00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ում ամենաշատը կանայք են չվարձատրվող աշխատանք կատարում. ուսումնասիրություն

© Sputnik / Andranik GhazaryanԿին
Կին - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2026
Բաժանորդագրվել
Ուսումնասիրության նպատակն է ցույց տալ, թե որքան ժամանակ են մարդիկ ծախսում տնային գործերի վրա:
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՀՀ-ում չվարձատրվող աշխատանք ամենաշատը կատարում են կանայք՝ ամբողջ կյանքի ընթացքում շաբաթական միջինում 13.3 ժամ: Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը՝ ներկայացնելով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ կատարած ուսումնասիրության արդյունքները:
Այս ուսումնասիրության նպատակն է ցույց տալ, թե որքան ժամանակ են մարդիկ ծախսում տնային գործերի վրա:

«Կանայք ամբողջ կյանքի ընթացքում միջինում շաբաթական 13.3 ժամ ծախսում են տան գործերի վրա, իսկ շաբաթական 8.6 ժամ` առհասարակ խնամքի վրա: Տղամարդկանց դեպքում այս ցուցանիշները շատ փոքր են՝ ամբողջ կյանքի ընթացքում շաբաթական միջինում 3.6 ժամ ծախսում են տան գործերի վրա, իսկ ուղղակի խնամքի՝ 2.6 ժամ: Կանանց դեպքում չվճարվող աշխատանքի պիկը 30-35 տարեկանում է լինում: Այստեղ ներառվում է երեխաների, մեծահասակների խնամքը, տան գործերը, ու շաբաթական 47-49 ժամ է ծախսվում: Տղամարդկանց մոտ էլ է նույն տարիքում այդ պիկը լինում, բայց նույն այդ աշխատանքի վրա շաբաթական իրենք ծախսում են 8-11 ժամ: Աշխատանքային տարիքում կանայք ընդհանուր առմամբ 4-5 անգամ ավելի շատ են չվարձատրվող աշխատանք անում, ընդ որում` 23-27 տարեկանում` 10 անգամ ավելի շատ: Հիմնականում չվճարվող աշխատանքի մեծ մասն արվում է երեխաների խնամքն իրականացնելու համար»,- ասաց Ջրբաշյանը:

Ըստ նրա՝ ՀՀ տնտեսությունում սա ամենամեծ ոլորտն է, ու այն պոտենցիալ ունի ստեղծելու ավելացված արժեքի հարկ, ինչն իրականում չի երևում:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանն էլ նշեց, որ հաճախ խնդիր է առաջանում, երբ հարցը հասնում է ընտանիք կազմելուն կամ առաջ գնալուն և կարիերա ստեղծելուն: Սարգսյանի խոսքով՝ պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի այդ «կա՛մ, կա՛մ» հասկացությունը փոխարինվի «և՛, և՛»-ով:
Այսինքն` կինն ու տղամարդը պետք է կարողանան ունենալ և՛ ֆորմալ զբաղվածություն, և՛ ժամանակ հատկացնեն իրենց ընտանիքին:
«Խոսքն այն մասին չէ, որ պարտադիր պետք է բոլորը ֆորմալ աշխատանք կատարեն: Այնուամենայնիվ, եթե կինը ցանկանում է աշխատել, ապա նրա համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծել աշխատանքն ու ընտանիքը համատեղելու համար: Օրինակ` կարելի է խնամքի ծառայություններն ավելի հասանելի դարձնել, տնային գործերը տղամարդկանց և կանանց միջև համատեղ կազմակերպել, ինչպես նաև աշխատատեղերը կարելի է ավելի ընտանիքամետ դարձնել: Եթե գործատուն ցանկանում է, որ իր կին աշխատակիցը հաջողի, ապա պետք է հասկանա նաև, որ մյուս կողմում կա ընտանիք»,- ասաց Սարգսյանը:
Մասնագետները ներկայացրին միջազգային փորձը ՝ ընդգծելով, որ եվրոպական երկրների համեմատ Հայաստանում չվճարվող աշխատանքի ընդհանուր ճեղքվածքը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է տղամարդկանց ցածր մասնակցությամբ և բազմասերունդ տնային տնտեսությունների առկայությամբ: Ի տարբերություն եվրոպական երկրների մեծ մասի, որտեղ տղամարդկանց ներդրումը տնային աշխատանքի և խնամքի տեսքով համեմատաբար կայուն է կամ տարիքի հետ աստիճանաբար աճում է, հայ տղամարդկանց մասնակցությունը բարձր կետին է հասնում միջին տարիքում, որից հետո նվազում է:
Լրահոս
0