https://arm.sputniknews.ru/20260728/amnn-tujl-chi-talis-harvatsel-irani-energetik-objektnerin-israjeli-pn-ghekavar-105147078.html
ԱՄՆ–ն թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին. Իսրայելի ՊՆ ղեկավար
ԱՄՆ–ն թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին. Իսրայելի ՊՆ ղեկավար
Sputnik Արմենիա
Իսրայելցի նախարարը հաստատել է ԻԻՀ-ի էներգետիկ օբյեկտներին հավածելու Թել Ավիվի ձգտումը։ 28.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-28T16:00+0400
2026-07-28T16:00+0400
2026-07-28T16:00+0400
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0c/82919868_0:0:1600:901_1920x0_80_0_0_85fee4a998fb98be8815db74e1611c40.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Միացյալ Նահանգները Իսրայելին թույլտվություն չեն տալիս հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։Իսրայելի ՊՆ ղեկավարը կրկին ընդգծել է, որ եթե Իրանը հարձակվի, հզոր պատասխան կստանա։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0c/82919868_177:0:1600:1067_1920x0_80_0_0_464334dce41505c3860d4eb343416ce1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք
ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք
ԱՄՆ–ն թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին. Իսրայելի ՊՆ ղեկավար
Իսրայելցի նախարարը հաստատել է ԻԻՀ-ի էներգետիկ օբյեկտներին հավածելու Թել Ավիվի ձգտումը։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Միացյալ Նահանգները Իսրայելին թույլտվություն չեն տալիս հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Մենք շատ ենք ցանկանում հարձակվել Իրանի էներգետիկ օբյեկտների վրա։ Ներկայում ԱՄՆ-ն դրա թույլտվությունը չի տալիս՝ ելնելով նրանից, որ Իրանը կարող է հարված հասցնել հարևան երկրներին՝ հրահրելով նավթային ճգնաժամ»,- իսրայելական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Կացը։
Իսրայելի ՊՆ ղեկավարը կրկին ընդգծել է, որ եթե Իրանը հարձակվի, հզոր պատասխան կստանա։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։