00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԽՍՀՄ–ի ժամանակ իրավական առումով անկլավ գոյություն չի ունեցել․ քաղաքագետ

© Sputnik / Zara MikaՄիհրան Շահզադեյան
Միհրան Շահզադեյան - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2026
Բաժանորդագրվել
Ուսումնասիրությունների ընթացքում չի հայտնաբերվել որևէ իրավական ակտ, որով Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքում «անկլավներ» են ստեղծվել։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Խորհրդային Միության տարիներին իրավական առումով անկլավներ գոյություն չեն ունեցել, կամ նման եզրույթ որևէ իրավական ակտում կիրառված չէ։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Միհրան Շահզադեյանը։
«Այդպիսի կարգավիճակ սահմանող կամ նույնիսկ եզրույթն օգտագործող որևէ իրավական ակտ չի ընդունվել։ Նման բան հնարավոր չէ գտնել ո՛չ ԽՍՀՄ Սահմանադրությունում, ո՛չ միութենական հանրապետությունների սահմանադրություններում, ո՛չ էլ խորհրդային որևէ այլ նորմատիվ իրավական ակտում։ Հետևաբար Տիգրանաշենը կամ որևէ այլ բնակավայր «անկլավ» անվանելը չունի իրավական հիմք»,- նշեց քաղաքագետը։
Շահզադեյանի կարծիքով՝ նման ձևակերպումների օգտագործումը լավագույն դեպքում պայմանավորված է իրավական հարցերի ոչ լիարժեք ընկալմամբ, իսկ վատագույն դեպքում՝ հանրային կարծիքի վրա ազդելու քաղաքական մանիպուլյացիայով։
Քաղաքագետն ընդգծեց՝ ՀՀ տարածքի որևէ հատվածի նկատմամբ «անկլավ» եզրույթի կիրառելիությունը չի կարող հիմնվել միայն քարտեզագրական կամ պատմական փաստաթղթերի վրա, այդ հարցը պետք է գնահատվի բացառապես գործող միջազգային իրավունքի, ՀՀ իրավական ակտերի և Հայաստանի ու հարևան պետությունների միջև իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող համաձայնագրերի համատեքստում։
Նրա խոսքով՝ ԽՍՀՄ սահմանադրական համակարգում միութենական հանրապետությունների տարածքային փոփոխությունները չէին կարող կամայականորեն արվել։ Եթե մի հանրապետության տարածքի որևէ հատված պետք է մյուսին փոխանցվեր, ապա դրա համար անհրաժեշտ էր ոչ միայն համապատասխան հանրապետությունների համաձայնությունը, այլև ԽՍՀՄ բարձրագույն մարմինների հաստատումը։
Շեշտեց՝ ուսումնասիրությունների ընթացքում չի հայտնաբերվել որևէ իրավական ակտ, որով Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքում «անկլավներ» են ստեղծվել։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ անկլավների և էքսկլավների հարցին պետք է անդրադարձ արվի։ Ըստ նրա՝ պետք է առաջնորդվել ոչ թե այն տրամաբանությամբ, որ տարածքը մնա այն երկրի վերահսկողության տակ, որտեղ հայտնվել է, այլ պետք է առաջնորդվել խաղաղության համաձայնագրով՝ համաձայն Խորհրդային Միության վերջին քարտեզների։
Լրահոս
0