https://arm.sputniknews.ru/20260727/qpakan-hajk-kvonjvorjani-eghbvory-tsetsel-en-dzerbakalvats-ka-105090141.html
ՔՊ–ական Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են. ձերբակալված կա
ՔՊ–ական Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են. ձերբակալված կա
Sputnik Արմենիա
Համացանցում տեսագրություն է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են ծեծի ենթարկում Կոնջորյանի եղբորը: 27.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-27T12:29+0400
2026-07-27T12:29+0400
2026-07-27T12:51+0400
հայաստան
հայկ կոնջորյան
եղբայր
ծեծ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_522da690293d419f3dcedd062fa5ea38.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի են ենթարկել: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Հայկ Կոնջորյանի եղբորը Աբովյան քաղաքում իր տան շքամուտքի առաջ ծեծել են Կոտայքի մարզում բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանը, նրա ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը, Աբովյան համայնքի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը, շատերին հայտնի Էլլարի Սաքոն, որը Նաիրի Հակոբյանի ընկերն է, Բաբկեն Հովակիմյանի ընկեր Գրիշա Գրիգորյանը և ոմն Ազատ Շահոյան:Համացանցում տեսագրություն է հրապարակվել, որում 4 տղամարդիկ մոտենում են գետնին ընկած տղամարդուն (ենթադրաբար Ավետ Կոնջորյանն է. խմբ.), սկսում են ոտքերով և բռունցքներով հարվածներ հասցնել նրան, ապա հեռանում են:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_300cec1182cb1b8a5e17e9a2975a6d15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայկ կոնջորյան, եղբայր, ծեծ
հայաստան, հայկ կոնջորյան, եղբայր, ծեծ
ՔՊ–ական Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են. ձերբակալված կա
12:29 27.07.2026 (Թարմացված է: 12:51 27.07.2026) Համացանցում տեսագրություն է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են ծեծի ենթարկում Կոնջորյանի եղբորը:
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի են ենթարկել: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը
Sputnik Արմենիային հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով է վարույթ նախաձեռնվել: 1 անձ ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ»,- նշեց Ավդալյանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Հայկ Կոնջորյանի եղբորը Աբովյան քաղաքում իր տան շքամուտքի առաջ ծեծել են Կոտայքի մարզում բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանը, նրա ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը, Աբովյան համայնքի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը, շատերին հայտնի Էլլարի Սաքոն, որը Նաիրի Հակոբյանի ընկերն է, Բաբկեն Հովակիմյանի ընկեր Գրիշա Գրիգորյանը և ոմն Ազատ Շահոյան:
Համացանցում
տեսագրություն է հրապարակվել, որում 4 տղամարդիկ մոտենում են գետնին ընկած տղամարդուն (ենթադրաբար Ավետ Կոնջորյանն է. խմբ.), սկսում են ոտքերով և բռունցքներով հարվածներ հասցնել նրան, ապա հեռանում են: