https://arm.sputniknews.ru/20260727/hh-erku-marzik-ancel-e-baqvum-yntacvogh-ymbshamarti-m17-ashkharhi-arajnutjan-kisaezrapakich-105108238.html
ՀՀ երկու մարզիկ անցել է Բաքվում ընթացող ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ
ՀՀ երկու մարզիկ անցել է Բաքվում ընթացող ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ
Sputnik Արմենիա
Եվրոպայի մինչև 17 տարեկանների գործող չեմպիոն Վահե Հովեյանը պարտվել է 1/4 եզրափակչում: 27.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-27T16:43+0400
2026-07-27T16:43+0400
2026-07-27T16:43+0400
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
բաքու
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1b/105103582_0:0:1500:844_1920x0_80_0_0_fd39c854d061fc6b576ebb536200bff6.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Հայաստանի երկու ներկայացուցիչ անցել է Բաքվում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլ:48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը մեկնարկել է 1/8 եզրափակչից՝ հաղթելով մեքսիկացի Հեկտոր Ագիլեր Ռոդրիգեսին: Մրցամարտի ընթացքում պարտվելով 2:7 հաշվով՝ հայ ըմբիշը կարողացել է հաղթել 14:7 հաշվով: Քառորդ եզրափակիչում Ավետիսյանը հաղթել է Ասիայի փոխչեմպիոն Ջավոհիր Շարիֆբոևին (9:3):Եվրոպայի մինչև 17 տարեկանների գործող չեմպիոն Վահե Հովեյանը (80 կգ) և Խաչիկ Խաչատրյանը (110 կգ) պարտվել են քառորդ եզրափակչում:Նշենք, որ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունն անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաքում հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը: Մրցաշարին մասնակցում են հարյուրավոր մարզիկներ տարբեր երկրներից:
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1b/105103582_147:0:1363:912_1920x0_80_0_0_0d093f6cc94c3caf69ceea98f6ca1a04.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ըմբշամարտի աշխարհի առաջնություն, բաքու, հայաստան
ըմբշամարտի աշխարհի առաջնություն, բաքու, հայաստան
ՀՀ երկու մարզիկ անցել է Բաքվում ընթացող ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ
Եվրոպայի մինչև 17 տարեկանների գործող չեմպիոն Վահե Հովեյանը պարտվել է 1/4 եզրափակչում:
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Հայաստանի երկու ներկայացուցիչ անցել է Բաքվում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլ:
48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը մեկնարկել է 1/8 եզրափակչից՝ հաղթելով մեքսիկացի Հեկտոր Ագիլեր Ռոդրիգեսին: Մրցամարտի ընթացքում պարտվելով 2:7 հաշվով՝ հայ ըմբիշը կարողացել է հաղթել 14:7 հաշվով: Քառորդ եզրափակիչում Ավետիսյանը հաղթել է Ասիայի փոխչեմպիոն Ջավոհիր Շարիֆբոևին (9:3):
Կիսաեզրափակիչ է անցել նաև 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը: Որակավորման փուլում նա 7:4 հաշվով հաղթել է իրանցի Գալեհիին: 1/8-ում Մնացականյանն ուժեղ էր Ղրղըզստանի ըմբիշ Կամիլ Բերդիկուլովից (5:2): Իսկ քառորդ եզրափակչում հայ ըմբիշը համառ գոտեմարտում 4:3 հաշվով հաղթել է խորվաթ Լովրով Վիդովիչին:
Եվրոպայի մինչև 17 տարեկանների գործող չեմպիոն Վահե Հովեյանը (80 կգ) և Խաչիկ Խաչատրյանը (110 կգ) պարտվել են քառորդ եզրափակչում:
Նշենք, որ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունն անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաքում հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը: Մրցաշարին մասնակցում են հարյուրավոր մարզիկներ տարբեր երկրներից: