https://arm.sputniknews.ru/20260728/agresiaji-akt-e-rd-agnn-kaspic-tsvovum-iranakan-navi-vra-hardzakvelu-masin-105160348.html
«Ագրեսիայի ակտ է». ՌԴ ԱԳՆ–ն` Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակվելու մասին
«Ագրեսիայի ակտ է». ՌԴ ԱԳՆ–ն` Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակվելու մասին
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Կասպից ծովը պետք է մնա խաղաղության, բարիդրացիության և համագործակցության գոտի՝ զերծ ցանկացած ռազմական միջադեպերից: 28.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-28T21:03+0400
2026-07-28T21:03+0400
2026-07-28T21:05+0400
ռուսաստան
մարիա զախարովա
իրանի իսլամական հանրապետություն
նավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103626990_0:0:1100:618_1920x0_80_0_0_a8e7b21b878c2001aec3f4c05c0e7775.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն Կասպից ծովի ջրատարածքում քաղաքացիական բեռով իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակումն անվանել է ագրեսիայի ակտ:Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ նման գործողությունները սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար և վկայում են Կիևի կողմից հարձակումների աշխարհագրությունն ընդլայնելու ձգտման մասին:Զախարովայի խոսքով՝ Կասպից ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումները բացահայտ սպառնալիք են ստեղծում մերձկասպյան պետությունների անվտանգության համար: Նա ընդգծել է, որ Կասպից ծովը պետք է մնա խաղաղության, բարիդրացիության և համագործակցության գոտի՝ զերծ ցանկացած ռազմական միջադեպերից:Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 25-ին Ուկրաինան ռազմական հարձակում է իրականացրել իրանական առևտրային նավի վրա: Հարձակման հետևանքով զոհվել է մեկ նավաստի, ևս մեկը վիրավորվել է։ Թեհրանը հայտարարել է, որ պատասխան գործողությունների իրավունք է վերապահում իրեն։Կիևը վտանգավոր խաղի մեջ է մտնում. իրանցի պաշտոնյա
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103626990_0:0:824:618_1920x0_80_0_0_3b6edfadafb407b2a4b9a8cc3c6e3d7a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, մարիա զախարովա, իրանի իսլամական հանրապետություն, նավ
ռուսաստան, մարիա զախարովա, իրանի իսլամական հանրապետություն, նավ
«Ագրեսիայի ակտ է». ՌԴ ԱԳՆ–ն` Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակվելու մասին
21:03 28.07.2026 (Թարմացված է: 21:05 28.07.2026) ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Կասպից ծովը պետք է մնա խաղաղության, բարիդրացիության և համագործակցության գոտի՝ զերծ ցանկացած ռազմական միջադեպերից:
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն Կասպից ծովի ջրատարածքում քաղաքացիական բեռով իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակումն անվանել է ագրեսիայի ակտ:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ նման գործողությունները սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար և վկայում են Կիևի կողմից հարձակումների աշխարհագրությունն ընդլայնելու ձգտման մասին:
«Կիևի ռեժիմի կողմից իրականացված հարձակումը իրանական առևտրային նավի վրա, որը Աստրախանից ուղևորվում էր քաղաքացիական բեռով, ագրեսիայի ակտ է, որը ոտնահարում է միջազգային իրավունքի նորմերը», - ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:
Զախարովայի խոսքով՝ Կասպից ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումները բացահայտ սպառնալիք են ստեղծում մերձկասպյան պետությունների անվտանգության համար: Նա ընդգծել է, որ Կասպից ծովը պետք է մնա խաղաղության, բարիդրացիության և համագործակցության գոտի՝ զերծ ցանկացած ռազմական միջադեպերից:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 25-ին Ուկրաինան ռազմական հարձակում է իրականացրել իրանական առևտրային նավի վրա: Հարձակման հետևանքով զոհվել է մեկ նավաստի, ևս մեկը վիրավորվել է։ Թեհրանը հայտարարել է, որ պատասխան գործողությունների իրավունք է վերապահում իրեն։