https://arm.sputniknews.ru/20260727/banakcutjunneri-dzakhvoghman-depqum-amnn-irani-dem-lurj-gvortsvoghutjunneri-kancni-tramp-105121392.html
Բանակցությունների ձախողման դեպքում ԱՄՆ–ն Իրանի դեմ լուրջ գործողությունների կանցնի. Թրամփ
Բանակցությունների ձախողման դեպքում ԱՄՆ–ն Իրանի դեմ լուրջ գործողությունների կանցնի. Թրամփ
Sputnik Արմենիա
Թրամփը հայտարարել է, որ համաձայնել է բանակցությունները շարունակելու՝ միջնորդների առաջարկներին: 27.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-27T20:42+0400
2026-07-27T20:42+0400
2026-07-27T20:43+0400
ամն
բանակցություններ
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104472484_0:0:1500:844_1920x0_80_0_0_f7e2c0294d6d42274ca3e42f7fbd5d9d.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Եթե Իրանի հետ բանակցությունները ձախողվեն, ԱՄՆ–ն կրկին ռազմական գործողությունների կանցնի: Այս մասին Axios պորտալին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։Ընդ որում, նա հավելել է, որ համաձայնել է բանակցությունները շարունակելու՝ միջնորդների առաջարկներին, քանի որ ԱՄՆ-ն այդ դեպքում «ոչինչ չի ստանում և ոչինչ չի կորցնում»:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104472484_167:0:1500:1000_1920x0_80_0_0_3c8a5f87701d4a0f3461fff367bd94ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, բանակցություններ, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք
ամն, բանակցություններ, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք
Բանակցությունների ձախողման դեպքում ԱՄՆ–ն Իրանի դեմ լուրջ գործողությունների կանցնի. Թրամփ
20:42 27.07.2026 (Թարմացված է: 20:43 27.07.2026) Թրամփը հայտարարել է, որ համաձայնել է բանակցությունները շարունակելու՝ միջնորդների առաջարկներին:
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Եթե Իրանի հետ բանակցությունները ձախողվեն, ԱՄՆ–ն կրկին ռազմական գործողությունների կանցնի: Այս մասին
Axios պորտալին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք շատ լուրջ բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Եթե դրանք հաջողությամբ չպսակվեն, ապա կվերադառնանք շատ վճռական ռազմական գործողությունների», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Ընդ որում, նա հավելել է, որ համաձայնել է բանակցությունները շարունակելու՝ միջնորդների առաջարկներին, քանի որ ԱՄՆ-ն այդ դեպքում «ոչինչ չի ստանում և ոչինչ չի կորցնում»:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։