https://arm.sputniknews.ru/20260727/fransiaji-harav-arevmutqum-brnkvats-hrdehnery-sparnum-en-razmakan-dzernarkutjunnerin-105086866.html
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված հրդեհները սպառնում են ռազմական ձեռնարկություններին
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված հրդեհները սպառնում են ռազմական ձեռնարկություններին
Sputnik Արմենիա
Կրակն աստիճանաբար մոտենում է երկրի ռազմավարական ձեռնարկություններին։ 27.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-27T10:25+0400
2026-07-27T10:25+0400
2026-07-27T10:25+0400
հրդեհ
ֆրանսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1b/105085786_0:275:3072:2002_1920x0_80_0_0_12972f2513e0475170df87256eec32e7.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Բորդոյի շրջանում բռնկված անտառային հրդեհները մոտեցել են ֆրանսիական ռազմաարդյունաբերական համալիրի խոշորագույն ձեռնարկությունների օբյեկտներին։Նույն շրջանում է գտնվում նաև Roxel France-՝ հրթիռային սպառազինության եվրոպական արտադրող MBDA-ի դուստր ձեռնարկությունը, որը մասնագիտացած է հրթիռային շարժիչների թողարկման մեջ։ Բացի այդ, այստեղ են տեղակայված ֆրանսիական ռազմաարդյունաբերական համալիրի առաջատար ընկերությունների՝ Dassault Aviation-ի, Safran-ի և Thales-ի արտադրական հարթակները։Ֆրանսիան շարունակում է պայքարել մասշտաբային անտառային հրդեհների դեմ, որոնց տարածմանը նպաստում է անոմալ շոգը։ Վերջին տվյալներով՝ վտանգավոր շրջաններից տարհանվել է շուրջ 220 հազար մարդ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ ընթացիկ ամառը երկրի համար ամենածանրն է դարձել բնական հրդեհների թվով Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1b/105085786_38:0:2769:2048_1920x0_80_0_0_c9d1262c7bf1845d3104a61c2ab2c3d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրդեհ, ֆրանսիա
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված հրդեհները սպառնում են ռազմական ձեռնարկություններին
Կրակն աստիճանաբար մոտենում է երկրի ռազմավարական ձեռնարկություններին։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Բորդոյի շրջանում բռնկված անտառային հրդեհները մոտեցել են ֆրանսիական ռազմաարդյունաբերական համալիրի խոշորագույն ձեռնարկությունների օբյեկտներին։
BFMTV-ի փոխանցմամբ՝ հրդեհների գոտու անմիջական հարևանությամբ են գտնվում ArianeGroup աերոտիեզերական ընկերության չորս օբյեկտները։ Դրանցից երկուսը գտնվում են Սեն Մեդար ան Ժալ համայնքում, որի բնակիչները տարհանվել են։ Այդ ձեռնարկություններում պինդ վառելիք է արտադրվում M51 բալիստիկ հրթիռների համար։ Ընկերության ևս մեկ օբյեկտ շարժիչներ է արտադրում եվրոպական Ariane 6 կրող հրթիռի համար։
Նույն շրջանում է գտնվում նաև Roxel France-՝ հրթիռային սպառազինության եվրոպական արտադրող MBDA-ի դուստր ձեռնարկությունը, որը մասնագիտացած է հրթիռային շարժիչների թողարկման մեջ։ Բացի այդ, այստեղ են տեղակայված ֆրանսիական ռազմաարդյունաբերական համալիրի առաջատար ընկերությունների՝ Dassault Aviation-ի, Safran-ի և Thales-ի արտադրական հարթակները։
Ֆրանսիան շարունակում է պայքարել մասշտաբային անտառային հրդեհների դեմ, որոնց տարածմանը նպաստում է անոմալ շոգը։ Վերջին տվյալներով՝ վտանգավոր շրջաններից տարհանվել է շուրջ 220 հազար մարդ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ ընթացիկ ամառը երկրի համար ամենածանրն է դարձել բնական հրդեհների թվով Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր։