https://arm.sputniknews.ru/20260727/ukrainaji-zu-i-harvatsneric-dvoni-rvostvovum-amusinner-en-zvohvel-105085522.html
Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածներից Դոնի Ռոստովում ամուսիններ են զոհվել
Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածներից Դոնի Ռոստովում ամուսիններ են զոհվել
Sputnik Արմենիա
Ռոստովի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈւ-ի գիշերային հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս հինգը տուժել են։ 27.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-27T09:32+0400
2026-07-27T09:32+0400
2026-07-27T09:32+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
դոնի ռոստով
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1d/91810283_0:120:1280:840_1920x0_80_0_0_cff13ac7a276bc5262ea37af49df4d20.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Երկու մարդ է զոհվել Դոնի Ռոստովի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հարվածից։ Այս մասին հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը։Բժիշկները վիրավորներին բուժօգնություն են ցուցաբերել։ Տարածաշրջանի ղեկավարը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, ինչպես նաև աջակցություն է խոստացել նրանց և տուժածներին։Սլյուսարը պարզաբանել է, որ քաղաքի Ժելեզնոդորոժնի, Պրոլետարսկի և Լենինսկի շրջաններում ավերածություններ են տեղի ունեցել։ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել մասնավոր ձեռնարկության, պահեստային շինությունների և մի քանի տնտեսությունների տարածքում։ Մարզպետն ընդգծել է, որ գրեթե բոլոր հրդեհները հաջողվել է օպերատիվ կերպով մարել։ Այժմ փրկարարները վերացնում են կրակը 400 քառակուսի մետր մակերեսով տարածքում։
դոնի ռոստով
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1d/91810283_0:0:1280:960_1920x0_80_0_0_c4c208ef2d76324a0cb4070fc4866f54.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնի ռոստով, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, զոհ
դոնի ռոստով, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, զոհ
Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածներից Դոնի Ռոստովում ամուսիններ են զոհվել
Ռոստովի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈւ-ի գիշերային հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս հինգը տուժել են։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Երկու մարդ է զոհվել Դոնի Ռոստովի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հարվածից։ Այս մասին հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը։
«Գիշերային օդային հարձակումը ողբերգական հետևանքների է հանգեցրել։ Դոնի Ռոստովում երկու մարդ է զոհվել՝ ամուսիններ։ Տարբեր աստիճանի ծանրության վիրավորում է ստացել հինգ մարդ, նրանցից երկուսը, այդ թվում՝ մեկ դեռահաս, ծանր վիճակում են»,- գրել է նա MAX հարթակում։
Բժիշկները վիրավորներին բուժօգնություն են ցուցաբերել։ Տարածաշրջանի ղեկավարը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, ինչպես նաև աջակցություն է խոստացել նրանց և տուժածներին։
Սլյուսարը պարզաբանել է, որ քաղաքի Ժելեզնոդորոժնի, Պրոլետարսկի և Լենինսկի շրջաններում ավերածություններ են տեղի ունեցել։
ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել մասնավոր ձեռնարկության, պահեստային շինությունների և մի քանի տնտեսությունների տարածքում։ Մարզպետն ընդգծել է, որ գրեթե բոլոր հրդեհները հաջողվել է օպերատիվ կերպով մարել։ Այժմ փրկարարները վերացնում են կրակը 400 քառակուսի մետր մակերեսով տարածքում։