https://arm.sputniknews.ru/20260728/em-n-gitakcum-e-hh-um-tshgnazhami-ankhusapeliutjuny-sakajn-shukan-chi-bacum-rd-ahts-105142191.html
ԵՄ-ն գիտակցում է ՀՀ-ում ճգնաժամի անխուսափելիությունը, սակայն շուկան չի բացում. ՌԴ ԱՀԾ
ԵՄ-ն գիտակցում է ՀՀ-ում ճգնաժամի անխուսափելիությունը, սակայն շուկան չի բացում. ՌԴ ԱՀԾ
Sputnik Արմենիա
Ռուսական հետախուզության հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն իզուր է հույս դնում, թե ԵԱՏՄ երկրները «երևանյան քաղաքական անձնակազմին» թույլ չեն տա խորտակվել։ 28.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-28T14:22+0400
2026-07-28T14:22+0400
2026-07-28T14:22+0400
եվրամիություն
արտաքին հետախուզության ծառայություն
ռուսաստան
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99726195_0:0:1600:900_1920x0_80_0_0_f2ae03d37361e1e50e6420238319f810.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Եվրոպայի շատ երկրներ արդեն ազդանշան են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից ապրանքների համար՝ ի վնաս ազգային արտադրողների։ Այս մասին ասված է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոյի տարածած հաղորդագրության մեջ։ԱՀԾ-ի տեղեկությունների համաձայն՝ Բրյուսելում գիտակցում են Հայաստանում խոր տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը, եթե Երևանը հայտնվի Եվրասիական տնտեսական միությունից դուրս։Այնուամենայնիվ, Բրյուսելի բյուրոկրատները կշարունակեն համոզել Երևանին, որ անվերապահորեն աջակցում են նրան։ Կոնկրետ աջակցություն ցուցաբերելու դանդաղումը Արևմուտքի երկրները մտադիր են բացատրել նրանով, որ ԵՄ-ին անդամակցությունը լիովին կախված կլինի Երևանից և եվրաինտեգրման ճանապարհին նրա «ձեռքբերումներից»։Նշվում է նաև, որ ԵԱՏՄ երկրները չեն հովանավորելու Երևանի շարժումը Եվրամիության ուղղությամբ, և Բրյուսելը չպետք է հույս դնի դրա վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99726195_209:0:1409:900_1920x0_80_0_0_3d1ebb3998da48c73d1bd03bb3e09e8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, արտաքին հետախուզության ծառայություն , ռուսաստան, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
եվրամիություն, արտաքին հետախուզության ծառայություն , ռուսաստան, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
ԵՄ-ն գիտակցում է ՀՀ-ում ճգնաժամի անխուսափելիությունը, սակայն շուկան չի բացում. ՌԴ ԱՀԾ
Ռուսական հետախուզության հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն իզուր է հույս դնում, թե ԵԱՏՄ երկրները «երևանյան քաղաքական անձնակազմին» թույլ չեն տա խորտակվել։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Եվրոպայի շատ երկրներ արդեն ազդանշան են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից ապրանքների համար՝ ի վնաս ազգային արտադրողների։ Այս մասին ասված է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոյի տարածած հաղորդագրության մեջ։
ԱՀԾ-ի տեղեկությունների համաձայն՝ Բրյուսելում գիտակցում են Հայաստանում խոր տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը, եթե Երևանը հայտնվի Եվրասիական տնտեսական միությունից դուրս։
«Եվրակառույցներում ընդունում են, որ Եվրամիությունում աճող տնտեսական խնդիրները, որոնք պայմանավորված են հակառուսական պատժամիջոցային քաղաքականությամբ և Ուկրաինայում պատերազմին աջակցելու եվրաբյուրոկրատների մոլուցքային ձգտումով, Բրյուսելին հնարավորություն չեն տա Երևանին փոխհատուցել միլիարդավոր ծախսերը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Այնուամենայնիվ, Բրյուսելի բյուրոկրատները կշարունակեն համոզել Երևանին, որ անվերապահորեն աջակցում են նրան։ Կոնկրետ աջակցություն ցուցաբերելու դանդաղումը Արևմուտքի երկրները մտադիր են բացատրել նրանով, որ ԵՄ-ին անդամակցությունը լիովին կախված կլինի Երևանից և եվրաինտեգրման ճանապարհին նրա «ձեռքբերումներից»։
«Մասնավորապես, Ն․ Փաշինյանի կառավարությունից արդեն իսկ պահանջում են ռազմավարական ոլորտներում ռուսական բիզնեսի ներկայության կրճատում, ՌԴ-ի հետ հումանիտար կապերի խզում և դրան դեմ արտահայտվող ներքին ընդդիմախոսների ճնշում։ Նախատեսվում է այդ գիծը խրախուսել Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների մասին մանիպուլյացիաներով և «հեռավոր պայծառ ապագայում» Հայաստանը «աշխարհի ծաղկուն խաչմերուկ» դարձնելու խոստումներով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ԵԱՏՄ երկրները չեն հովանավորելու Երևանի շարժումը Եվրամիության ուղղությամբ, և Բրյուսելը չպետք է հույս դնի դրա վրա։