https://arm.sputniknews.ru/20260728/eskalacian-merdzavvor-arevelqum-glkhavvorn-ajs-zhamin-105144686.html
Էսկալացիան Մերձավոր Արևելքում․ գլխավորն այս ժամին
Էսկալացիան Մերձավոր Արևելքում․ գլխավորն այս ժամին
Sputnik Արմենիա
Թեև ԱՄՆ-ն և Իրանը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին, մերձավորարևելյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է։ 28.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-28T15:08+0400
2026-07-28T15:08+0400
2026-07-28T15:08+0400
իրաք
իրանի իսլամական հանրապետություն
սաուդյան արաբիա
հորդանան
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1c/105140914_0:198:1001:761_1920x0_80_0_0_a5d04179a853852e1786854cade56757.jpg
Անցած գիշեր զանգվածային հարված է հասցվել Իրաքյան Քրդստանին, այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։Նշվում է, որ «Շահեդ» տեսակի հարվածային կամիկաձե ԱԹՍ-ների կիրառմամբ հարձակումներ են իրականացվել Էրբիլում և Սուլեյմանիայում քրդական կազմավորումների դիրքերի և օբյեկտների (մասնավորապես՝ զենքի պահեստի) ուղղությամբ։Մասնավորապես, Էրբիլի արվարձանում՝ զինված խմբավորումների շտաբների տեղակայման շրջանում, շուրջ մեկ տասնյակ պայթյուններ են որոտացել։Հարվածների ֆոնին Էրբիլում ԱՄՆ հյուպատոսարանի տարածքում գործարկվել է տագնապի համակարգը, հնչել է տագնապի ազդանշան։Բացի այդ, Սուլեյմանիա նահանգում հարձակման է ենթարկվել Խուրմորի գազի հանքավայրը։Մասնավորապես, հաղորդվում էր պայթյունների մասին Սաուդյան Արաբիայի Արևելյան շրջանում։ Նշվում էր, որ երկրի արևելյան հատվածում գտնվող նավթագազային օբյեկտների մոտակայքում հնչել է վեց պայթյուն, սակայն ազդարարման համակարգը չի ակտիվացվել։Ինչ վերաբերում է Հորդանանին՝ այստեղ զանգվածային հարձակումներն իրականացվել են անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։Հարվածների հետևանքների մասին տեղեկատվություն դեռևս չի ստացվել։Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Սաուդյան Արաբիայի Արևելյան նահանգում և մայրաքաղաքային Ալ-Ռիադ շրջանում գտնվող նավթային օբյեկտները հարվածների էին ենթարկվել։ Մասնավորապես, հարձակում էր իրականացվել Աբքայքի նավթավերամշակման գործարանի վրա։
իրաք
իրանի իսլամական հանրապետություն
սաուդյան արաբիա
հորդանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Массированный удар по базам сепаратистов в Иракском Курдистане
Sputnik Արմենիա
Массированный удар по базам сепаратистов в Иракском Курдистане
2026-07-28T15:08+0400
true
PT0M39S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1c/105140914_0:105:1001:855_1920x0_80_0_0_d466aa7dd6fd121ae3f055888c47a30d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրաք, իրանի իսլամական հանրապետություն, սաուդյան արաբիա, հորդանան, անօդաչու թռչող սարք (աթս), видео
իրաք, իրանի իսլամական հանրապետություն, սաուդյան արաբիա, հորդանան, անօդաչու թռչող սարք (աթս), видео
Էսկալացիան Մերձավոր Արևելքում․ գլխավորն այս ժամին
Թեև ԱՄՆ-ն և Իրանը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին, մերձավորարևելյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է։
Անցած գիշեր զանգվածային հարված է հասցվել Իրաքյան Քրդստանին, այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։
Նշվում է, որ «Շահեդ» տեսակի հարվածային կամիկաձե ԱԹՍ-ների կիրառմամբ հարձակումներ են իրականացվել Էրբիլում և Սուլեյմանիայում քրդական կազմավորումների դիրքերի և օբյեկտների (մասնավորապես՝ զենքի պահեստի) ուղղությամբ։
Մասնավորապես, Էրբիլի արվարձանում՝ զինված խմբավորումների շտաբների տեղակայման շրջանում, շուրջ մեկ տասնյակ պայթյուններ են որոտացել։
Հարվածների ֆոնին Էրբիլում ԱՄՆ հյուպատոսարանի տարածքում գործարկվել է տագնապի համակարգը, հնչել է տագնապի ազդանշան։
Բացի այդ, Սուլեյմանիա նահանգում հարձակման է ենթարկվել Խուրմորի գազի հանքավայրը։
Մերձավորարևելյան թեմաների շուրջ մասնագիտացված Telegram-ալիքները հայտնել են, որ առավոտյան հարձակումներ են իրականացվել Սաուդյան Արաբիայի և Հորդանանի ուղղությամբ։
Մասնավորապես, հաղորդվում էր պայթյունների մասին Սաուդյան Արաբիայի Արևելյան շրջանում։ Նշվում էր, որ երկրի արևելյան հատվածում գտնվող նավթագազային օբյեկտների մոտակայքում հնչել է վեց պայթյուն, սակայն ազդարարման համակարգը չի ակտիվացվել։
Ինչ վերաբերում է Հորդանանին՝ այստեղ զանգվածային հարձակումներն իրականացվել են անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։
Հարվածների հետևանքների մասին տեղեկատվություն դեռևս չի ստացվել։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Սաուդյան Արաբիայի Արևելյան նահանգում և մայրաքաղաքային Ալ-Ռիադ շրջանում գտնվող նավթային օբյեկտները հարվածների էին ենթարկվել։ Մասնավորապես, հարձակում էր իրականացվել Աբքայքի նավթավերամշակման գործարանի վրա։