https://arm.sputniknews.ru/20260727/tehrany-kvoch-e-arel-pataskhanatvutjan-entarkel-lvondvonin-amni-hardzakmany-masnakcelu-hamar-105098636.html
Թեհրանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Լոնդոնին ԱՄՆ–ի հարձակմանը մասնակցելու համար
Թեհրանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Լոնդոնին ԱՄՆ–ի հարձակմանը մասնակցելու համար
Sputnik Արմենիա
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Լոնդոնի կողմից ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելը միջազգային իրավունքի խախտում է։ 27.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-27T14:31+0400
2026-07-27T14:31+0400
2026-07-27T14:36+0400
իրանի իսլամական հանրապետություն
լոնդոն
թեհրան
ամն
ագրեսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:55:1024:631_1920x0_80_0_0_ce70cf87c856fd3e01abb39d9f9e689d.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Իրանը տեղյակ է, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր ռազմական գործողությունների ժամանակ օգտագործել է Բրիտանիայի ռազմաբազաները, ուստի Լոնդոնը պետք է պատասխանատվություն կրի ԻԻՀ-ի դեմ ռազմական ագրեսիային հանցակից լինելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 21-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բերնհեմը թույլատրել է ԱՄՆ-ին շարունակել բրիտանական ավիաբազաների օգտագործումը՝ Իրանին այսպես կոչված «պաշտպանական» հարվածներ հասցնելու համար։Նա նաև հավելել է, որ Լոնդոնի կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելը միջազգային իրավունքի խախտում է, և Թեհրանը համապատասխան միջոցներ կձեռնարկի։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
լոնդոն
թեհրան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:0:1024:768_1920x0_80_0_0_d31ef5baa061b2bf30480cd94ed4ad90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, լոնդոն, թեհրան, ամն, ագրեսիա
իրանի իսլամական հանրապետություն, լոնդոն, թեհրան, ամն, ագրեսիա
Թեհրանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Լոնդոնին ԱՄՆ–ի հարձակմանը մասնակցելու համար
14:31 27.07.2026 (Թարմացված է: 14:36 27.07.2026) Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Լոնդոնի կողմից ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելը միջազգային իրավունքի խախտում է։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Իրանը տեղյակ է, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր ռազմական գործողությունների ժամանակ օգտագործել է Բրիտանիայի ռազմաբազաները, ուստի Լոնդոնը պետք է պատասխանատվություն կրի ԻԻՀ-ի դեմ ռազմական ագրեսիային հանցակից լինելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 21-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բերնհեմը թույլատրել է ԱՄՆ-ին շարունակել բրիտանական ավիաբազաների օգտագործումը՝ Իրանին այսպես կոչված «պաշտպանական» հարվածներ հասցնելու համար։
«Մենք տեղյակ ենք, որ 40 օր շարունակ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է բրիտանական ռազմաբազաները՝ Իրանի դեմ իր ռազմական գործողություններին օգնելու համար։ Այս հարցում Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի հայտարարությունը փաստացի հանցակցության խոստովանություն և հաստատում է… Բրիտանիայի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի դրա համար»,- հայտարարել է Բաղային։
Նա նաև հավելել է, որ Լոնդոնի կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելը միջազգային իրավունքի խախտում է, և Թեհրանը համապատասխան միջոցներ կձեռնարկի։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։