https://arm.sputniknews.ru/20260726/patmutjan-mej-arajin-angam-hajastani-hradzgutjan-havaqakany-ashkharhi-chempivonner-uni-105065382.html
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի հրաձգության հավաքականը աշխարհի չեմպիոններ ունի
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի հրաձգության հավաքականը աշխարհի չեմպիոններ ունի
Sputnik Արմենիա
Շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 9 մեդալ։ 26.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-26T11:58+0400
2026-07-26T11:58+0400
2026-07-26T11:59+0400
հրաձգություն
հրաձիգ
չեմպիոն
մեդալ
հայ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1a/105064019_0:0:1440:810_1920x0_80_0_0_6fbe8fd83862207bf01d45e8bcf2592c.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հուլիսի 20–26–ն անցկացված շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է ընդհանուր 9 մեդալ՝ 5 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Ֆեդերացիան Հայաստանի հավաքականի հաջողությունները համարել է պատմական, քանի որ մեր հավաքականը պատմության մեջ առաջին անգամ աշխարհի չեմպիոններ ունի։ Հայաստանի պատվիրակությունը բաղկացած էր 12 մարզիկներից։ Մեծահասակների պայքարում աշխարհի չեմպիոնի կոչման են արժանացել Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը։Թիմային պայքարում Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան եռյակը շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում դարձել է աշխարհի չեմպիոն։ Հայաստանի ներկայացուցիչները թիմային մեդալներ են նվաճել նաև մյուս մրցաձևերում։ Արծաթե մեդալի է արժանացել տղամարդկանց թիմը՝ Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան կազմով՝ խառը վազք մրցաձևում զբաղեցնելով 2–րդ հորիզոնականը։Բրոնզե մեդալների շարքում առանձնացել է Հայկ Մինասյանի անհատական նվաճումը։ Բացի այդ, հայկական թիմը ևս երկու բրոնզե մեդալ է գրանցել 50 մետր խառը և նորմալ վազք մրցաձևերի թիմային պայքարում՝ կրկին Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան կազմով։Հայ մարզիկներն Ադրբեջանում են
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1a/105064019_0:0:1432:1074_1920x0_80_0_0_aca328afb63cd98b9ffe8d36f2889bea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրաձգություն, հրաձիգ, չեմպիոն, մեդալ, հայ, հայաստան
հրաձգություն, հրաձիգ, չեմպիոն, մեդալ, հայ, հայաստան
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի հրաձգության հավաքականը աշխարհի չեմպիոններ ունի
11:58 26.07.2026 (Թարմացված է: 11:59 26.07.2026) Շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 9 մեդալ։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հուլիսի 20–26–ն անցկացված շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է ընդհանուր 9 մեդալ՝ 5 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության
ֆեդերացիան։ Ֆեդերացիան Հայաստանի հավաքականի հաջողությունները համարել է պատմական, քանի որ մեր հավաքականը պատմության մեջ առաջին անգամ աշխարհի չեմպիոններ ունի։
Հայաստանի պատվիրակությունը բաղկացած էր 12 մարզիկներից։
Մեծահասակների պայքարում աշխարհի չեմպիոնի կոչման են արժանացել Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը։
Թիմային պայքարում Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան եռյակը շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում դարձել է աշխարհի չեմպիոն։
Ֆեդերացիայից նշում են, որ երիտասարդների աշխարհի առաջնությունում իր բացառիկ արդյունքով առանձնացավ Աիդա Ազատյանը, որը դարձել է աշխարհի առաջնության կրկնակի հաղթող։
Հայաստանի ներկայացուցիչները թիմային մեդալներ են նվաճել նաև մյուս մրցաձևերում։ Արծաթե մեդալի է արժանացել տղամարդկանց թիմը՝ Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան կազմով՝ խառը վազք մրցաձևում զբաղեցնելով 2–րդ հորիզոնականը։
Բրոնզե մեդալների շարքում առանձնացել է Հայկ Մինասյանի անհատական նվաճումը։ Բացի այդ, հայկական թիմը ևս երկու բրոնզե մեդալ է գրանցել 50 մետր խառը և նորմալ վազք մրցաձևերի թիմային պայքարում՝ կրկին Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան կազմով։