https://arm.sputniknews.ru/20260727/ajs-pahin-tehrani-ev-vashingtvoni-mijev-banakcutjunner-chen-yntanum-irani-agn-105096371.html
Այս պահին Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ չեն ընթանում. Իրանի ԱԳՆ
Այս պահին Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ չեն ընթանում. Իրանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ դիվանագիտական գործընթացն անիրատեսական է, եթե Վաշինգտոնի դիրքորոշումը չփոխվի։ 27.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-27T13:28+0400
2026-07-27T13:28+0400
2026-07-27T13:57+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսմայիլ բաղայի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103325780_0:0:1200:676_1920x0_80_0_0_98b84c25475a65b728b118893e7c837b.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Իրանն այս պահին որևէ բանակցություն չի վարում ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։Նրա խոսքով՝ քանի դեռ ԱՄՆ-ն չի փոխել իր դիրքորոշումը, «խելամիտ» դիվանագիտական գործընթացն անհնար է։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103325780_64:0:1131:800_1920x0_80_0_0_eb134f374cd495e5bb3cb24bc5816979.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսմայիլ բաղայի
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսմայիլ բաղայի
Այս պահին Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ չեն ընթանում. Իրանի ԱԳՆ
13:28 27.07.2026 (Թարմացված է: 13:57 27.07.2026) Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ դիվանագիտական գործընթացն անիրատեսական է, եթե Վաշինգտոնի դիրքորոշումը չփոխվի։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Իրանն այս պահին որևէ բանակցություն չի վարում ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Մենք երբեք չենք խուսափել դիվանագիտական գործիքի կիրառումից մեր ազգային շահերը պաշտպանելու համար։ Քանի դեռ հակառակ կողմը զբաղված է Իրանի դեմ ագրեսիայով և հարձակումներով, մեր ուշադրությունը կենտրոնացած է բացառապես պաշտպանության վրա… Այս պահին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի ընթանում»,- Իրանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Բաղային։
Նրա խոսքով՝ քանի դեռ ԱՄՆ-ն չի փոխել իր դիրքորոշումը, «խելամիտ» դիվանագիտական գործընթացն անհնար է։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։