2003 թվականի հուլիսի 12–ից մինչև 2009 թվականի հուլիսի 6–ը, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, պետական սեփականություն հանդիսացող Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման մասում գտնվող մի շարք հողամասեր օտարել է իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելով։ Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը հուլիսի 21–ին Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել։ Նշենք, որ նույն քրեական վարույթի շրջանակում դատախազը 2026 թվականի ապրիլի 23-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել նաև Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ հոդվածով)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/18/78708999_90:0:1510:1065_1920x0_80_0_0_f99a225ee9786cf10546b0cd9b51e0d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կամո արեյան, հակակոռուպցիոն դատարան, օտարել, քրեական գործ
կամո արեյան, հակակոռուպցիոն դատարան, օտարել, քրեական գործ
Կամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան
10:41 28.07.2026 (Թարմացված է: 10:59 28.07.2026) Երևանի քաղաքապետի խորհրդականի նկատմամբ հանրային քրեական հետապնդում ՀՀ դատախազությունը հարուցել էր հուլիսի 21–ին։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է դատարան և մակագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ Սարգիս Պետրոսյանը նաև ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն է եղել։
Արեյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2003 թվականի հուլիսի 12–ից մինչև 2009 թվականի հուլիսի 6–ը, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, պետական սեփականություն հանդիսացող Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման մասում գտնվող մի շարք հողամասեր օտարել է իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելով։
«Մասնավորապես, 6000 քմ մակերեսով հողամասը «Հայրենիք–Սփյուռք կամուրջ» ՀԿ–ին օտարելու, 6000 քմ մակերեսով հողամասը «Սուրբ Լազար» առողջապահական ՀԿ–ին օտարելու գործընթացներում Արեյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչով ծանր հետևանք է առաջացրել հասարակության և պետության օրինական շահերի համար»,– նշված է մեղադրանքի մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը հուլիսի 21–ին Երևանի քաղաքապետի խորհրդական
Կամո Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել։
Նշենք, որ նույն քրեական վարույթի շրջանակում դատախազը 2026 թվականի ապրիլի 23-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել նաև Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ հոդվածով)։