00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի ժամկետները չեն նշվել․ Պեսկովը՝ Պուտինի և Փաշինյանի զրույցի մասին

Բաժանորդագրվել
Հուլիսի 27-ին կայացել է ՀՀ և ՌԴ առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ հանրաքվեի հստակ ժամկետներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցի ընթացքում չեն նշվել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հուլիսի 27-ին կայացել է ՀՀ և ՌԴ առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ կողմերը մտքեր են փոխանակել հայ-ռուսական օրակարգի, մասնավորապես՝ տնտեսական հարաբերություններում ի հայտ եկած խնդիրների շուրջ։ Կրեմլը հայտարարել է, որ հանդիպմանը շեշտվել է Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։
«Ոչ, հստակ ժամկետներ չեն նշվել, բայց, այնուամենայնիվ, ընդգծվել է նման հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտությունը։ Դա շատ կարևոր է»,- ասել է Պեսկովը։
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում՝ թույլ տալով «ինտելիգենտ ամուսնալուծության» հնարավորությունը։ Նրա խոսքով՝ կարելի է հանրաքվե անցկացնել այդ հարցով։
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին հայտարարել էր, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» առաջացման դեպքում։
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանում որոշակի աշխատանք է տարվում ԵՄ ստանդարտներին անցնելու ուղղությամբ, և եթե երկիրը սկսի փոփոխել տեխնիկական կանոնակարգերը, ապա «դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար»։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում այդ միավորման անդամ երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, խոսվում էր Հայաստանում հնարավորինս շուտ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել էր, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14%-ը։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը։
Լրահոս
0